ՀՀ-ում ջրային ռեսուրսների կորստի պատճառն ապօրինի հորեր թույլ տվող կոռուպցիան է. ԱՄՆ ՄԶԳ

25/05/2017 schedule12:57

Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որեւէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը: Այնուամենայնիվ, աշխատելով մի շարք հայաստանյան գործընկերների հետ, ԱՄՆ ՄԶԳ-ն հույս ունի փոխել իրավիճակը եւ ապահովել, որ գալիք տարիների ընթացքում Հայաստանն ունենա ջրի բավարար քանակություն:

Ինչպես հայտնում են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ջրերի կորստի պատճառ են հանդիսանում մի շարք գործոններ, ինչպիսիք են ձկնաբուծության էական աճը, հնացած եւ անարդյունավետ ձկնաբուծական տեխնոլոգիաների կիրառումը, ապօրինի հորեր թույլ տվող կոռուպցիան, ջրի խնայողության քաղաքականության թույլ կիրարկումը եւ Արարատյան դաշտի բնակիչների շրջանում   բնապահպանական իրազեկվածության ցածր մակարդակը:  Այսօր խմելու եւ ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է դարձել 30 համայնքների եւ 260 000 մարզային բնակիչների համար:

Ջրի սակավության այս ճգնաժամային խնդրին անդրադառնալու նպատակով  ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագիրը, որը կխթանի ջրի պատասխանատու կառավարումը Արարատյան դաշտում՝ հանրային իրազեկման եւ քաղաքացիական մասնակցության ավելացման միջոցով:  Այս եռամյա ծրագրի շրջանակում ջրի արդյունավետության եւ որակի բարձրացման նպատակով կներգրավվեն տեղի բնակիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պետական գերատեսչությունները եւ քաղաքականություն մշակողները: Ծրագիրը նաեւ կխթանի ջրային ռեսուրսների վերահսկումը՝ որպես  Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի նվազեցման ուղի:

Կարեւորելով անհատներին եւ քաղաքացիական հասարակությանը ջրի կորուստները նվազեցնելու հարցում ներգրավելու անհրաժեշտությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է այս խնդրին ուղղակիորեն առնչվող բազում համայնքներում մեծացնել հանրային իրազեկումը խնդրի շուրջ ու խթանել երկխոսությունն անհրաժեշտ կանոնակարգիչ փոփոխությունների վերաբերյալ: Ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ կխթանի փոքր ջրային ենթակառուցվածքների ծրագրերի նախագծումը ՝ տուժած համայնքների ջրային կարիքների ապահովման համար:

Ծրագիրը իրականացվելու է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի եւ Երեւանի պետական համալսարանի Բնապահպանական օրենսդրության հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ:

PURE Water ծրագիրը կհամալրի ԱՄՆ ՄԶԳ ընթացիկ գործունեությունը՝ ուղղված Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալների նվազեցմանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրն օգնում է Արարատյան դաշտում ներմուծել ջրի արդյունավետ կառավարման համակարգեր եւ տեխնոլոգիաներ, սատարել բնապահպանական տեսակետից անվտանգ ձկնաբուծություն եւ խրախուսել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում: 

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը հույժ կարեւոր է ամուր գործարար միջավայրի, կայուն տնտեսական աճի եւ տարածաշրջանային կայունության համար: Գրեթե երկու տասնամյակ ԱՄՆ ՄԶԳ-ն սատարում է Հայաստանի ջրային ռեսուրսների ոլորտին` օգնելով հասնել շոշափելի առաջընթացի երկրի կենսական ջրային ռեսուրսների պլանավորման, կառավարման եւ մշտադիտարկման հարցում:  Մակրո-մակարդակի բազմաթիվ բարեփոխումների հետ մեկտեղ ԱՄՆ ՄԶԳ-ի նվաճումների թվում են Հայաստանի ջրային ատլասի հրատարակումը, Հայաստանի Հանրապետության Ջրային Օրենսգրքի ընդունումը եւ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հիմնադրումը:

Տպել
1191 դիտում

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան