Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս ֆուտբոլային հանդիպում․ սպասումներ եւ կանխատեսումներ

Մի քանի ժամից՝ երեկոյան ութին,  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կարիբյան ծովի ավազանում գտնվող երկրի՝ Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ: Թեեւ սա ընկերական հանդիպում է, սակայն կարեւոր է այնքանով, որ հերթական փորձը կտա մեր մարզիկներին, հատկապես, երբ նրանք պատրաստվում են հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք Չեռնոգորիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն էլ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս խաղով ցանկանում է հոգեբանորեն պատրաստել թիմին։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 68-րդն է, Սենթ Քիթս եւ Նեւիսը՝ 89-ը:

Հայաստանի մեկնարկային կազմը հավանաբար այսպիսին կլինի. Արսեն Բեգլարյան - Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Լեւոն Հայրապետյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Էդգար Մանուչարյան, Ռուսլան Կորյան:

Հատկանշական է, որ բուքմեյքերական գրասենյակները վստահ են՝ հաղթելու են մերոնք՝ նախնական գործակիցը 1.20 է, Սենթ Քիթս եւ Նեւիսի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 13.00 գործակից, ոչ ոքին՝ 7.00:

Մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը նույնպես կարծում է, թե հաղթելու է Հայաստանի հավաքականը։

«Ես այդ հանդիպումը դիտում եմ որպես վերջին փորձը՝ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ եւ չեմ կարծում, թե հանդիպման արդյունքն այդքան կարեւոր նշանակություն ունի, թեպետ հաղթանակը միշտ էլ ոգեւորիչ է եւ պաշտոնական խաղից առաջ միշտ էլ բարձրացնում է ֆուտբոլիստների տրամադրությունը։ Կարծում եմ մեր ֆուտբոլիստները կհաղթեն, կարծում եմ նաեւ խաղամակարդակով մեր հավաքականն ավելի բարձր է»,-armtimes.com-ին ասում է փորձառու մեկնաբանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ ասում է, թեեւ ավելի շատ սիրում է ֆուտբոլ խաղալ, քան նայել, սակայն Հայաստանի հավաքականի խաղերն, անպայման, դիտում է եւ այս մեկն էլ բաց չի թողնի։

«Առիթը բաց չեմ թողնում մեր հավաքականի խաղերը դիտելու եւ երկրպագելու համար։ Բնականաբար, հաղթանակ եմ մաղթում, անգամ ընկերական հանդիպումները հաղթանակով են ոգեւորիչ դարձնում»,-ասում է Ավագյանը՝ հավելելով, որ, թեեւ, սովորաբար ընկերների հետ մարզադաշտում է հետեւում խաղերին, սակայն այսօր, ամենայն հավանականությամբ, տանը կնայի խաղը։

Երգիչ Էրիկը նույնպես փորձում է, անպայման, հետեւել Հայաստանի հավաքականի խաղերին, սակայն խոստովանում է, որ այսօրվա խաղից տեղյակ չէր ու հավանաբար չի էլ հասցնի դիտել։

«Սովորաբար հետաքրքրված եմ հայկական ֆուտբոլով եւ դա միայն պայմանավորված չէ նրանով, որ մեր Հենրիխ Մխիթարյանն այսօր մեր հայկական ֆուտբոլը ճանաչելի է դարձնում, այլ պարզապես ես սիրում եմ ֆուտբոլն ու շատ կցանկանայի, որ մեր երկրում էլ այդ սպորտաձեւը պոպուլյար դառնա եւ բոլոր խաղերի ժամանակ մարզադաշտերը լինեն լեփ-լեցուն։ Չգիտեմ, այսօրվա ընկերական խաղում կունենանք հաղթանակ, թե ոչ, սակայն փաստ է, որ մերոնք շատ ավելի լավ են սկսել խաղալ ու ավելի պրոֆեսիոնալ ֆուտբոլ է սկսել ցուցադրել մեր հավաքականը»,-ասում է Էրիկը։

Տպել
3997 դիտում

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ