Մայրական մահացության 11 դեպք. հրապարակված փաստերը` մեկ տեղում

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նախորդ տարվա` 2016 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 11 դեպք:

Դրանց մի մասը հանրային հնչեղություն է ստացել, լուսաբանվել զանգվածային լրատվության տարբեր միջոցներով, որոնք էլ փորձել ենք ի մի բերել այստեղ:

Այսպես օրինակ. նշված տարում ծննդկանի մահվան երկու դեպք գրանցվել է Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Առաջինը եղել է ապրիլին: 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: Այս դեպքի վերաբերյալ տեղեկությունները բավական սուղ են: Նշվում էր, որ գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ միայն դրա եզրակացությունից հետո հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում մայրական մահացության մյուս դեպքը տեղի էր ունեցել հուլիսին: 28-ամյա կինը մահացել էր ծննդաբերության երկրորդ օրը: Հուլիսի 26-ին այստեղ ծննդաբերել է, հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ուսումնասիրելու եւ գնահատելու «Սլավմեդ»– ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ Այդուհանդերձ, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս բուժկենտրոնի կազմում այժմ էլ ծննդատուն է գործում:

Մեկ այլ ծննդկան նախորդ տարվա հուլիսին մահացել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: 44-ամյա կինն այնտեղ էր տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից`  զույգ երեխաներին լույս աշխարհ բերելուց հետո։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մամուլին ասել էր, որ կինը հղիացել է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հղիությունն ընթացել է հարթ, հսկվել չափորոշիչներին համապատասխան։ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատման ճանապարհով, որը նույնպես ընթացել է առանց բարդությունների։

Բայց հետվիրահատական շրջանում եղել է արյունահոսություն։ Կոնսերվատիվ` դեղորայքային բուժումն արդյունք չի տվել, ինչի հետեւանքով կատարվել է արգանդի հեռացում։ Սակայն նկատվել է արյան մակարդելիության անկում, հետագայում` բացակայություն։ Բազմապրոֆիլային մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով ծննդկանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք։ Այստեղ եւս իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ընդհուպ` ամենաժամանակակից, թանկարժեք դեղամիջոցի օգտագործում, սակայն հուլիսի 23-ի գիշերը արձանագրվել է կենսաբանական մահ:

Նախորդ տարի մայրական մահացության դեպք էր գրանցվել նաեւ Վանաձորում: Քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում 32-ամյա կինը մահացել էր ծննդաբերությունից ժամեր անց` լույս աշխարհ բերելով տղա երեխայի: Կենտրոնի բժիշկների տեղեկացմամբ, մինչեւ ծննդաբերությունը կինը 21 օր գտնվել է ծննդատանը: Դեպքի օրը՝ հոկտեմբերի 17-ին, վիճակը բավական լավ է եղել, ծննդաբերել է բնական ճանապարհով: Մի քանի ժամ անց վիճակը կտրուկ վատացել է, սկսել է արյունահոսություն ու ճնշման անկում, մասնագետներ են կանչվել, հետազոտություններ են իրականացվել։

Կատարվել է արյան փոխներարկում, վիճակը կրկին վատացել է, գիտակցությունը կորցրել է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ որոշ ժամանակ անց արձանագրվել է կենսաբանական մահ: Նախնական վարկածով ծննդկանի մահվան պատճառը արյան մակարդելիության անկումն է եղել՝ տրոմբոէմբոլիտ բարդությունը: Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ կնոջը հակացուցված է եղել բնական ճանապարհով ծննդաբերելը, բուժկենտրոնից պատասխանել են, թե նման բան կնոջ հղիության ողջ ընթացքում չի հայտնաբերվել ու չի ախտորոշվել։

2016 թվականը եզրափակվեց Կապանում ծննդկանի եւ նրա երեխայի մահվան դեպքով: 26-ամյա կինը Կապանի բժշկական կենտրոն էր ընդունվել դեկտեմբերի 24-ին: Այդ ժամանակ արդեն պտղի սիրտը չի բաբախել: Բժիշկները նշել էին, որ մահացած պտուղները շատ վտանգավոր են եւ բերում են ներանոթային մակարդելիության սիստեմի խանգարման: Դեկտեմբերի 25-ին ծնվել է մահացած աղջնակը: Այնուհետեւ նկատվել է, որ մոր մոտ արյան մակարդում բացարձակ տեղի չի ունենում: Տեսնելով, որ կոնսերվատիվ մեթոդներն արդյունք չեն տալիս, որոշում է ընդունվել վիրահատել կնոջը: Վիրահատությունը դեռ չվերջացած, տեղի է ունեցել սրտի կանգ: Վերահաս դժբախտությունից իրենց կորցրած հարազատները ծեծի էին ենթարկել բժշկին: 

Այս վերջին մահվան դեպքն էլ առիթ էր դարձել, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարի մանկաբարձ-գինեկելոգների թեստավորում անցկացնելու մտադրության մասին, որն արդեն իսկ սկսել է իրականացվել: Իսկ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, խոսելով, մայրական մահացության վիճակագրության մասին, ասել էր, որ 2016 թվականին գրանցվել է այդպիսի 10 դեպք (Կապանում ծննդանի մահը եղավ ավելի ուշ): 

Սերգեյ Խաչատրյանի տեղեկացմամբ, այդ 10 դեպքերից 7-ի պատճառը եղել են հղիության հետ չկապված ախտաբանություններ (լյարդի սուր անբավարարություն եւ լյարդային կոմա, գեներալիզացված տուբերկուլոզային ինտոքսիկացիա, գլխուղեղի անոթների ինքնաբուխ պատռվածք տանը): Մյուս 3 դեպքերում մահվան պատճառը հետծննդյան արյունահոսությունն է եւ հեմոռագիկ շոկը:

2015-ին գրանցված մայրական մահացությունների թիվը եղել է 5-ը, բայց բոլոր 5 դեպքերում էլ մահվան պատճառը կապված է եղել ծննդաբերության հետ: Այս տարի հայտնի է դարձել մայրական մահացության մեկ դեպքի մասին:

Տպել
4181 դիտում

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը