90-100 % դաշտերը ոչնչացրել է.Սյունիքի մարզի Տեղ գյուղում այսօր 2 անգամ կարկուտ է տեղացել

Քիչ առաջ տեղեկացրինք, որ այսօր՝ հունիսի 1-ին, Սյունիքի մարզի մի շարք համայնքներում կարկուտ է տեղացել: Առավել խոշոր չափերի վնաս է կրել մարզի Տեղ համայնքը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը: Հիշեցնենք, որ  Տեղը խոշորացված է եւ իր մեջ ներառում է յոթ այլ համայնքներ:

«Հիմա հստակ պատասխան չեմ կարող տալ, քանի որ եղանակը դեռ չի պարզել, որ մտնենք դաշտեր եւ նայենք: Բայց որոշ դաշտերի մասով կարող եմ ասել, որ 90-ից մինչեւ 95 տոկոսով ոչնչացված է: Կորնգանի դաշտեր ունենք, որ կարկուտը լրիվ հավասարեցրել է գետնին, 100 տոկոսով ոչնչացված է: Հիմնականում ցորենի դաշտեր են եղել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետը:

Գյուղապետի խոսքով՝ այսօր Տեղ եւ հարակից գյուղերում կարկուտ երկու անգամ է տեղացել, լուսաբացին եւ երեկոյան՝ 16:00-17:00 սահմաններում: Մեր այն հարցին, թե մոտավորապես քանի րոպե է տեղացել կարկուտը, գյուղապետը նշեց.

«Չեմ կարող ասել, թե կարկուտը ինչ չափսի էր, բայց գիտեմ, որ քամու, անձրեւի հետ միասին էր տեղում: Դաշտերն էլ բարձրադիր վայրերում են, միանգամից ոչնչացրել է: Տեղ ա եղել 10 րոպե է եկել, տեղ ա եղել՝ 20, կարկուտին ինչ կա հինգ րոպե էլ գա՝ կոչնչացնի»,- ասաց Ներսես Շադունցը:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ կարկուտ է տեղացել նաեւ Արավուս, Հարթաշեն, Կոռնիձոր համայնքներում:

Տպել
17309 դիտում

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել