Թալիշում ծնունդիս օրը խրամատ էի փորում. գյումրեցի հերոս Ռաֆայելն այսօր դարձավ 21 տարեկան

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալակիր, հերոս Ռաֆայել Հովհաննիսյանը այսօր՝ մայիսի 23-ին, նշում է ծննդյան 21-րդ տարեդարձը: Ռաֆայելը ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է, այժմ բնակվում է Գյումրիում:

Armtimes.com-ի հետ զրույցում ասում է, որ երբեւէ ծննդյան օրվա հետ կապված նախապես որեւէ պատրաստություն չի տեսել. «Այն, ինչ եղել է, ինքնըստինքյան է եղել այդ օրը»,-ասում է ապրիլյան պատերազմի հերոսը:

«Չասեմ նվեր, այլ լավագույն ցանկությունն իմ եւ բոլորի համար, որ կուզեի տեսնել, խաղաղությունն է»,-ասում Ռաֆայելը եւ նշում, որ մինչ պատերազմը եւ պատերազմից հետո, ծննդյան օրվա ցանկությունների առումով, գրեթե ոչինչ չի փոխվել:

«Չեմ ուզում ասել պատերազմից առաջ եւ հետո, քանի որ մենք ունեցել են 90-ականներ, որը չի կարելի մոռանալ կամ բաժանել ապրիլյան օրերից»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է հերոս Ռաֆայել Հովհաննիսյանը:

Ռաֆայելը ծառայել եւ մարտական գործողություններին մանակցել է Թալիշում: Ծառայության տարիներին ծննդյան օրվա հետ կապված շատ բան չունի ասելու:

«Թալիշում ծառայության առաջին տարին ծնունդիս օրն անցավ սովորական, իսկ երկրորդը՝ խրամատ փորելով…»,-ասում է նա:

2016 թվականի ապրիլի 2-5-ը 19-ամյա Ռաֆայելը «ֆագոտով» 30 րոպեում խոցել է հակառակորդի 3 տանկ: 

«Ապրիլի 2-ի առավոտյան արդեն դիրքերում էինք: 10:30-ի սահմաններում, մեր հրամանատարական դիտարկման կետից խոցեցի հակառակորդի առաջին տանկը: Թշնամին մեր ուղղությամբ էր շարժվում 11 տանկով: Առաջին տանկը խոցելու պահին չէի մտածում արդյունքի մասին. նպատակս մեկն էր՝ հնարավորինս շեղել թշնամու մտադրությունը», - հարցազրույցներից մեկի ժամանակ  պատմել է Ռաֆայելը:

Ռաֆայելը 3 տանկը խոցել է 4 արկով: Առաջին երկուսը միանգամից խոցվել են, իսկ երրորդին ուղղված առաջին արկը վրիպել է, երկրորդը՝ հասել նշանակետին: 

Ռաֆայել Հովհաննիսյան այժմ էլ շարունկում է բնակվել Գյումրիում: Սովորում է Շիրակի պետական համալսարանի ինֆորմատիկայի բաժնի առաջին կուսում: Մինչ բանակ գնալը սովարել է նաեւ փայտի փորագրություն՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում:

Տպել
20280 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա