Ինչպես են վրացիները միլիարդավոր դոլարներ վաստակում

13/06/2017 schedule15:04

Զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության համար արդեն իսկ դարձել է «շոգեքարշ»: Եվ այդ «շոգեքարշը» գնալով ավելի է մեծացնում արագությունը:

Ինչո՞վ է Վրաստանը գրավում զբոսաշրջիկներին: Ինչ խոսք, Վրաստանը հարուստ է պատմամշակութային օբյեկտներով, որոնք հրապուրիչ են զբոսաշրջիկների համար: Բայց չենք կարող ասել, որ Հայաստանն էլ չունի նման առավելություն: Իհարկե, Վրաստանը ունի նաեւ ծով: Սակայն «ծովափնյա սեզոնից» դուրս էլ Վրաստանը չի «ազատվում» զբոսաշրջիկներից: Տարվա գրեթե բոլոր եղանակներին, մասնավորապես Թբիլիսիում ամենուր կարելի է հանդիպել  զբոսաշրջիկների «հորդաների»: Մեծ ու փոքր խմբերով, ընտանիքներով, նաեւ`միայնակ զբոսաշրջիկները ինքնամոռաց շրջում են քաղաքով, զարմանալով ու հիանալով այնպիսի մանրուքներով, որոնցից կա նաեւ մեզ մոտ:

Վրաստանի համեմատական առավելություններից մեկը, անկասկած, զբոսաշրջային ծառայությունների գներն են: Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ միջին վիճակագրական զբոսաշրջիկը Վրաստանում նույն գումարի դիմաց կստանա երեւի մի 30-40 տոկոսով ավելին, քան` Հայաստանում:

Վերցնենք հյուրանոցների գները: Դրանք 1.5-2 անգամ ավելի էժան են, քան Երեւանում: Դա ունի, թերեւս, մի քանի պատճառ: Եթե համեմատելու լինենք գները, հյուրանոցների կարգերը հաշվի առնելով, ապա կնկատենք, որ գնային առավելությունը վրացիները ստանում են ոչ բարձրակարգ հյուրանոցների էժանության հաշվին: Այսինքն` բրենդային հյուրանոցներում համարների գները շատ չեն տարբերվում Երեւանի բրենդային հյուրանոցների առաջարկած գներից: Իսկ ահա, պայմանական ասած` «երեք աստղանի» հյուրանոցների սանդղակում տարբերությունները ահռելի են:

Թբիլիսիի զբոսաշրջային կենտրոններին հարող հատվածներում կարելի է կոպեկներով հյուրանոցային համար վարձել: Ու այդ էժանության գաղտնիքը հյուրանոցների նախնական ներդրումների մեջ է: Օրինակ` Հավլաբարում գտնվող այս փողոցը, որի տեղը նույնիսկ տաքսիստները անգիր չգիտեն, գրեթե ամբողջությամբ պատված է հյուրանոցներով: Եթե նկարում պատկերված շենքերի վրայից հանենք ցուցանակները, ապա կնկատենք, որ այն շատ նման է Երեւանի կենտրոնում այն փոքր փողոցներին ու շենքերին, որոնք այլեւս չկան: Դրանց փոխարեն վեր են խոյացել չբնակեցված շուշաթղթած կազարմայատիպ շենքեր կամ  արդեն տարիներ շարունակ կիսակառույցի կարգավիճակով էլիտար շենքերի կմախքներ, որոնց  «ոսկորների» միջից դուրս ցցված արմատուրաները արդեն ժանգոտել են:

Իսկ կոնկրետ Թբիլիսիի այս հատվածում հին ու խարխուլ այս տները մնացին ու դրանց մի գերակշիռ մասը վերածվեց հյուրանոցների: Դրանց սեփականատերերը աստղաբաշխական ծախսեր չարեցին վերակառուցումների համար, ինչն էլ բերեց նրան, որ շուկա մտան «ցածր ինքնարժեքով» հարյուրավոր կամ գուցե հազարավոր հյուրանոցներ: Կատաղի մրցակցությունն էլ թույլ չի տալիս, որ գները բարձրանան:

Ասել, որ դրանք ճարտարապետական կոթողներ են, թերեւս, դժվար կլինի: Ասել, որ քաղաքի այդ հատվածներում հարմարավետ երթեւեկություն է, առավել եւս չի կարելի: Բայց զբոսաշրջիկներին դա դուր է գալիս եւ մագնիսի պես ձգում: Ու կարեւորագույն գործոնը այստեղ հենց գներն են:

Նույն բանը կարող էր լինել, ասենք Բուզանդի կամ Արամի փողոցներում: Բայց մեզ մոտ որոշվեց, որ այդ հատվածներում պետք է լինեն «գլամուր» շենքեր, որոնք պետք է կառուցեն «գլամուր»  կառուցապատողները, կառուցեն «գլամուր» շենքեր ու հյուրանոցներ` «գլամուր» բնակիչների ու զբոսաշրջիկների համար:

Մենք արդեն 15 տարի սպասում ենք, թե Երեւանի կենտրոնում «գլամուրացման» գործընթացը երբ է ավարտվելու: Վստահաբար կարելի է պնդել, որ դեռ մի քանի 15 տարիներ էլ սպասելու ենք: Իսկ վրացիները գնացին այլ ուղղությամբ եւ տարեկան դեպի իրենց են ձգում միլիոնավոր, ամենեւին ոչ «գլամուր» զբոսաշրջիկների, որոնք միլիարդավոր դոլարներ են թողնում Վրաստանի տնտեսությանը:

Տպել
5182 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ