Ծանր կացություն. մոնոպոլիզացիա՝ օրենքով

24/05/2017 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 23-ի համարում

Անցած տարեվերջին հարկային օրենքներում փոփոխությունների եւ լրացումների կառավարության փաթեթում ամենամեծ դժգոհությունն առաջացրեց, թերեւս, «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվելիք փոփոխությունը: Ըստ այդ դրույթի՝ վնասով կամ մինչեւ 5 տոկոս շահույթ ապահովող ընկերությունները պետք է, որպես շահութահարկի կանխավճար, վճարեն իրենց շրջանառությունից մեկ տոկոս: Այս տարվա ապրիլի մեկից օրենքում կատարված փոփոխությունը մտավ ուժի մեջ: Ու հայաստանյան ընկերությունները կարող են արդեն ոչ թե տեսական գնահատականներ տալ այդ փոփոխությանը, այլ նայել իրենց հաշվապահությանն ու հաշվարկել այս փոփոխության արդյունքը: 

«Այդ դրույթը անելանելի վիճակի մեջ է դնում բեռնառաքող կազմակերպություններին, քանի որ նրանց շրջանառությունից ստացված եկամուտը կազմում է ընդամենը 2-3 տոկոս, իսկ մնացած 97-98 տոկոսը կազմում է արտասահմանյան երկրների տրանսպորտային կազմակերպություններին վճարված գումարը». սա հատված է մի նամակից, որը ՀՀ ֆինանսների նախարարությանն է ուղղել  Հայաստանի տրանսպորտային առաքողների միությունը: Իր այդ նամակով միությունը խնդրել է հարցը դարձնել քննարկման առարկա: Բեռնառաքող փոքր  կազմակերպությունները, իրոք, հայտնվել են բավական ծանր կացության մեջ: Ահա թե խնդիրը որն է: Ասենք, 20 ֆուտանոց ստանդարտ կոնտեյները Երեւանից Եվրոպա տեղափոխելու համար տրանսպորտային կազմակերպությունն իր հաճախորդից վերցնում է 3 հազար դոլար:

Սա հենց այն գումարն է, որից էլ հաշվարկվում է նշված մեկ տոկոսը: Բայց այդ գումարի, ինչպես նշված է, 97-98 տոկոսն անմիջապես փոխանցվում է այլ երկրների տրանսպորտային կազմակերպությունների, որոնք իրենց տրանսպորտային միջոցներով իրականացնում են բեռի փոխադրումը: «Հայկական բեռնափոխադրողներին մնացած գումարը հազիվ բավականացնում է աշխատակիցների աշխատավարձին եւ գրասենյակների պահպանման ծախսերը հոգալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի տրանսպորտային առաքողների միության գլխավոր քարտուղար Աննա Դանիելյանը: Նա ներկայացրեց մի սարսափելի վիճակագրություն: Տրանսպորտային ոլորտում ուսումնասիրություններ կատարող միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն՝ դեպի ծով մուտք չունեցող աշխարհի 30 զարգացող երկրներից 16-ը աշխարհի ամենաթույլ զարգացածներն են:

Դրանց թվում նաեւ Հայաստանն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում միավոր ապրանքի ինքնարժեքի մեջ 8,2 տոկոսը կազմում է տրանսպորտային ծախսը: Եւ այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է աշխարհի երկրների «լավագույն» տասնյակում: Վրաստանում այդ ցուցանիշը 6,1 տոկոս է, Ադրբեջանում՝ 5,7: Վերը նշված նամակին ի պատասխան՝ ֆինանսների նախարարությունը նշել է, որ ըստ օրենքի՝ կազմակերպությունները հետագայում շահութաբեր դառնալու եւ շահույթի նվազագույն մակարդակ ապահովելու դեպքում կարող են ետ ստանալ իրենց՝ այսօր վճարած մեկ տոկոսը: Եւ այս պատճառաբանությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է միության խնդրանքը եւ հարցի քննարկումը համարել «ոչ նպատակահարմար»: Բայց Աննա Դանիելյանի կարծիքով՝ ընկերություններից շատերը պարզապես չեն հասնի այդ օրվան եւ կսնանկանան, իսկ բեռնափոխադրումները Հայաստանում կսկսեն իրականացնել միայն խոշոր բեռնառաքողները եւ, իհարկե, օտարերկրյա կազմակերպությունները, որոնք, չհանդիսանալավ ՀՀ ռեզիդենտներ, Հայաստանում հարկեր չեն վճարելու:

Իսկ հայաստանյան փոքր բեռնառաքող ընկերություններից յուրաքանչյուրի տարեկան բեռնաշրջանառությունը կազմում է  500-600 ստանդարտ կոնտեյներ: Այլ կերպ ասած, ստացվում է, որ «Շահութահարկի մասին» օրենքում կատարված այս փոփոխություններից շահելու են խոշոր բեռնառաքող ընկերությունները եւ օտարերկրյա կազմակերպությունները: Այսինքն, կամա թե ակամա արվել է այնպես, որ փոքր եւ միջին կազմակերպությունները դուրս մղվեն շուկայից, եւ այստեղ եւս մոնոպոլիզացիայի աստիճանը բարձրանա: Իսկ սա կարող է հանգեցնել բեռնափոխադրումների գների բարձրացմանը: Պարզապես այդ գները բարձրանալու տեղ այլեւս չունեն: Ըստ Հայաստանի տրանսպորտային առաքողների միության տվյալների՝ թանկուկրակ Եվրոպայում նույն պայմաններով բեռնափոխադրումները երկու անգամ ավելի էժան են, քան Հայաստանում:  

Հայկ Գեւորգյան

Տպել
1439 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին