Ո՞վ է ում սադրում, եւ ինչո՞ւ փակվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը. երկար ականջներ են նշմարվում

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ մի քանի դատապարտող միջազգային հայտարություններից հետո, երեկ Երեւան ժամանեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեր, որպեսզի գրասենյակի փակման գործընթացն անձամբ կազմակերպի:

Այս մասին գլխավոր քարտուղարն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես այստեղ եմ, որովհետեւ դժբախտաբար, չկարողացանք կոնսենսուսի հասնել գրասենյակի շարունակական գործունեության հարցում: Այստեղ եմ խոսելու անձնակազմի հետ եւ փակման գործընթացը կազմակերպելու համար: Դժբախտաբար, պետք է Հայաստանի հետ ավարտենք աշխատանքները»,- ասաց նա:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, սակայն, որեւէ կերպ չգնահատեց Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին գրասենյակը փակելու Ադրբեջանի քայլը: Նա ասաց, որ ԵԱՀԿ-ն կոնկսենսուսով է աշխատում, եւ որեւէ պարագայում չի դատապարտում այն երկրին, որը չի միանում կոնսենսուսին: Տվյալ դեպքում Երեւանյան գրասենյակը փակվում է, որովհետեւ Ադրբեջանը, օգտվելով իր իրավունքից, վետո է դրել գրասենյակի հետագա գործունեության ֆինանսավորման վրա:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հիմադրվել է 1999 թվականին, գործունեությունը սկսել` 2000-ից: Այս ընթացքում ԵԱՀԿ-ում միշտ որոշումներն ընդունվել են կոնսենսուսով, այսինքն` Ադրբեջանը այս 17 տարիների ընթացքում ցանկացած պահի կարող էր դիմել նման քայլի, բայց չի դիմել:

Այս անգամ Ադրբեջանը վետոյի իր իրավունքը կիրառեց, հիմնավորելով, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր մանդատի մեջ չմտնող գործունեություն է իրականցնում, շփման գծում ականազերծման ծրագիր է ֆինանսավորում:

Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ խոսքը ուսուցողական ծրագրի մասին է, ոչ թե ականզերծման գործընթացի: Սակայն մինչեւ հիմա այդպես էլ հստակ չէ, թե ինչ է եղել:

Հստակ է, որ Ադրբեջանը չէր կարող առանց որեւէ հիմքի նման քայլի դիմել: Իսկ ինչո՞ւ է նման հիմք ստացել, կամ ինչո՞ւ է Հայաստանը Ադրբեջանին այդպիսի հնարավորություն տվել: Արդյո՞ք ԵԱՀԿ-ի ֆինանասավորումը առանց այս կազմակերպության գիտության ուղղվել է մի բանի վրա, որ չպետք է ուղղվեր: Կամ`գուցե դա եղել է ԵԱՀԿ-ի գիտությա՞մբ, ինչը սակայն ավելի կասկածելի է թվում:  

Երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը շատ կարեւոր հայտարարություն արեց. «Հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը»:

Նալբանդյանն այս հայտարարությունն արեց մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ առաջին անգամ նշվում է, թե ով է խախտել զինադադարը:

Արդեն երկար ժամանակ պաշտոնական Երեւանն ասում էր, թե հասունացել է պահը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հասցեական հայտարարություններ անի եւ մատնանշի զինադադարը խախտող կողմին: Թվում էր, թե սա մի հորդոր է, որ երբեք չի իրականացվի, բայց փաստորեն, իրադարձություններն այլ կերպ զարգացան:

Ճիշտ է երեկ Նալբանդյանն ասաց, որ սա առաջին հասցեական հայտարարությունը չէ, սակայն ակնհայտորեն ավելորդ դիվանագիտություն էր դրսեւորում, որովհետեւ նախկինում երբեք Մինսկի խումբը Ադրբեջանին չի մատնանշել որպես զինադադարը խախտած կողմ, թեեւ դրա համար առիթներ շատ են եղել:

Հիմա փաստորեն Երեւանը խոսում է ոչ թե հասցեական հայտարարության մասին, այլ ինչ-որ կոնկրետ քայլերի մասին, որով Մինսկի խումբը պետք է սանձի Ադրբեջանին:

Բանն այն է սակայն, որ Մինսկի խումբը առանձին վերցրած, բացի հայտարարություններից, բանակցությունների շարունակականությունն ապահովող միջնորդական առաքելությունից, հակամարտության կարգավորման տարբերակներ մշակելու գործում օժանդակությունից, որեւէ այլ գործառույթ իրականացնելու մանդատ չունի: Այսինքն` ոչ մի կոնկրետ քայլի չի կարող դիմել:

Այլ բան է, որ ՄԽ համանախագահները կարող են դիմել միջազգային կառույցներին`ԵԱՀԿ, ՄԱԿ, ԵԽ եւ տարածաշրջանում Ադրբեջանի սադրիչ եւ ապակառուցողական քաղաքականությունը սանձող կոնկրետ քայլեր առաջարկեն: Իսկ իրենց առաջարկները հիմնավորելու համար ներկայացնեն հակամարտության գոտում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները,  եւ այդ երկրի սադրիչ գործունեության այլ օրինակներ:

Ամենաթարմ նման օրինակը կարող է լինել տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին գրասենյակի փակումը: Եվրախորհրդում էլ Ադրբեջանը խայտառակ սկանդալի մեջ է: Կարծես թե ՄԱԿ-ին բանը դեռ չի հասել, բայց եթե այսպես շարունակվի, Բաքուն շուտով ՄԱԿ-ին էլ որեւէ կերպ կսադրի:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ ԱԳ նախարարի համատեղ ասուլիում եւս մեկ շատ ուշագրավ դրվագ  եղավ: Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման դեմ ադրբեջանական խոչընդոտների մասին Էդվարդ Նալբանդյանը խոսեց անցյալ ժամանակով: «Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը հենց այն պատճառով, որպեսզի հնարավորություն չտա եռանախագահներին կամ համապատասխան մեխանիզմի մասնակիցներին մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում»,-ասաց նա:

Արդեն նշել ենք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների այս մասը միակողմանիորեն իրականացվել է: Այն, որ Նալբանդյանը դրա մասին խոսում է որպես արդեն կայացած իրողություն, հերթական վկայությունն է:

Պաշտոնապես թեեւ այս մասին ուղիղ հայտարարություն մինչ օրս չի եղել:

Տպել
18246 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ