Քանի Սերժ Սարգսյանը կա, բան չի փոխվի. Վոլոդյա Ավետիսյանը բանտից ուղիղ գնաց կառավարություն

25/05/2017 schedule11:51

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից 2013 թ.-ին հայտարարած համաներման շրջանակներում այսօր ազատ արձակված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրեց իշխանություններին ապօրինությունների մեջ եւ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմական գործողությունները «կազմակերպված էին հողերը հանձնելու նպատակով»:

Նա ընդունեց, որ սխալ է գործել, երբ 2008 թ.-ի նախագահական ընտրություններին աջակցել է Սերժ Սարգսյանին: «Երբ նա պաշտպանության նախարար էր, եւ առաջադրվեց ընտրություններին, ես նրան աջակցեցի: Որպես պաշտպանության նախարար ես նրանից վատ բան չեմ տեսել: Դե կոռուպցիան (բանակում) միշտ էլ եղել է, անգամ Լեւոն Տեր-Պետրսյանի ժամանակ,- ասաց նա ու շարունակեց,- Երբ նշում էինք Սերժ Սարգսյանի հաղթանակը, ես մոտեցա նրան ու ասացի՝ «պարոն նախագահ մի մոռացեք , որ մենք ծովից ծով Հայաստան ենք կորցրել»: Նա պատասխանեց՝ «էլ չենք կորցնի»: Բայց խաբեց»:

Նրա համոզմամբ, ապրիլյան պատերազմական իրադարձությունները, որի ժամանակ ինքն անազատության մեջ էր, «կազմակերպված էին հողերը հանձնելու նպատակով»:

Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ իր քաղաքական հայացքներում փոփոխություն տեղի չի ունեցել եւ շարունակում է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները պետք է հրաժարական տան»,- ասաց նա՝ հավելելով, որ ՔԿՀ-ից անմիջապես գնալու է Հանրապետության հրապարակ եւ նստացույց է սկսելու՝ պահանջելով, որ Հայաստանում գործի վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը։

Այս պահին Ավետիսյանը կառավարության շենքի մոտ ցույց է անում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:

Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ վեց տարի ժամկետով: 

Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվում է 2013 թվականի սեպտեմբերի 20-ը: Հիշեցնենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 14-ին մերժել է Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղակետ ազատ արձակելու դիմումը:

Պայմանական վաղակետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը 6 անգամ մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատ արձակվելու մասին:

Տպել
1996 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը