«Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժհաստատություններո՞ւմ». պաշտոնական պարզաբանում

25/05/2017 schedule12:50

Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարը պարազբանումներ է ներկայացրել 24․05․2017-ին «Սյունյաց երկիր» կայքէջում հրապարակված «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։

«Վերոհիշյալ հոդվածում Syuniacyerkir.am լրատվական կայքի խմբագիր Սամվել Ալեքսանյանը անհայտ բժիշկների և քաղաքացիների անունից բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ մտահոգություն հայտնելով ՀՀ Սյունիքի մարզի «բուժական հաստատություններում» տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերաբերյալ։ Հրապարակումը պարունակում է մի շարք անճշտություններ, ինչպես նաև իրողությունն աղավաղող դրվագներ:

Մասնավորապես․

1․ Առողջապահության նախարարին ուղղված նամակում ասվում է, թե ՀՀ Սյունիքի մարզպետարանում և մարզի բժշկական կենտրոններում «խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանել»։ Այս պնդումը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը օրենքով սահմանված կարգով մշտապես պատասխանում է տեղեկատվություն ստանալու հարցմամբ մարզպետարան դիմած բոլոր լրատվամիջոցներին, բացի այդ՝ որևէ լրատվամիջոց առ այսօր դժգոհություն չի հայտնել մարզպետարանի հետ աշխատանքից: Մարզպետարանը յուրաքանչյուր ամիս տասնյակ հարցումների է պատասխանում և մշտապես բաց է լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում:

2․ Նամակում ասվում է. «Մայիսի 23-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հերթական պաշտոնակատարին ներկայացնելիս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոնները միավորվել են»։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ սույն թվականի մայիսի 23-ին Կապանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս չի արվել բժշկական կենտրոնների միավորման վերաբերյալ որևէ հայտարարություն, առավել ևս՝ դա չի հիմնավորվել կառավարության որոշմամբ։ Չցանկանալով մտածել, որ բաց նամակի հեղինակը դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածել, ինչպես նաև կարևորելով հանրության անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբագրությանը խորհուրդ ենք տալիս հետայսու հիմնվել բացառապես պաշտոնական կամ բաց աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկության վրա։

3․ Անդրադառնալով Կապանի ԲԿ-ի տնօրենի՝ արդեն նախկին պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանի ազատման պատճառներին, բաց նամակում նշվել է, որ «առանց որևէ պատճառաբանության նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից»։ Պետք է նշենք, որ Կապանի ԲԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին ներկայացնելիս հստակ նշվել է, որ Ռոմիկ Սարգսյանի ազատումը փոխադարձ համաձայնության արդյունք է և որ վերջինիս աշխատանքային ունակություններն ավելի նպատակահարմար կլինի կիրառել վարչական աշխատանքում, ինչում Դուք առաջիկայում կհամոզվեք։ Ազատման պատճառի մասին տեղեկացվել են նաև այն լրատվամիջոցները, որոնք  տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել են մարզպետարան: Ցավոք, Ձեր լրատվամիջոցից որևէ հարցում կամ պարզաբանում տրամադրելու դիմում մարզպետարանը չի ստացել:

Նամակում բարձրացված «Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք եւ փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի եւ կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին», մտահոգությանն ի պատասխան պետք է նշենք, որ Սաշա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ «այլ բնակավայր տեղափոխվելու» հիմնավորմամբ։

Ինչ վերաբերում է Գորիսում հարգված բժիշկ և կազմակերպիչ Լևոն Հարությունյանին «մի քանի օր հետո աշխատանքից ազատելուն», ապա պետք է նշել, որ պարոն Հարությունյանին հանձնարարված է եղել կատարել բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունների մինչև այդ պաշտոնում համապատասխան նշանակում կլիներ։ Պարոն Հարությունյանը երբևէ նշանակված չի եղել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում։

4․ «Սիսիանի հիվանդանոցում» տնօրենի փոփոխությանը վերաբերող հատվածում նշվում է, որ «Սվետլանա Իսախանյանը ստիպված է լինում դիմում գրել եւ հեռանալ»։ Այս դիտարկման վերաբերյալ պետք է նշենք, որ տիկին Իսախանյանն ազատվել է Սիսիանի ԲԿ տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ և շարունակում է իր մասնագիտական գործունեությունը նույն բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ։

Ցանկանում ենք հավելել, որ Ռոմիկ Սարգսյանի ղեկավարման ընթացքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են մի շարք քայլեր ՝ հիվանդանոցի աշխատանքի թափանցիկությունն ու սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ իրականացվող կադրային փոփոխությունները բացառապես պայմանավորված են ՀՀ Սյունիքի մարզի բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելու և բուժհաստատության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ռազմավարությամբ:

Մի շարք այլ անճշտություններից  բացի,  Ձեր կայքի հրապարկման մեջ առկա են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հասցեագրված անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխանելու ցանկությունն ինքնին չեզոքանում է դրանց էության խիստ սուբյեկտիվ և իրականության հետ աղերս չունենալու փաստի հետևանքով։

Կրկին վերահաստատում ենք լրատվամիջոցների հետ օրենքով սահմանված կարգով համագործակցելու մեր մշտական պատրաստակամությունը։

Հ․Գ․ Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի խնդրում ենք հրապարակել Ձեր կայքում տեղ գտած «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ պարզաբանումը։

 Հարգանքով՝

Վ․ Սաղաթելյան»

Տպել
1296 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է