Այնքան տխուր էր վերջին ծննդի օրով. հերոս Աշոտ Շահբազյանն այսօր կդառնար 24 տարեկան.վիդեո

Այսօր՝ հունիսի 5-ին ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալակիր, ավագ լեյտենանտ (հետմահու կապիտան) Աշոտ Շահբազյանը կդառնար 24 տարեկան: Նա ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան գյուղից էր: Աշոտի ծննդյան օրը հուլիսի 5-ն է, բայց առանց բացատրության Աշոտը նախընտրել է, որ իր ծննդյան օրը լինի հունիսի 5-ը:

«Աշոտը իր ծննդյան օրը շատ էր սիրում, միշտ նշում էինք: Ծննդյան օրերին միշտ տանն էր լինում, մեզ հետ էր անցկացնում: Վերջին անգամ ծնունդը իր հետ նշեցինք 2015 թվականին, բայց այնքան տխուր էր իր ծննդյան օրով: Ասացի՝ Աշոտ ջան, քո ծնունդի օրը միշտ ուրախ ես լինում, էս տարի ինչի՞ ես տխուր: Ասաց՝ մամ, չգիտեմ, ինչխոր մե բանմ մոտս հերիք չենե, մե բանմ սրտովս չեղնի: Շատ տխուր անցավ էդ օրը: Այդ օրը դարձավ 22 տարեկան, 23-ը չհասցրեց նշել…»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում է Աշոտի մայրը՝ Լիանա Շահբազյանը:

Ընտանիքի անդամները ցանկացել են Աշոտին ամուսնացնել, բայց վերջինս հրաժարվել է: Նշել է, որ իր ժամանակը դեռ ցանկանում է զինվորներին եւ ծառայությանը տրամադրել:

«Ասում էր՝ միայն ծնունդներս մեծ նշեք, ամուսնանալու համար ժամանակ դեռ ունեմ: Որպես սպա նոր էր կայացել: Ասում էր՝ ես ինձ դրսեւորեմ, իմ զինվորների մոտ, հետո կամուսնանամ՝ չեմ կարող ընտանիքս ու զինվորներիս իրար հետ համատեղեմ»,- նշում է հերոսի մայրը:

Ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո, առանց վիճակահանության ցանկացել է իր զինվորական ծառայությունը անցկացնել Ջեբրայիլում: 2016 թվականի ապրիլյան մարտերին հենց այդ վայրում է մասնակցել: Լիանա Շահբազյանն ասում է, որ հակառակորդն առաջինն այդ ուղղությամբ է կրակ բացել: Մոր տեղեկություններով՝ որդին զոհվել է ապրիլյան առաջին օրերին:

«Մարտի 31-ին եմ հետը վերջին անգամ խոսել, պատմեց, որ Աղդամ կրակային դասընթացների են գնացել: Շատ լավ գնահատականներով հետ էր եկել, ուրախ էր, բայց շատ էր հոգնած: Ատավոտյան պետք է դիրքեր բարձրանար: Ապրիլի 3-ին արդեն զոհերի անուններ էին տալիս, Աշոտն էլ զանգերիս չէր պատասխանում…Ապրիլի 10-ին սենյակում մենակ նստած էի, ներս մտան տեգրս ու մորքուրիս տղեն: Հարցրեցի Աշոտիցս լուր ունե՞ք, մորքուրիս տղեն ձայն չհանեց, դուրս եկավ: Տեգրս ասաց՝ Աշոտս էլ չկա…մի քանի ժամ հետո Աշոտիս տուն բերեցին,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում է Լիանա Շահբազյանը:

Աշոտ Շահբազյանը կրում էր հոր՝ Կարապետ Շահբազյանի հորեղբոր որդու անունը, ով 90-ականներին կրկին Արցախյան մարտերի զոհ է եղել: Շահբազյանները պատմում են, որ Աշոտի հայրը եւ հորեղբայրները վեց հոգով 90-ականներին մասնակցել են Արցախի ազատագրական մարտերին, բոլորը զոհվել են: Ողջ է մնացել միայն Աշոտի հայրը, վերջինս էլ իր որդիներին կոչել է Շահբազյան տոհմի հերոսների անուններով:

Աշոտ Շահբազյանի հայրենասիրությունն եւ զինվորական ուղու ընտրությունն էլ կապված է եղել հարազատների քաջագործության հետ: Զինվորական ակադեմիայում սովորելու տարիներին՝ 2010 թվականին, Աշոտ Շահբազյանը դարձել էր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր:

Այժմ Աշոտի ծննդավայր Ախուրյանում նորակառույց բազմաբնակարանների թաղամասը եւ թաղամաս տանող անբարեկարգ փողոցը կոչվել է հերոս Աշոտ Շահբազյանի անունով: Փողոցի սկզբնամասում տեղադրվում է հուշաքար՝ ի պատիվ Աշոտի սխրանքի: Այն պատրաստ կլինի Աշոտի իրական ծննդյան օրը՝ հուլիսի 5-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տպել
19586 դիտում

«Գազել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը (տեսանյութ)

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ. Նիկոլ Փաշինյան

Հասարակության ներսում խնամքով փորվող խրամատները

Շիրակի պետական համալսարանը չի լուծարվի, իսկ ռեկտորի ժպ-ն չի օգտվում նախարարի հովանավորչությունից. ԿԳՄՍ նախարար

Գեորգի Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ որեւէ փաստական տվյալներ չեն ստացվել. ՔԿ

ՇՊՀ-ում դեռ անցյալի իրավական գնահատականը չի տրվել. Գյումրիում ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ քննարկում է կայացել

Սպիտակում «Brabus Gelandewagen» մակնիշի մեքենա է այրվել

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22-ի, կտարհանվի աղետից տուժած թուրքական բանտը

100 փաստ՝ նոր Հայաստանի մասին

Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

Սարալանջում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել. այրվել է պահեստավորված անասնակերը

ԱԺ-ում ինչ-որ մարդիկ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեցին․ իրենցով պետք է զբաղվել. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել․ Նիկոլ Փաշինյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին. Հայկ Խանումյանի արձագանքը

«Առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն». Մասիս Մայիլյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Մենք այդ փողերը վերցնում ենք այնտեղից, որտեղ իրենք տարիներով խնդրում էին եւ չէին ստանում․ Փաշինյան

Բուհական եւ գիտական համակարգը ծայրից ծայր պետք է բարեփոխվի․ մեր պլանը պինդ, շեշտակի քայլերով առաջ գնալն է

Կարծում եմ, որ ՀՀ կառավարության եւ Դաշնակցության միջեւ չկա հակադրություն․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանին արձագանքել է նաեւ ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը

Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ