Վարչապետ Կարեն Կարապետյանը ինքնահաստատվում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վրա

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տաքսիստների «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» լինելու համար:

Բնականաբար, ոստիկանապետն այս խնդրում մեղավոր առանցքային պաշտոնյան չէ, բայց վարչապետը որոշեց հենց նրա անունը հնչեցնել իրավիճակից իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտող ելույթի ժամանակ: Ինչո՞ւ է վարչապետը կառավարության նիստերի ժամանակ ոստիկանապետին հրապարակայնորեն նկատողություն անում, հատկապես այնպիսի հարցերում, որոնց համար ցանկության դեպքում ավելի անմիջական մեղավորներ կարող էր գտնել:

Մեկ ամիս առաջ Կարեն Կարապետյանը ոստիկանապետին նկատողություն արեց փողոցներում կուտակվող աղբի համար, եւ հանձնարարեց կանխարգելման միջոցներ ձեռնարկել, փողոցում աղբ թափողների ձեռից բռնել եւ թափած աղբը հավաքել տալ: «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա»,- ասաց նա:

Երեկ էլ տաքսիստների թեմայով կրկին դիմելով ոստիկանապետին Կարեն Կարապետյանն ասաց. «Պարոն Գասպարյան, ընդեղ էլ ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ... Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»:

Երկու դեպքում էլ, Վլադիմիր Գասպարյանը ստիպված էր վարչապետին բացատրել, որ իրեն չի դիմում իր ուղղակի գործառույթներին առնչվող հարցերով: Աղբահանության մասով ասաց, որ ապարդյուն խոսակցություն է, քանի որ ոստիկանը կարող է օժանդակել, բայց չի կարող մաքրել փողոցները: Տաքսիստների հետ կապված էլ Գասպարյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց լիցենզիա տրամադրելու խնդրի վրա, երբ կասկածելի անցյալով, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց տաքսի վարելու լիցենզիա է տրամադրվում:  

Աղբահանության թեմայով ոստիկանապետին անհանգստացնելուց հետո իշխանական մամուլի եզրակացությունը մեկն էր. Կարեն Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց, եւ չընկալեց ներիշխանական չգրված օրենքները`չհասկանալով, որ  Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր և Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ: Նույնիսկ զգուշացում եղավ, որ դա կարող է վատ ավարտվել, քանի որ ի տարբերություն Կարեն Կարապետյանի, որը ժամանակավոր է Հայաստանում, Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական հենասյուներից մեկն էր:

Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեղմ ասած, խաբուսիկ է տպավորությունը, թե Կարեն Կարապետյանը անգիտակցաբար է հարվածներ հասցնում Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկին:

Կառավարության վերջին ձեւավորման գործընթացից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը զրկել է Կարեն Կարապետյանին նույնիսկ այն սահմանափակ ազատությունից, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ սահմանվել է իրենց պայմանավորվածությունների ժամանակ: Հիշեցնենք, Կարապետյանը վարչապետի նշանակումից հետո, տարբեր առիթներով հասկացրեց, որ ինքը ունի որոշումներ կայացնելու որոշակի աստիճան, սահման, որից դուրս գալ չի կարող: Նա սա ընդգծում էր երկրում բարեփոխումների, մոնոպոլիաների եւ կոռուպցիայի հաղթահարման թեմաների շրջանակներում զրույցների ժամանակ, ակնկալելով, թե իրենից այս հարցերում մեծ բան չպետք է սպասել, քանի որ ինքը չունի որոշումներ կայացնելու ազատություն:

Կառավարության ձեւավորման վերջին պրոցեսը, սակայն ցույց տվեց, որ որոշումներ կայացնելու վարչապետի շրջանակը էլ ավելի է նեղացել, գրեթե զրոյացել է: Կարեն Կարապետյանը, ըստ էության, հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ, զրկված գործելու ցանկացած հնարավորությունից: Սերժ Սարգսյանն էլ վերջին շրջանում իրար հետեւից աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնում Կարեն Կարապետյանի «մարդկանց» հետ, նրանցից տարբեր պարզաբանումներ պահանջում, հանձնարարություններ տալիս, եւ այդ ամբողջ պրոցեսը նույնպես էապես թուլացնում է Կարեն Կարապետյանի դիրքերը:

Ու քանի որ վարչապետը գործողությունների լայն ընտրություն չունի, նա իր դիրքերն ամրացնելու, իր պաշտոնում եւ ՀՀ քաղաքական երկրակամարում ինքնահաստատվելու համար ընտրել է Սերժ Սարգսյանի հենասյուն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարապետյանի խոսքը տվյալ դեպքում ուղղված է ոչ այնքան ոստիկանապետին, որքան նրա ղեկավարին:

Եւ ակնհայտ է, որ սա լավագույնս գիտակցում է նաեւ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Գասպարյանին խնդրել է տուրք չտալ էմոցիաներին, նույն ոճով չհակադարձել վարչապետին, եւ նույնիսկ բարեխղճորեն կատարել նրա հանձնարարությունները: Մինչեւ տեսնենք`ինչ է լինելու:

Տպել
9977 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ