Կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմինը սուպերմարմին չի լինելու. Արփինե Հովհաննիսյան

Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրեց կառավարության հեղինակած օրենսդրական մի փաթեթ, որը վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարին: Կառավարությունն առաջարկում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որի ստեղծման համար 10-ից ավելի իրավական ակտում փոփոխություններ են նախատեսված:

Ներկայացվող նախագծերի փաթեթով երեք հիմնական կարգավորում է առաջ քաշվում: Առաջինը վերաբերվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին, որոնք ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հուլիսի 1-ից: «Փոփոխությունների առանցքը հետեւյալն է՝ հայտարարագրեր ներկայացնողների ցանկն ընդլայնվում է եւ այսօրվա պաշտոնատար անձանցից, որոնք թվով հաշվվում են մոտ 500-ը, հայտարարատու պաշտոնատար անձինք են դառնում մոտավորապես 2 հազար 200 հոգի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով ներկայիս կարգավորումների դեպքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ պաշտոնյաների կողմից ներկայացվող եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերի մասին: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ առաջարկվում է, որ հայտարարագիր ներկայացնողների ցանկը պետք է ընդլայնվի փուլ առ փուլ: Այդ ցանկում կներառվեն բոլոր քննիչները, բոլոր դատախազները, ԴԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները եւ գնումների բողոքարկման խորհրդի անդամները:

«Մենք ինչ այս պահը հանրային ծառայության ոլորտում պաշտոնատար անձանցից պահանջում էին հայտարարագրել իրենց գույքը եւ եկամուտները եւ որեւէ կարգավորում չունենք շահերի հայտարարագրման մասին, թեեւ «Հանրային ծառայության մասին օրենք»-ն ունի ձեւակերպում, բայց շահերի հայտարարագրման մեխանիզմ չունենք: Նախատեսում ենք դա եւս ներառել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Երկրորդ խոշոր կարգավորումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու օրենքն է, որը 2015 թվականին ընդունված Սահմանադրության կարգավորումների լույսի ներքո ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականի ապրիլից հետո, քանի որ Սահմանադրության համապատասխան հիմքը ստեղծող դրույթը այդ ժամանակ է ուժի մեջ մտնում: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ տարբեր երկրներում երկու հիմնական մոդել է գործում նման հանձնաժողովների համար. ունիվերսալ եւ կանխարգելիչ մոդելներ: «Սուպերմարմին են ստեղծում սովորաբար, որն ունենում է բոլոր գործառույթները (կրթական, կանխարգելման եւ քննչական): Կանխարգելիչ մարմնի դեպքում մենք երկու գործառույթը տալիս ենք համապատասխան մարմնին, քննչական գործառույթն իրականացնում են իրավապահ համակարգի ստորաբաժանումները»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կանխարգելիչ մարմինը Հայաստանի դեպքում հաջողված կարող է լինել, որին տվել են մի շարք գործառույթներ: Հակակոռուպցիոն հանձնաժողովն ունենալու է հայտարարագրերի արժանահավատության ստուգում, վերլուծություն իրականացնելու, որի դեպքում, խախտումներ հայտնաբերելու ժամանակ պատասխանատվություն սահմանելու գործառույթներ: Հանձնաժողովն իրավասու է քննարկել եւ վարույթ ընդունել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի եւ շահերի բախման հարցերը, կիրառել վարչական պատասխանատվություն, իսկ առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայություն հայտնաբերելու դեպքում տվյալները պետք է տրամադրի գլխավոր դատախազությանը:

Հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի խորհրդարանը պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամ առաջադրելու համար պետք է ձեւավորվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու են բարձրագույն դատական խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանը, փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը եւ հանրային խորհուրդը, որի համար պարտադիր պահանջ է՝ ներկայացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Մրցութային խորհուրդը բաց ընթացակարգով թեստավորելու է եւ կազմակերպելու է թեկնածուների առաջադրումը:

Տպել
3852 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին