Մաքսակետի ձերբակալված պետը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալն է

Լուսանկարում` Սերժ Սարգսյանից հետո Վաչե Ղազարյանը, Արտաշես Բեյբությանը, Երեմ Սարգսյանը 

Այսօր ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը, սակայն հաղորդագրության մեջ անունը նշված չէ: Ձերբակալվածը Երեմ Մարգարյանն է: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել է 2016 թվականին դեկտեմբերի 2-ին: Մարգարյանը մաքսային ծառայության հնաբնակներից է եւ մինչ մաքսակետի պետ նշանակվելը բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում:

Ըստ մամուլի հրապարակումների, իր կարիերայի համար Երեմ Մարգարյանի պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:

2012 թվականին Բեյբությանը ազատվել է այդ պաշտոնից, եւ հիմա զբաղեցնում է առողջապահական պետական տեսչության Երեւանի տարածքային կենտրոնի պետի պաշտոնը: Մոտ 16 տարի ՊԵԿ-ում աշխատելու շնորհիվ, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, նա հասցրել է ահռելի կարողություններ կուտակել: Բեյբությանի հովանավորն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանն է:  Մամուլի հրապարակումների համաձայն Բեյբությանի հետ են կապվում «Պալերմո», «Նեքսթ», «Ալդո», «Ռիվեր Այլենդ» խանութները:

Մի խոսքով «Բավրա» մաքսակետի ձերբակալված պետը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալն է: Երեմ Մարգարյանը վերջին տարիներին ձերբակալված ՊԵԿ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Տպել
16243 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար