Չարաշահումներ Ալեքսանյանի եւ Քոչարյանի ընտանիքներին պատկանող հիվանդանոցներում. ՎՊ

Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է: Հաշվետվությանը կազմվել է 2017 թվականին, իսկ ստուգումներն իրականացվել են 2016 թվականի սկզբից: Սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման եւ օգտագործման գործընթացի օրինականության եւ արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով:

Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թվականի փետրվարի 9-ին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով:

2012 թվականից գործող «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Վերահսկիչ պալատն էական խախտումներ է գտել՝ ուսումնասիրելով հանրապետության թվով 4 բժշկական հաստատություններ՝ «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» եւ «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոնները: Վերահսկողության նպատակն է եղել ստուգել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության եւ արդյունավետության գործընթացը: Գործընթացն իրականացվել է 2016 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնում ՎՊ-ն պարզել է, որ սոցփաթեթի շրջանակներում բուժում ստացող հիվանդների դեպքում 2014-2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել են սոցիալական փաթեթի թվով 98 շահառուներ և հերթագրվել են 22-ը: Կազմակերպության կողմից ստուգում իրականացնող հանձնաժողովին չեն ներկայացվել 2014-2015 թվականներին սպասարկված  թվով 14 սոցիալական փաթեթի շահառուների պատմագրեր, եւ 2016 թվականի մինչեւ հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածում սպասարկված թվով 25 պայմանագրեր: Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում առկա են սահմանված ձևի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանները: 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ ծրագրի շրջանակներում հերթագրվածների թիվը կազմում է 40, որից սպասարկվել են 22-ը, մնացածը դեռևս պետք է սպասարկվեն: Մինչդեռ 2014 և 2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, սպասարկվել են ըստ դիմելիության:

Մի դեպքով, օրինակ, 2016 թվականին ԲԿ-ում կատարվել է ծնոտի բիմաքսիլյար օստեոտոմիա՝ նեկրոզի կապակցությամբ, ներկայացվել է դեմքի և ծնոտի ֆունկցիոնալ վերականգնողական վիրահատության ծառայությունով: Որպես վճար ձեւակերպվել է 400 հազար դրամ, սակայն այն նվազեցվել է 150 հազարով, որը պետք է ԲԿ-ն փոխանցի պետբյուջե: 2014 և 2015 թվականների կտրվածքով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է «Աստղիկ» ԲԿ-ի մասով 822 հազար 500 դրամ:

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքնում ՎՊ-ն պարզել է, որ  2016 թվականին պետության կողմից հատկացվել է 53 միլիոն 618  հազար դրամ: 2016 թվականի մայիսի 31-ի դրությամբ սպասարկված հիվանդների քանակը կազմել է 142, փաստացի կատարված ծառայությունների գումարը կազմում է 36 միլիոն 506 հազար դրամ: Առողջապահության նախարարության հետ համագործակցության ժամանակահատվածում սոցիալական փաթեթի շահառուները բուժօգնություն ստացել են ուշացումներով: «Նաիրի» բժշկական կենտրոնը նույնպես սոցիալական փաթեթեների շրջանակներում իրականացրած բուժօգնության գներն ուռճացրել է, ընդ որում՝ մի քանի դեպքով: 2014 եւ 2015 թվականների համար ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 858 հազար դրամ, իսկ 2016 թվականին՝ 253 հազար դրամ:

«Արմենիա բժշկական կենտրոն»-ն անմասն չի խախտումներից: Վերահսկիչ պալատն այս բժշկական կենտրոնում վերը նշված խախտումների դեպքեր է հայտնաբերել՝ կրկին մատուցված ծառայությունները դասակարգվել են այլ ծառայությունների անվան տակ եւ նախատեսվածից շատ գումար են դուրս գրել: 2014 և 2015 թվականների կտրվածքով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 1 միլիոն 71 հազար դրամ, իսկ 2016 թվականին`312 հազար դրամ:

«Ա.Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոնում չարաշահման մեկ դեպք է արձանագրվել: Բուժումը ձեւակերպվել է ծերունական կատարակտա, սակայն ներկայացվել է փոխհատուցման «Կատարակտայի էքստրակցիա ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով` առանց ոսպնյակի արժեքի» ծառայությունով, միաժամանակ նույն քաղաքացուն «Պտերիգիա» ախտորոշումով փոխհատուցման է ներկայացվել «Աչքի առաջնային հատվածի ռեկոնստրուկցիա» ծառայությունով:

Երկու վիրահատությունները կատարվել են միաժամանակ: ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի «6-ի N215-Ա» հրամանով հաստատված ծառայությունների գներով նախատեսվում է՝ եթե հիվանդը միաժամանակ վիրահատվում է նույն պրոֆիլի 2 հիվանդությունների կապակցությամբ, ապա վճարման ենթակա գումարը հաշվարկվում է հիմնական հիվանդության գնի 100%-ի եւ ուղեկցող հիվանդության գնի 60%-ի չափով: Կատարողականից նվազեցման ենթակա գումարը կազմում է 100 հազար դրամ եւ պետբյուջե վճարման ենթակա գումարը կազմել է ընդամենը 100 հազար դրամ:

Տպել
11872 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան