Կառավարությունը վճռական է լուծարում լեզվի տեսչությունը. ԿԳՆ կարծիքը հաշվի չի առնվել

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը լուծարելու՝ կառավարության ձեռնարկումը բավական մեծ հնչեղություն է ստացել: Օրերս էլ դրան նվիրված հեռուստածրագրերից մեկի ժամանակ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը հայտարարել էր, թե որոշումը վաղվանից կմտնի ուժի մեջ, ըստ որի, լեզվի պետական տեսչությունը կլուծարվի տարեվերջին:

Համապատասխան որոշումն ընդունված լինելու մասին տեղեկատվություն, սակայն, մինչ այդ չի եղել: Այվազյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, թե չի հիշում է` ինչ է նկատի ունեցել, բայց լեզվի պետական տեսչությունը լուծարելուն վերաբերող որոշումը առայժմ կառավարություն ուղարկված չէ:

Այվազյանի հետ մեր զրույցը` ստորեւ.

- Պարոն Այվազյան, կրթության եւ գիտության նախարարությունը կարծիք էր ներկայացրել` նշելով, որ լեզվի պետական տեսչության լուծարումը չի բխում բնագավառը կարգավորող օրենսդրությունից ու նաեւ այդ մարմինն ունի ռազմավարական նշանակություն: Հետաքրքիր է` նախարարության կարծիքից հետո ինչ-որ բան վերանայվե՞լ է, որեւէ փոփոխություն կա՞:

- Պրոցեսը հետեւյալն է. նախ` այդ մեջբերված օրենքը լրիվ ուրիշ բանի մասին է ասում, գիտեմ հիմա դուք ինչու եք այդ հարցը տալիս, միանշանակ չկա այդպիսի բան, որ օրենքն ասում է` վերահսկողություն իրականացնող մարմին պիտի լինի: Այն լեզվի տեսչությունը, որը որ այսօր կա, եւ այն լեզվի տեսչություն կոչեցյալը, որ օրենքի եւ օրենքից բխող որոշման մեջ գրված է, լրիվ տարբեր բաներ են: Այսօրվա տեսչությունը մի բան է իրականացնում, որը նախատեսված չի եղել, այլ բան պիտի իրականացներ կամ իրականացրել է նախկինում եղած կառավարությանն առընթեր լեզվի տեսչությունը: Անվանումը մի քիչ խնդիր է առաջացնում. քանի որ «տեսչություն» բառը կա, բոլորը հասկանում են որպես վերահսկողություն իրականացնող, որովհետեւ բոլոր գործող տեսչությունները վերահսկողություն են իրականացրել: Իսկ օրենքի իմաստով` Գերագույն խորհրդի որոշմամբ աշխատող տեսչությունը այլ բանով պիտի զբաղվեր:

Դա առաջինը: Երկրորդը` ընդհանրապես տեսչական բարեփոխումների տրամաբանությունը հետեւյալն է` ստեղծվում են տեսչական մարմիններ, լուծարվում է տեսչությունը եւ զուգահեռաբար օրենսդրական փոփոխություններն են իրականացվում: Այնպես որ, այդ ամեն ինչը հաշվի առնված է: Մեկ էլ կուզենայի շեշտել, որ նախարարության կարծիքի մասին նշում եք, նախարարության կարծիքը այս հարցի շուրջ սովորաբար երկու մասից է բաղկացած լինում, ինչը ինձ համար զարմանալի է` մեկը հենց նախարարության կարծիքն է, մեկը՝ լեզվի տեսչության կարծիքը: Հիմա դուք ամեն անգամ որ ասում եք` նախարարության կարծիք, ես ճիշտ ասած չգիտեմ՝ դուք նախարարությո՞ւնը նկատի ունեք, թե՞ հենց տեսչությունը:

- Ինչքան հիշում եմ` դրանք էական տարբերություն չունեն իրարից, բայց ես տվյալ դեպքում նախարարությունը նկատի ունեմ:

- Իմ կարծիքով սխալ եք հիշում, որովհետեւ էական տարբերություն կա:

- Ամեն դեպքում հիմա նախարարության կարծիքն եմ հիշում, որտեղ նշվում էր, որ օրենքից չի բխում լեզվի պետական տեսչության լուծարումը ու որ լեզվի տեսչությունը ռազմավարական նշանակություն ունի:

- Ես ճիշտն ասած, այդպիսի բան չեմ հիշում:

- Պարոն Այվազյան, 1993 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշման մասին խոսեցիք, որն ապահովում է  «Լեզվի մասին» օրենքի կիրարկումը:  Հիմա եթե գործող տեսչությունը դրանից չբխող տեսչություն է, ապա սա լուծարելուց հետո հարց է առաջանալու` թե ուր է այդ օրենքից բխող մարմինը: Դա չի՞ լինելու:

- Այն, ինչ որ այդ օրենքում գրած էր, այսօրվա գործող լեզվի տեսչությունը վաղուց մոռացել է իրականացնել: Եթե կարիքը լինի կամ կա` ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, նախարարությունը լրիվ ազատ է ու բոլոր իրավասություններն ունի դրանք շարունակել անել:

- Հիմա լեզվի պետական տեսչության փոխարեն ինչ-որ բան նախատեսվո՞ւմ է:

- Լեզվի տեսչությունը, ճիշտ պատկերացնենք, կրթության եւ գիտության նախարարության մի մասն է եւ իրականացնում է ԿԳ նախարարության կանոնադրական գործառույթների մի մասը: Լեզվի տեսչությունը անկախ մարմին չէ, ու ինքը իրենով չէ ինչ-որ բան իրականացնում: Եթե չլինի լեզվի տեսչությունը, որպես քաղաքականություն մշակող շարունակում է մնալ կրթության եւ գիտության նախարարությունը, որն էլ հենց կշարունակի իրականացնել քաղաքականությունը լեզվի բնագավառում: Եթե որոշվի, որ ավելի լավ կլինի այլ մարմին մշակի այդ քաղաքականությունը, խնդրեմ, ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Տեսչական բարեփոխումները իրականացնում են գործադիր իշխանության վերահսկողական համակարգի բարեփոխումները: Կոնկրետ մեր կարծիքով լեզվի կիրառման վերահսկողություն լեզվի տեսչության միջոցով արդյունավետ չէ ու պետք չէ: Բայց դա չի նշանակում, որ լեզվի կիրառումը չի վերահսկվում: Բազմաթիվ այլ ոլորտներում վերահսկվում է այլ մարմինների կողմից ու մինչեւ հիմա էլ այդպես է եղել:

- Տեսչությունը լուծարելու որոշման նախագիծը ի՞նչ փուլում է, ե՞րբ է մտնելու կառավարություն:

- Շուտով, չեմ կարող հստակ ժամկետ ասել: Ընթացակարգ գոյություն ունի, կանցնի եւ կմտնի կառավարության նիստ:

Հավելենք, որ ԿԳ նախարարության կանոնադրական նպատակներից ու խնդիրներից երկուսն են վերաբերում լեզվին.

է) կրթական եւ գիտական համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը.

թ) հանրապետությունից դուրս բնակվող հայերի հայեցի կրթության, նրանց շրջանում հայոց լեզվի պահպանումը...

Հ.Գ. Երեկոյան, երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, կառավարության պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ Լեզվի պետական տեսչության լուծարմանը վերաբերող որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա` մայիսի 25-ի նիստի օրակարգ:

Տպել
5297 դիտում

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան