Ի՞նչ թեստերով են անցկացվելու առաջիկա ավարտական քննությունները. ԳԹԿ տնօրենի պարզաբանումները

Առաջիկա օրերին անցկացվելիք ավարտական քննությունների ժամանակ արդյոք նոր թեստե՞ր են լինելու, թե՞ աշակերտներին առաջարկվելու են այն նույն թեստերը, որոնք արդեն իսկ կիրառվել են նախորդ կիսամյակի վերջում կազմակերպված քննությունների ժամանակ` դրանց բովանդակությունը հասանելի դարձնելով ավելի ուշ քննություն հանձնող շրջանավարտներին:  

Հիշեցնենք, որ եզրագծին մոտեցող ուսումնական տարում ավարտական քննությունները կազմակերպվեցին այլ սկզբունքով. 12-րդ դասարանցիներին իրավունք տրվեց ավարտական քննությունները, ցանկության դեպքում, հանձնել դեկտեմբերին` նախորդ կիսամյակի ավարտին, եթե սովորողը չէր ունենալու տվյալ առարկայից միասնական քննություն հանձնելու անհրաժեշտություն` բուհ ընդունվելու համար:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը մեր հարցին պատասխանելով՝ ասաց, որ ավարտական քննությունների թեստերը կլինեն նոր եւ չեն կրկնի նախորդ կիսամյակում կիրառվածները:

«Նոր քննական շրջանում կլինեն նոր թեստեր: Բնականաբար, այդ թեստերը պատրաստված կլինեն ավարտական քննության համար` պահպանելով համարժեքության սկզբունքը: Այսինքն` կլինեն մոտավորապես նույն բարդության, նույն տեսակների, նույն, այսպես ասենք, խնդիրների մակարդակի, բայց դրանք կլինեն լրիվ տարբեր առաջադրանքներից եւ տարբեր թեստեր»,- նշեց Արա Իսպիրյանը:

Ինչ վերաբերում է ԳԹԿ կայքում նախորդ ավարտական քննությունների թեստերը չլինելուն, եւ միայն դրանց պատասխանները հրապարակվելուն, մեր զրուցակիցը պարզաբանեց, որ դա չի նշանակում, թե թեստերը կրկնվելու են ու այդ պատճառով չեն հրապարակվել:

«Ավարտական  քննությունների թեստերն ընդհանրապես կայքում չեն տեղադրվում: Տրամաբանությունը հետեւյալն է. քանի որ միասնական քննության թեստերը մնում են մեզ մոտ եւ քննության ավարտից հետո երեխաների, ուսուցիչների, ոչ մեկի մոտ չեն լինում, դրանք հրապարակում ենք կայքում, որպեսզի հանրությանը ծանոթ լինի, եթե ինչ-որ խնդիրներ ունեն` բողոքարկման եւ այլն, թեստերում կարողանան նայել: Բայց ավարտական քննական թեստերը մնում են դպրոցներում, դրա համար էլ դրանք կայքում տեղադրելու  իմաստը չկա: Այսինքն` այն թեստերը, որոնցով դեկտեմբերին իրականացվել են քննությունները, պահվել են դպրոցներում` որպես փաստաթուղթ: Իսկ նոր քննություններին մենք կուղարկենք նոր թեստեր, որոնք իրենք կստանան, նույն ձեւով կիրականացնեն քննությունը եւ նորից կպահեն որպես հիմք»,- մանրամասնեց ԳԹԿ տնօրենը:

Տպել
4873 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն