Վախեցած եմ ու ահաբեկված. Լեւոն Բարսեղյանը` Սամվել Բալասանյանի հայտարարության մասին

Երեկ՝ հունիսի 5-ին, տեղի ունեցավ Գյումրու ավագանու առաջին նստաշրջանի վերջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա հորդորեց ԳԱԼԱ-ի եւ ԲՀԿ-ի ավագանու անդամներին եւս ներկայանալ ավագանու նիստերին, իսկ բացակայությունները հարգելի համարելու համար բերել անհրաժեշտ փաստաթղթեր, հակառակ դեպքում կզրկվեն մանդատներից:

«Հիմա ուզում եմ խոսել 16 ավագանու անդամի մասին, ովքեր անհարգելի բացակայել են նիստերից: Ուզում եմ ներկայացնել նախագիծ՝ նրանց իրավունքները վաղաժամ դադարեցնելու մասին, որը լրիվ համապատասխանում է ՏԻՄ օրենքին: Ես որոշեցի այս հարցն այս նիստին չմտցնել ավագանու օրակարգ: Եթե նրանք Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր՝ իրենց բացակայության վերաբերյալ, այն կհամարվի հարգելի: Այսինքն` այս հարցը տեղափոխում ենք մյուս նիստի օրակարգ»,- երեկ ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Բալասանյանը:

Armtimes.com-ը ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ, անկուսակցական Լեւոն Բարսեղյանից հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի Սամվել Բալասանյանի այդ հայտարարության մասին:

«Գրեք, Լեւոնին խնդրեցինք հարցազրույց տալ, ասաց՝ շատ վախեցած է ու ահաբեկված Բալասանյանի խոսքերից, հիմա ընկած պոլիկլինիկաներով ու հիվանդանոցներով ետին թվով բյուլետեններ է ճարում, որ մանդատը ձեռից չառնեն»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

ԳԱԼԱ խմբակցության ավագանու մյուս անդամ Քրիստինա Մկրտչյանն էլ նշեց, որ այդ մանդատները իրենց Սամվել Բալասանյանը չի տվել, որ ետ վերցնի:

«Բալասանյանը ԳԱԼԱ-ին մանդատից զրկել չի կարող: Քանի որ մանդատ ԳԱԼԱ-ին քաղաքացին է տվել: Մանդատից կարող են զրկել առաջին չորսին, այնուհետ այդ մանդատները կփոխանցվեն հաջորդ չորսին, հետո՝ մյուս չորսին»,- armtimes.com-ին փոխանցեց Քրիստինա Մկրտչյանը:

Մեր այն հարցին, թե ԳԱԼԱ-ն պատրաստվո՞ւմ է մասնակցել Գյումրու ավագանու նիստերին, Մկրտչյանը տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկվել է ներկուսակցական ժողովներում, որի մասին առաջիկայում հայտարարություն կլինի:

Նիստերին մասնակցելու հստակ պատասխան չունեն նաեւ ԲՀԿ-ականները: Այս կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե երբվանից են մասնակցելու կամ ընդհանրապես մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Բադեյանը:

Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ն ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն մի քանի ամիս շարունակ բոյկոտում էին Գյումրու ավագանու նիստերը: Հունիսի 5-ից ՀՎԿ-ն դադարեցրել է բոյկոտը եւ սկսել է մասնակցել նիստերին:

Տպել
14811 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան