Նախընտրական շրջանում պաշտոնական տվյալներով 72 մլն դոլար է ներհոսել Հայաստան

02/06/2017 schedule15:47

Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալների անհասկանալի ցատկեր էին գրանցվում վերջին ամիսներին: Անցած տարվա դեկտեմբերից սկսած տրանսֆերտների ծավալները սկսեցին կտրուկ աճել այն դեպքում, երբ վերջին 2 տարիների ընթացքում դրանց ծավալները զգալի անկում էին գրանցում անընդմեջ:

Նավթի գների անկումը եւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցները հանգեցրին նրան, որ մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Հայաստան կտրուկ նվազի: Խնդիրն այն է, որ տրանսֆերտների մեծագույն մասը` ավելի քան 80 տոկոսը, Հայաստան է գալիս Ռուսաստանից: Եւ այդ երկրում սկսված ֆինասատնտեսական լուրջ ճգնաժամի պատճառով արտագնա աշխատանքի մեկնած, կամ արդեն բնակություն հաստատած մեր հայրենակիցները գնալով ավելի քիչ գումարներ էին ուղարկում իրենց` Հայաստանում մնացած հարազատներին ու մտերիմներին:

Թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, բերենք հետեւյալ ցուցանիշները: 2013 թվականին Հայաստան մուտք գործած մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է 1.4 միլիարդ դոլար: 2014-ին, երբ ՌԴ տնտեսության վիճակը արդեն այնքան էլ լավ չէր, տրանսֆերտների ծավալը կազմեց արդեն 1.2 միլիարդ: 2015-ին, երբ նավթի գները գահավիժեցին եւ դրան զուգահեռ նաեւ սկսվեցին պատժամիջոցները, տրանսֆերտների ծավալը կազմեց արդեն 870 միլիոն դոլար: 2016-ին ավելի նվազեցին` 715 միլիոն դոլար: Սա ամբողջ տարվա կտրվածքով:

Սակայն անցած տարվա դեկտեմբերին անսպասելիորեն տրանսֆերտների ծավալը կտրուկ աճեց: Եթե 2015-ի դեկտեմբերին Հայաստան էր ուղարկվել 40 միլիոն դոլար, ապա 2016-ի դեկտեմբերին արձանագրվեց 66 միլիոն դոլար, այսինքն՝ 1.7 անգամ աճեց: Տրանսֆերտների ծավալների նման ցատկ երբեք չէր արձանագրվել նախկինում: Եւ դա այն դեպքում, երբ դեկտեմբերին նախորդած ամիսներին տրանսֆերտների ծավալները շարունակում էին սահուն նվազել:

ՀՀ Կենտրոնական բանկը որեւէ կերպ չմեկնաբանեց, թե ինչով է պայմանավորված տրանսֆերտների ծավալի նման ցատկը: Հնչեցին ենթադրություններ, թե դա պայմանավորված է բանկային համակարգում ԿԲ-ի առաջադրած նոր պայմաններով, ըստ որի` Հայաստանում գործող բանկերի կապիտալի նվազագույն շեմը պետք է բարձրանար 6 անգամ` 5 միլիարդ դրամից հասնելով 30 միլիարդի: Ենթադրվում էր որ որոշ բանկերի սեփականատերեր մեծ գումարներ էին փոխանցել եւ դրանք իրավական տեսակետից մասնավոր տրանսֆերտներ էին համարվում: Բայց երբ այս տարվա հունվարին էլ գրանցվեց տպավորիչ աճ, կասկածները խորացան: 2016 թվականի հունվարին տրանսֆերտները կազմել էին 19 միլիոն դոլար, այս տարվա հունվարին` 41 միլիոն: Աճը` ավելի քան երկու անգամ: Այս տարվա առաջին երեք ամիսներին տրանսֆերտների ծավալը անցած տարվա նույն ամիսների համեմատությամբ աճեց 36 միլիոն դոլարով, կամ 40 տոկոսով:

Կենտրոնական բանկը հիմա էլ սկզբունքորեն չի մեկնաբանում ու պարզաբանում թե այդ ինչ պատահեց, որ տրանսֆերտները այդպես աճեցին: Տնտեսագիտական միակ բացատրությունը կարող էր լինել այն, որ Ռուսաստանում տնտեսական վիճակը կտրուկ լավացել է, փողը այդ երկրում էլի հոսում է գետերով...: Բայց նման բան չի եղել: ՌԴ-ում տնտեսական ճգնաժամը շարունակվում է, եւ արդեն ձեռք է բերել երկարաժամկետ` համակարգային բնույթ, փող էլ, պատկերավոր ասած, չկա:

Եւ ուրեմն ի՞նչ պատահեց, որ տրանսֆերտները այդպես աճեցին: Տեղի է ունեցել միայն ու միայն մի իրադարձություն, որը կարող էր ազդել տրանսֆերտների ծավալների վրա: Ապրիլի երկուսին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ու թերեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ ընտրությունների շրջանում մասնավորապես իշխող կուսակցությունը հսկայական, աննախադեպ մասշտաբներով փող ծախսեց, հիմնականում ընտրակաշառքների տեսքով: Հաշվի առնելով, որ իշխող կուսակցությունը սերտաճած է օլիգոպոլ եւ կրիմինալ համակարգի հետ, իսկ այդ համակարգն էլ իր հերթին լայնորեն ինտեգրված է Ռուսաստանի հետ: Այսինքն` նախընտրական եւ ընտրական ոչ լեգալ ծախսերի համար անհրաժեշտ ահռելի գումարների մի մասը, ըստ ամենայնի, եկել է Ռուսաստանից: Եթե դա ճիշտ է, ապա ընտրություններից անմիջապես հետո այդ հոսքը պետք է դադարած լիներ:

Դրանում համոզվելու համար նայում ենք, թե ինչ տվյալներ է հրապարակել ՀՀ Կենտրոնական բանկը: Ամենաթարմ տվյալներով ապրիլին Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է 23 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը 38.6 միլիոն դոլար էր: Այսինքն` այս տարվա ապրիլին տրանսֆերտները կրկին նվազել են` մոտ 40 տոկոսով: Այսինքն` ապրիլին ամեն ինչ վերադարձել է «ի շրջանս յուր», տրանսֆերտների նվազման դինամիկան կրկին շարունակվել է:

Եւ ուրեմն ամփոփենք: Անցած տարվա դեկտեմբերից սկսած 4 ամիս շարունակ մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան են եկել սովորականից շատ ավելի մեծ գումարներ: Նույն այդ 4 ամիսներին իշխող կուսակցությունը նախապատրաստվում էր իր համար ամենակարեւոր ընտրություններին: Այս ընթացքում միայն մասնավոր տրանսֆերտների տեսքով եկած լրացուցիչ գումարը կազմել է ավելի քան 70 միլիոն դոլար: Սրան պետք է ավելացնել այն ահռելի գումարները, որ ծախսվել են ներքին աղբյուրներից: Չենք զարմանա, եթե պարզվի, որ իշխող ու եւս մի խոշոր կուսակցություն ընտրությունների վրա ծախսած լինեն մի 150-200 միլիոն դոլար: Ընդ որում, խոսքը ոչ լեգալ ծախսերի մասին է` ընտրակաշառքների, փողային այլ «արիշ-վերիշների» ու «տասովկաների»...Իսկ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը այդ նույն ընթացքում եղել է բացասական:

Այս ֆոնին հատկապես ուշագրավ է դառնում հենց այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի սրտաճմլիկ ելույթը ԱԺ-ում երկրի զարգացման տեսլականների վերաբերյալ: Կզարգանա, բա չէ՞:

Տպել
5616 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ