Աննախադեպ պատմական. ու՞ր են մեր փողերը

23/05/2017 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 22-ի համարում

Հայաստանի միջազգային պահուստներում ներառված 1,4 տոննա ոսկու պաշարի վաճառքի փաստն առիթ դարձավ, որ ՀՀ ԿԲ կողմից ՀՀ միջազգային պահուստների կառավարումը դառնա առանձին ուշադրության առարկա: Ընդհանրապես, արտաքին պահուստը, պարզ ասած, սեւ օրվա համար պահ տված փող է, որը կարող է լինել դոլարով, եվրոյով, ֆունտով, ոսկով եւ այլն: Ընդ որում, կախված իրավիճակից, ասենք, ֆունտի մի մասը վաճառվում՝ դոլար է գնվում, եվրոն է վաճառվում՝ ֆունտ է գնվում եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով՝ կառավարվում է: Եւ լավ կառավարելու հիմնական ցուցանիշն այն է, թե արտաքին պահուստների շրջանառությունից որքան եկամուտ է ստացվում: ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ մեր արտաքին պահուստների կառավարումը ամբողջովին իրականացնում է Կենտրոնական բանկը:

Այսպիսով, ինչպես է կառավարում ՀՀ կենտրոնական բանկը մեր արտաքին պահուստները: ԿԲ-ի կողմից հրապարակված «2004թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում» գտնում ենք հետեւյալ ցուցանիշները. 2001 թվականին մեր արտաքին պահուստները կազմել են 330 մլն դոլար, եւ դրա կառավարումից ստացվել է 15,3 մլն դոլար եկամուտ: 2002 թվականին պահուստը եղել է 431 մլն դոլար, իսկ եկամուտը ստացվել է 9,7 մլն դոլար: 2003 թվականին, ունենալով արդեն 503 մլն դոլար, այն բերել է ընդամենը 7,5 մլն դոլար (էջ 54, հավելված 2.6): Ի՞նչ է ստացվում: Երեք տարի առաջ 330 մլն դոլարը կառավարելով, այսինքն, կոպիտ ասած, շրջանառության մեջ դնելով՝ Կենտրոնական բանկը կարողացել է ապահովել մոտ 5 տոկոսի եկամուտ:

2002-ին 431 դոլար պտտեցնելով՝ արդեն ստացվել է ընդամենը մոտ 2 տոկոս եկամուտ: Իսկ 2003 թվականին 503 մլն-ից ստացված եկամուտը կազմել է ընդամենը 1,3 տոկոս: Լավ կառավարում է՝ խոսք չկա: Բայց ինչո՞վ է պայմանավորված նման դինամիկան: Օրինակ,  պահուստներում եղած միջոցներից ԿԲ-ն ավելի քան 108 մլն դոլար հավատարմագրային կառավարման է տվել ոչ ռեզիդենտ բանկերի: Բայց դրա դիմաց որպես տոկոսադրույք ստացել է զրո դոլար: Ոչ ռեզիդենտ բանկերում ԿԲ-ն նաեւ ավանդներ է տեղադրել, ընդհանուր առմամբ, ավելի քան 205 մլն դոլար: Այդ ավանդներից էլ ստացված եկամուտը նույնն է՝ զրո դոլար («ՀՀ դրամավարկային եւ ֆինանսական վիճակագրության ձեռնարկ» 2004թ. էջ 99, հավելված 2,6): Այս տեսանկյունից ոսկու պաշարի վաճառքը ստանում է շատ հետաքրքիր ենթատեքստ:

Պարզաբանելով ոսկու վաճառքի փաստը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այդ գործարքից ստացվել է 3 մլրդ դրամի կամ 5,6 մլն դոլարի եկամուտ: Այսինքն, ստացվում է, որ եթե ոսկին չվաճառվեր, մեր արտաքին պահուստների կառավարումից ստացվելիք եկամուտը 2003-ին պակաս կլիներ հենց 5,6 մլն դոլարով: Այսինքն, եթե 2003 թվականին արտաքին պահուստների կառավարումից ստացված 7,5 մլն դոլարից հանենք ոսկու վաճառքից ստացված 5,6 մլն դոլարը, կստանանք այն եկամուտը, որը կստացվեր պահուստների կառավարումից, եթե ոսկին չվաճառվեր՝ 1,9 մլն դոլար: Իսկ այդ դեպքում ակնհայտ կդառնար, որ մեր արտաքին պահուստները, փաստորեն, չեն կառավարվում խոսքի դասական իմաստով: Սա գուցե կարող է բացատրել, թե ինչու, այնուամենայնիվ, վաճառվեց ոսկին: Ինչպես արդեն նշվել է, ոսկին վաճառելու որոշումը կայացվել է, եւ վաճառքը իրականացվել է նույն 2003 թվականի վերջին երկու ամիսների ընթացքում:

Այսինքն, կարելի է պնդել, որ այդ որոշումը կայացվել է պահուստների կառավարման արդյունքում ակնկալվող չնչին եկամուտները փոքր-ինչ ավելացնելու նկատառումներով: Ի դեպ՝ կրկին ոսկու մասին: Վերը նշված ՀՀ դրամավարկային եւ ֆինանսական վիճակագրության ձեռնարկի «ՀՀ կենտրոնական բանկի միջազգային պահուստների եւ զուտ արտաքին ակտիվների հաշվարկման առանձնահատկությունները» բաժնում պատճառաբանված է, թե ինչու են արտաքին պահուստներում ոսկի պահում: Պահում են, ինչպես գրված է այդտեղ, ելնելով «միջազգային արժութային համակարգում դրա ունեցած պատմական դերից եւ միջազգային շուկաներում իրացվելիության բարձր աստիճանից»: Այստեղ ընդամենը հիշեցնենք, որ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ոսկու պաշարներից՝ հաշվի չառնելով ոսկու՝ իր իսկ կողմից հրապարակված ձեռնարկում նկարագրված «պատմական դերն» ու «իրացվելիության բարձր աստիճանը»:

Հայկ Գեւորգյան

Տպել
1944 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան