Դափնիները` միայն գեներալներին. պատվի համար

23/05/2017 schedule12:45

Մայիսի 25-ին, ըստ լրատվամիջոցների, ազատ կարձակվի պահեստազորի գնդապետ, Ազատամարտիկների խորհրդի համակարգող, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը: Նրան ձերբակալել էին 2013 թ. սեպտեմբերի 20-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով՝խոշոր չափերի խարդախություն կատարելու կասկածանքով:

Վոլոդյա Ավետիսյանը դեռեւս 2013 թ. գարնանը ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքներ էր կազմակերպում: Նրա խոսքով՝ իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով»՝ փորձել են մեկուսացնել իրեն պայքարից։ Ի՞նչ էին պահանջում ազատամարտիկներն իշխանություններից: Նույնը, ինչ պահանջում է սոցիալական խոցելի խմբերից յուրաքանչյուրը` կոմունալ ծառայություններից օգտվելու զեղչեր, արտոնություններ առողջապահության ոլորտում, արժանապատիվ թոշակ:

Հայաստանում ազատամարտիկների թիվը 20.000-ից ավելի է: Նրանց բոլորի հանդեպ պարտավորվածություն զգալ գործող իշխանությունները դեմ չէին լինի, սակայն զբաղվածությունը թույլ չի տալիս: Ազատամարտիկների խնդրին հիմնավոր անդրադառնալու անհրաժեշտություն էլ չի եղել. զինադադարից այսկողմ որեւէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի հետ: Ազատամարտիկների ձայնը կարող էր շատ ազդեցիկ եւ անգամ որոշիչ լինել կեղծված յուրաքանչյուր ընտրությունից հետո, սակայն նրանք նախընտրել են համերաշխ լռությունը:

Ասել, որ ազատամարտիկներն առանձնապես պատվախնդիր են, չափազանցություն կլինի: Երբ 2014-ին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին ծեծել էին անճանաչելի դարձնելու աստիճան, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն անգամ չթաքցրեց, որ ծեծի կազմակերպիչն ինքն է. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես», -ասել էր Երանոսյանը: Հակառակորդի հետ կռվում կյանքը զոհելու պատրաստ ազատամարտիկները կուլ տվեցին նվաստացուցիչ այս արտահայտությունը: Նախորդ տարի, Սարի թաղի դեպքերի ժամանակ, 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Ջրառատում, Երանոսյան եղբայրները գործով ցույց տվեցին, որ «ականջները կտրելու» ավանդույթը անխռով շարունակում են:

Արդարության հանդեպ պահանջը հատկապես սրված է այն մարդկանց դեպքում, որոնք հայտնվել են էքստրեմալ վիճակում, կյանքի ու մահվան եզրագծին: Կյանքն ամեն րոպե կորցնելու վտանգը ստիպում է վերագնահատել արժեքները. այն, ինչ կարեւոր էր թվում, դառնում է անարժեք, այն, ինչ երկրորդական էր թվում, դառնում է առաջնահերթ:

Պատերազմի ընթացքում կորցնելով ընկերներին, վտանգավոր իրավիճակներում հրաշքով ողջ մնալուց հետո՝ ազատամարտիկները վերադարձան քաղաքացիական կյանք: Նրանք իրավունք ունեին ակնկալելու իրենց կրած բարոյական, ֆիզիկական զրկանքներին համարժեք փոխհատուցում: Պետությունը սահմանեց որոշ արտոնություններ: Սակայն դրանք, ավելի շուտ, խորհրդանշական են, եթե չասենք՝ նվաստացուցիչ են:

Պատերազմն անցած հազարավոր այդ տղամարդիկ, որոնք տիրապետում են զենքին, մահվան աչքերին ուղիղ նայել են, խաղաղ կյանքում իրենց ներկայությամբ պիտի որ իշխանությունների համար զսպող դեր ունենային: Նրանք պիտի հաղթանակը հավասար բաշխեին բոլորի միջեւ` որպես համընդհանուր ձեռքբերում:

Այդպես չեղավ: Հաղթանակը ազատամարտիկներն անգամ իրար մեջ չկարողացան ճիշտ բաշխել. դափնիները հասան մի քանի գեներալի: Մյուսները մնացին խաղից դուրս:

Ղարաբաղյան պատերազմի թեման տաբու է դրել մի շարք խնդիրների վրա: Դժվար է իրավունք վերապահել քեզ եւ ասել, որ ազատամարտիկների մեծ բանակը` 20 000 տղամարդիկ՝ սոցիալական կոնկրետ խնդիրներից, զեղչերից ու անհրաժեշտ արտոնություններից բացի` պիտի որ բարձրացներ այլ խնդիրներ: Այդ ուժեղ, պատերազմում հաղթած տղամարդկանց մեծ բանակը չպիտի թույլ տար իրենց կյանքի, երիտասարդության, ժամանակից շուտ ծերանալու գնով ձեռք բերված խաղաղությունն այսքան արժեզրկել:

Այսօր էլ առաջնագծում հակառակորդի կրակից կամ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով երիտասարդներ ենք կորցնում: Փողոց են դուրս գալիս իրենց զավակներին կորցրած սեւազգեստ կանայք: Սակայն Ապրիլյան պատերազմից հետո քաղաքացիական կյանք վերադարձած երիտասարդները, որոնք իրենց կյանքը ուղղակիորեն վտանգի տակ էին դրել ու, բարեբախտաբար, անվնաս վերադարձել էին, չմիավորվեցին, չպայքարեցին, երբ իրենց զինգրքույկներից գրիչով ջնջեցին պատերազմին իրենց մասնակցության փաստը: Առանձին-առանին խոսեցին, դժգոհեցին: Ազատամարտիկների դժգոհ, բայց պասիվ, հարմարվող նախադեպն իշխանություններին վստահություն է ներշնչել՝ ծառայությունից վերադարձած տղաներից եւս առանձնապես մտահոգվելու բան չկա: Կդժգոհեն, կանցնի, կգնա:

 2016 թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկները փորձեցին իրենց վրա վերցնել իշխանություններին ինչ-որ բան հասկացնելու բեռը, սակայն այսօր նրանք բոլորն ազատազրկված են: Իշխանություններն են, ինչպես առաջ էին, այնպես էլ հիմա են՝ «որքան ուզում են, այնքան էլ խփում են»:

«Ազատամարտիկ» կամ «զինվոր» եզրը իշխանությանն առանձնապես ոչինչ չի պարտավորեցնում, եթե զոհված չէ: Զոհված ազատամարտիկներն ու զինվորներն առանձնապես խստապահանջ չեն. առիթից առիթ` Եռաբլուրում ծաղկեպսակներ, հայրենասիրական կրակոտ ելույթներ` նրանց շիրիմներին: Ապա պաշտոնյաներն արագ նստում են իրենց սպասող ավտոմեքենաներն ու սլանում պետական ծառայության: Ինչպես հայտնի ֆիլմում. «Ես ինքս էլ ծառայում եմ: Ամեն օր, առավոտյան, ժամը 9-ին ես պետք է գնամ քաղաքապետարան: Չեմ կարող ասել` դա սխրանք է, բայց դրանում ինչ-որ հերոսական բան, այնուամենայնիվ, կա»:

Լիլիթ Ավագյան

Տպել
7523 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են