Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժել է նաև Քյարամ Սլոյանի բարեկամուհին

25/05/2017 schedule09:08

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դաժանորեն սպանված Քյարամ Սլոյանի բարեկամուհի՝ ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, որը ցույցի մյուս մասնակիցների հետ հարձակման էր ենթարկվել, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Լավանում եմ, մի քիչ դժվար է, սովոր չեմ, բայց լավանում եմ: Ցույցը սկսվեց Սպիտակ տան առջեւ, քանի որ մենք մտահոգված էինք Էրդողանի այցով՝ կարծելով, որ ժողովրդավարությունը չհարգող անձը չպետք է իրավունք ունենա հյուրընկալվել Սպիտակ տանը, որը ժողովրդավարության խորհրդանիշն է»:

Սպիտակ տան առջեւ ցույցի անվտանգությունն ապահովում էին բազմաթիվ ոստիկաններ եւ հատուկ ջոկատայիններ. «Մենք կարող էինք անվտանգ բարձրաձայնել մեր պահանջները Սպիտակ տան առջեւ եւ բնականաբար որեւիցե կերպ չէինք սադրում»:

ԱՄՆ-ի հայ, քուրդ եւ եզդի համայնքների կողմից կազմակերպված Սպիտակ տան առջեւի ցույցի ընթացքում գրանցվել էր ընդամենը մեկ չնչին միջադեպ, երբ ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները փորձեցին խլել քուրդ ցուցարարներից մեկի ցուցապաստառը, որից հետո իրավապահները բողոքարարների միջեւ բաժանարար գիծ ստեղծեցին: Սպիտակ տան առջեւից Էրդողանի այցի դեմ բողոքողները երթով շարժվեցին դեպի թուրքիայի դեսպանի նստավայր, որտեղ արդեն հավաքվել էր Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների մի խումբ:

«Մի քանի րոպե բողոքը խաղաղ էր ընթանում, սակայն, լինելով առաջնագծում, ես տեսա, որ Էրդողանի կողմնակիցների խմբին միացավ մեկ այլ խումբ: Այդ մարդիկ բացարձակապես այլ կերպ էին հագնված՝ խակի գույնի վերնաշապիկներով, վարժված, թիկնեղ, արեւային ակնոցներով եւ զինվորական կոշիկներով»:

Լյուսի Ուսոյանի խոսքով, այդ մարդիկ վազեցին Թուրքիայի նախագահի դեմ ցուցարարների ուղղությամբ եւ սկսեցին հարվածել, նաև իրեն. «Հանկարծ ես գետնին հայտնվեցի, չգիտակցելով նույնիսկ, թե ինչպես են ինձ վայր նետել, եւ հաջորդ բանը որ հիշում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկն անընդհատ հարվածում գլխիս: Մի միտք էր այդ պահին գլխումս՝ չէ ՞ որ ես նույնիսկ չեմ էլ պաշտպանվում, ինչո՞ւ են ինձ հարվածում: Այնուհետեւ գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ բացեցի աչքերս, զգացի, որ գետնին եմ: Արամ Համբարյանն է ինձ օգնել ոտքի կանգնել, եւ ես տեսա, որ մեր ցույցի մասնակիցներից շատերը վիրավորված են, արյունոտ: Դա ինձ ցնցեց, քանի որ ես նման բռնության պատրաստ չէի»:

Հարվածներից Լյուսի Ուսոյանը գլխուղեղի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար 6-8 շաբաթ կպահանջվի: Սակայն, ամեն ինչ կարող էր էլ ավելի վատ ավարտվել, եթե տեղում չլինեին Վաշինգտոնի մի քանի ոստիկաններ. «Նրանք փոքր խմբով փորձում էին պաշտպանել մեզ, փորձում էին քաշել ինձ հարվածող մարդկանց»:

Ուսոյանի խոսքով, ցուցարարները որեւէ կերպ չեն փորձել սադրել Էրդողանի կողմնակիցներին, այլ խաղաղ իրենց բողոքն ու Էրդողանի քննադատությունն էին բարձրաձայնում փողոցի հակառակ կողմում. «Մի գուցե, նրանք սովոր չեն քննադատության, դա կարող է լինել պատճառ: Սակայն, մենք ապրում ենք ժողովրդավար ժամանակաշրջանում, սա 21-րդ դարն է եւ անհրաժեշտ է հանդուրժող լինել կամ էլ հաշվի առնել, թե ինչու են մարդիկ բողոքում: Մեր համոզմամբ, ոչ մի կառավարություն, ոչ միայն թուրքականը, չունի իրավունք գալ այս երկիր, ծեծի ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, եւ անպատասխան մնալ»:

Էրդողանի դեմ բողոքի ցույցի Ուսոյանը դուրս էր եկել պահանջելու եզդիների իրավունքների պաշտպանություն, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում. «Հայաստանն այն պետությունն է, որտեղ ես ծնվել եմ եւ որը մեկ դարից ավելի բազմաթիվ եզդիների հայրենիքն է դարձել»:

Լյուսի Ուսոյանը երեք տարեկան էր, երբ ծնողների հետ հեռացավ Հայաստանից: Հայաստանում են նրա բազմաթիվ բարեկամները, որոնցից մեկը քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանն էր:

Տպել
1109 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է