Երեւանից՝ Գյումրի «խոպան» եկած բարձրաստիճան պաշտոնյաները, եւ Գյումրու արտագաղթը. Ֆոտո

Հունիսի 8-ին Շիրակի մարզը նոր ղեկավար ունեցավ: ՀՅԴ-ՀՀԿ համատեղ պայմանավորվածության արդյունքում մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը: Մինչ նա կհասներ Գյումրի, շատերը սկսեցին քննարկել այն հանգամանքը, որ հերթական անգամ մարզ բարձրաստիճան պաշտոնյա է գալիս մայրաքաղաքից:

Երեւանից Գյումրի ժամանած Արթուր Խաչատրյանը, թեեւ, հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ, որը բացառիկ էր այնքանով, որ որեւէ մեկը չէր փորձել աչքի ընկնել նման հայտարարությամբ:

«Չեմ եկել այստեղ արտագնա աշխատանքի, եկել եմ ընտանիքիս հետ: Վստահ եմ, որ համատեղ կարող ենք իրավիճակը բարելավել»,- հունիսի 8-ին մարզի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Արթուր Խաչատրյանը:

Armtimes.com-ը ներկայացնում է այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր մայրաքաղաքից «արտագաղթել» են Շիրակի մարզ:

Արթուր Խաչատրյան. Շիրակի մարզպետ, ծնվել է Երեւանում 1972 թվականի հուլիսի 17-ին: Մասնագիտությամբ ֆիզիկոս է, սովորել է ԵՊՀ-ում, գիտությունների թեկնածու է, ուսանել է նաեւ Լոնդոնում: 2016-ին զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: 2017-ի հունիսի 8-ից՝ Շիրակի մարզպետի: Ամուսնացած է ունի երեք երեխա:

Արթուր Խաչատրյան

Արտակ Կարապետյան. ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ, ծնվել է 1966 թ. հոկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:
Սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանը: ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. օգոստոսի 8-ի հրամանով նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Սամվել Սիմոնյան. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն պետ: Սիմոնյանը ծննդով Արարատի մարզի Մասիս քաղաքից է: Գերատեսչության պաշտոնական կայքում բացակայում է վերջինիս կենսագրական տվյալները:  Նա Գյումրիում է 2014 թվականից:

Նարեկ Պողոսյան. Ազգային անվտանգության Շիրակի մարզային կառույցի ղեկավար: Նա Շիրակի մարզում է մոտ մեկ տարի, մեր տեղեկություններով կրկին երեւանաբնակ է:

Նարեկ Պողոսյանը՝ աջից 2-րդը

Սուրեն Ղազարյան. ՀՀ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետ, ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում: 2003թ.-ին ավարտել է Միջազգային հարաբերությունների համալսարանը, համաշխարհային տնտեսագետ մասնագիտությամբ: 2017 թվականի հունիսի 4-ից՝ Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետն է: Ունի մաքսային ծառայության փոխգնդապետի կոչում: Ամուսնացած է, ունի 3 դուստր:

Արթուր Եթիմյան. ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ, ծնվել է 1968 թ մարտի 25-ին ` Վանաձորում: Սովորել է ԵՐՊԻ Վանաձորի մասնաճյուղում, ինժեներ մեխանիկ է: Գյումրիում աշխատում է 2017-ից: Ամուսնացած է ունի երկու որդի:

Շիրակի մարզից չէ նաեւ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Կարապետյանը: Մեր տեղեկություններով՝ նա եւս Երեւանից է: Այս պաշտոնյայի մասին տեղեկություններ ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված չէ:

Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Շիրակի մարզում բարձր պաշտոններ զբաղեցնում են նաեւ ծննդով շիրակցի եւ գյումրեցի անձիք:

Գագիկ Հովհաննիսյան. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։  Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։  2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: 2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Ղեկավարում է արդեն երեք տարի:

Կարեն Գաբրիելյան. Շիրակի մարզի դատախազ, ծնվել է 1981 թվականին Շիրակի մարզի Արեւշատ գյուղում: Aravot.am-ի տեղեկություններով՝ աշխատել է Շիրակի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, այնուհետ զբաղեցրել է Սյունիքի քննչականի պետի պաշտոնը: Շիրակի դատախազի պաշտոնում է 2016 թվականից:

Շիրակում բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնոտ անձանց մարզ ժամանելուն զուգահեռ, բարձր է նաեւ Շիրակից արտագաղթի թիվը: Սա հանրապետության ամենաաղքատ մարզն է, միայն Գյումրիում աղքատ է բնակչության 46 տոկոսը:

Տպել
15763 դիտում

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից