Մեկ գիշերում ամեն ինչ փոխվեց. Թալիշն ու թալիշցիները պատերազմից մեկ տարի անց. ֆոտոռեպորտաժ

Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղում կյանքը շարունակվում է. շինարարական, վերականգնողական աշխատանքները սկսված են:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ, գրավել 14 ռազմական հենակետ, ինչպես նաեւ ռմբակոծել գրեթե բոլոր տները՝ այդ թվում դպրոցը, որն այժմ գտնվում է հակառակորդի նշանառության տակ: Ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմը կարողացավ ետ վերցնել այդ 14 հենակետից մի քանիսը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Թալիշ գյուղն արկակոծել էր երեք կողմից:

Թալիշում հայկական կողմը տվեց մի քանի տասնյակ զոհ։ Զոհեր եղան նաեւ խաղաղ բնակչության շրջանում։ Մասնավորապես, գյուղի ծայրամասի տներից մեկում գնդակահարվել եւ գլխատվել էին երեք տարեցներ՝ Թալիշի բնակիչներ Վալերա Խալափյանը, նրա մայրը՝ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանը եւ նրա կինը՝ Ռազմելան: Նրանք չէին հասցրել հեռանալ դեպի հարեւան Մատաղիս գյուղ, խոշտանգվել էին ու սպանվել:

Թեեւ, կարելի է ասել, գյուղը մշտական նշանառության տակ է, սակայն մեր այցելության պահին բանվորները սկսել էին վերակառուցել հանդիսությունների սրահը, գյուղապետարանը: Թալիշի բնակչության մի մասն այսօր ապրում է Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում։ Այս մասին Թալիշ գյուղում լրագրողների հետ զրույցում հայտնեց գյուղապետ Վիլեն Պետրոսյանը։ Առաջիկա օրերին Թալիշում կսկսվի նոր մանկապարտեզի եւ դպրոցի շինարարությունը: Քանի որ գյուղի հին դպրոցն ուղիղ նշանառության տակ է գտնվում դիրքերից, այդ իսկ պատճառով նոր դպրոցն առավել անվտանգ վայրում կկառուցվի՝ գյուղապետարանի եւ հանդիսությունների սրահի շենքերի անկյունում:

Գյուղապետը հայտնեց, որ նախատեսվում է նաեւ սկսել երեք բնակելի տների շինարարություն: Նա տեղեկացրեց, որ հակառակորդի կողմից իրականացված գործողությունների հետեւանքով տուժած բնակիչների վնասները, մասնավորապես` վնասված ավտոմեքենաների, կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցել է: Երկրորդ փուլով կփոխհատուցվի գյուղացիների անասնագլխաքանակին հասցված վնասը եւ այդպես շարունակ: Վնասի ամբողջական չափ գյուղապետը դժվարացավ նշել:

Խոսելով գյուղի անվտանգության երաշխիքների մասին`Թալիշի գյուղապետն ասաց. «Այսօր որոշակիորեն մեծացել է վտանգը, սակայն դրան զուգահեռ, մենք նոր տարբերակներով ենք ուզում դիմակայել եւ ապահովել բնակիչների անվտանգությունը»: Գյուղապետը տեղեկացրեց՝ Թալիշում նոր կառուցվող բոլոր տները կունենան իրենց ապաստարանները:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե Թալիշը դարձյալ բնակեցվի, թալիշցիներին կտրվի առանձին կարգավիճակ եւ նրանց տրվող արտոնությունները կտարբերվեն մնացած բնակավայրերին տրվող արտոնություններից: Գյուղապետի խոսքով՝ այսօր Թալիշում ապրում է թվով 20 բնակիչ, սակայն ոչ ընտանիքներով:

Մինչ Ապրիլյան պատերազմը Թալիշում մշտական ապրել է 150 ընտանիք՝ 500 բնակիչով, եւս 67 ժամանակավոր բնակիչ, այդ թվում՝ ուսուցիչներ, զինծառայողներ, անասնապահներ։ Այս պահին Ալաշանում կա 37 ընտանիք՝ 140 բնակիչով։ Ալաշանում էլեկտրամատակարարումը եւ ջրի սպառումը փոխհատուցում է պետբյուջեն: Ալաշանում գործում է նաեւ դպրոց, որը բացվել է նախկին հոպիտալի շենքում: Ուսուցչական կազմը, դպրոցի տնօրենը, աշակերտների թվաքանակը գրեթե նույնն է, ինչ Թալիշի դպրոցում:

Դաժանաբար սպանված Խալափյանների բարեկամներից Միշա Խալափյանը նույնպես ժամանակավոր բնակվում է Ալաշանում: Այստեղ նա զբաղվում է անասնապահությամբ: Մեր զրույցում նա պատմեց, որ այն տունը, որտեղ սպանվել են բարեկամները, իրենց տանը շատ մոտ է եղել. «Մինչեւ պատերազմը ամեն ինչ սովորականի նման էր, մի գիշերում ամեն ինչ փոխվեց: Հիմա էստեղ ապրում ենք էլի, մեր գյուղի նման, դժվարություններ չկան: Ալաշանում 4 հոգով ենք բնակվում»,- պատմեց նա: Խալափյանը դեռ չգիտի՝ կվերադառնա՞ արդյոք Թալիշ, թե՞ ոչ:

32-ամյա Բագյում Ավանեսյանը, ինչպես Թալիշում, այնպես էլ Ալաշանում որպես բուժքույր է աշխատում: Ամուսինը զինղեկ է, սկեսույրը դպրոցում մաթեմատիկա է դասավանդում: Երկու երեխաներից միայն մեկն է սովորում Ալաշանի դպրոցում: Վերհիշելով ապրիլյան դեպքերը, նա պատմեց, որ վերջինն է դուրս եկել գյուղից՝ քանի որ տունը Թալիշի ծայրամասում՝ դիրքերին մոտ է եղել, 4 ժամ թաքնվել են նկուղում. «Ամբողջ գյուղը դուրս էր եկել, մենակ մենք էինք մնացել, գյուղապետը զանգահարել է մեզ, որ տեսնի դուրս ենք եկել, թե` ոչ, ինչ վիճակում ենք, սակայն հեռախոսները նկուղում անհասանելի են եղել: Մտածեցինք լուսանա նոր տնից դուրս գանք, բայց քանի որ կրակոցները ուժեղացան, իրավիճակը ավելի վատացավ, մի կերպ դուրս եկանք, հենց դուրս եկանք արկը ընկավ ավտոտնակի վրա»,- պատմեց Բեգյում Ավանեսյանը:

Ընդհանուր առմամբ` Ալաշանում բնակվող թալիշցիների վերքերը չեն սպիացել եւ չնայած դրան, գյուղ վերադառնալու հույս են հայտնում: Նրանց խոսքերից պարզ դարձավ, որ հաճախ են գնում Թալիշ՝ իրենց տներ, մաքրում, անտեր չեն թողնում հետո նորից վերադառնում Ալաշան:

Տպել
2695 դիտում

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ