Ովքե՞ր կփոխարինեն մանդատներից հրաժարվածներին. առաջինը Ծառուկյանի օգնականն է

Ուրբաթ օրը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ էին գրել «Ծառուկյան» խմբակցությունից միանգամից երեք պատգամավոր՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյան եւ Արտյոմ Ծառուկյանը:

Եթե սահմանված կարգով այս անձինք մեկ շաբաթվա ընթացքում ետ չվերցնեն իրենց դիմումները, ապա հրաժարականը կհամարվի ընդունված, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ կտրամադրի այն անձանց, որոնք նշված պատգամավորներից հետո ամենաշատ ձայնն են ստացել իրենց ընտրատարածքներում:

Խաչիկ Մանուկյանից հետո թիվ 7 ընտրատարածքում առավելագույն ձայն ստացած հաջորդ թեկնածուն Նորա Առուստամյանն է, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը:

Հարություն Ղարագյոզյանին թիվ 3 ընտրատարածքից կփոխարինի Հակոբ Նազարյանը, որը ԲՀԿ անդամ է 2006 թվականից, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի տարածքային կազմակերպության ղեկավարն է:

Թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանին կփոխարինի Գեւորգ Պետրոսյանը, եթե նրա նկատմամբ ճնշումներ չբանեցվեն: Գեւորգ Պետրոսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերից նախկին նախարարն է, որը կապ ունի նաեւ «Միասնություն» շարժման հետ, իսկ շարժման առաջնորդ Արման Վարդանյանի եւ Գագիկ Ծառուկյան փոխհարաբերություններն ինչպես հայտնի այնքան էլ սահուն չի:

Նշենք, որ թիվ 3 ընտրատարածքում Հարություն Ղարագյոզյանից հետո համեմատաբար ավելի շատ ձայն ստացել էր Կարեն Առաքելյանը, սակայն վերջինս ԿԸՀ ինքնաբացարկի դիմում գրած 23 թեկնածուներից մեկն է, որն այդպես էլ իր դիմումը ետ չի վերցրել: Նմանատիպ իրավիճակ է նաեւ թիվ ընտրատարածքում, որտեղ Գեւորգ Պետրոսյանից ավելի շատ ձայն ստացած թեկնածուներ կային, սակայն նրանք նույնպես ինքնաբացարկի դիմումներ էին գրել:

Տպել
26933 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են