«Երկիր ծիրանի» կուսակցությունը պատասխանել է ԿԸՀ-ին

Այսօր  կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփվելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, պետք է քննարկվեր նաեւ ընտրություններին մասնակցած «Երկիր ծիրանի» կուսակցության ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ դիմումը ներկայացրած կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա չէր։

Նիստի ավարտին կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իրենց պատասխանը ԿԸՀ-ին, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքում գոյատևում է բռնազավթիչ ռեժիմի ներքո, որը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը` ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բռնազավթման տարիները հայ ժողովրդի համար ունեցան աղետալի հետևանքներ: Աղետը համատարած կոռուպցիան է, որը ներթափանցել է հասարակության բոլոր մակարդակները, և պետական դավաճանությունը: 2017 թվականին անցկացված երկու ընտրական գործընթացները` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտությունները, ընդգծեցին, որ այսուհետ ողջ ընտրական գործընթացը իրականացվելու է ՀՀԿ-ի կողմից համակարգված կոռուպցիայի ներքո:

Այսօր կոռուպցիայի հետևանքով առաջացած խնդիրները և սպառնալիքները խարխլել են Հայաստանում դեռ չզարգացած ժողովրդավարական ինստիտուտները, բարոյական արժեքներն ու արդարությունը: Հայաստանում կոռուպցիայի դեպքերը ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կազմում են մեր պետության միջոցների ահռելի մասը, իսկ կոռուպցիայի ամենացինիկ դրսևորումը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից հայրենի հողի վաճառքն է` Արցախապատկան հողի վաճառքը, որը շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր է և ժամանակակից Հայկական պետականության անվտանգության համակարգն է, ինչը և զրոյացնում է Հայկական պետականության քաղաքական նշանակությունն ու կայուն զարգացումը:

Բռնազավթիչ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի տապալմանն ուղղված գործողություններին, նրանց կողմից կատարված ապօրինի գործունեությանը քաղաքական և իրավական գնահատական տալու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, իր մասնակցությունը ցուցաբերելով ակտիվ քաղաքական գործընթացին, իր առաջին գործողությունն է իրականացրել` սկսել է Երևանի ազատագրումը ապօրինություններից:

Վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների հետ վերադարձին և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը զրկել իշխանությունից` բռնազավթված իշխանությունը վերադարձնել ժողովրդին` «Երկիր Ծիրանի»-ն արձանագրել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական կոռուպցիայի պարտակողներն են, այդ արատավոր երևույթի արմատներն ամրապնդողը, և այս բնագավառում իրենց ջանքերը չեն խնայում, որպեսզի արդյունավետ ապահովեն ընտրական կոռուպցիայի իրագործումը: Նրանք սերտ համագործակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, թաղային խուժանի, կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և ներգրաված մարդկանց, ընտրակեղծարար հանձնաժողովի անդամների, համատիրությունների և պետական ու մասնավոր այլ կառույցներ ներկայացնող անձանց հետ:

Կոռուպցիայի և հանցավորության այլ ձևերի միջև կապերը, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և տնտեսական հանցավորության, ներառյալ` փողերի լվացումը, Հայաստանում հատել է ռիսկային սահմանը: Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի կողմից կուտակված գույքը, նրա և ՀՀԿ-ի կողմից իշխանության բռնազավթումը վերը նշված մեխանիզմի առկայության ապացույցներից մեկն է:

Տարիներ շարունակ իրավախախտում կատարելու հետևանքով` պետական գործերի և պետական սեփականության անազնիվ, անպատասխանատու և ոչ պատշաճ կառավարման պատճառով Տարոն Մարգարյանը հանցավոր ճանապարհով ստացել է հսկայական եկամուտներ:

Նրան են պատկանում նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ, իրերի և իրավունքների ձևով արտահայտված արժեքներ:

Անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ուղղակիորեն վնաս է հասցրել ժողովրդավարական ինստիտուտներին, իրավունքի գերակայությանը և մեր ազգային տնտեսությանը:

2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբերի աշխատակիցների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ գործունեությամբ իրականացվել է կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարություն, որը ներառել է բոլոր տեսակի ընտրակեղծիքները:

Հայաստանում ցանկացած ընտրական գործընթաց, այդ թվում նաև` Երևանի ավագանու ընտրությունները, անցել են կոռուպցիան խրախուսելու և տարածելու` ձևավորված արատավոր պրակտիկայի ներքո: Իսկ արդեն կեղծված ընտրությունների հետևանքով ձևավորված իշխանությունը կոռուպցիոն մեխանիզմներն ավելի է արմատավորել` դարձնելով այն խորը համակարգված:

Քառորդ դար Հայաստանում համապետական յուրաքանչյուր ընտրության և հանրաքվեի արդյունք կեղծվել են: Հայաստանում չի ձևավորվել լեգիտիմ իշխանություն: Տարիներ շարունակ կուտակված կեղծիքը, քաղաքական չարաշահումներն ու արմատացած կոռուպցիան սասանել են հանրության հավատը քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս պահին Հայաստանում առկա է հանրության կողմից քաղաքական ապատիա, իսկ բռնազավթիչ ռեժիմի` ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բացառիկ ցինիզմի դրսևորում: Նման իրավիճակի շարունակությունը, չի բացառվում, որ հանգեցնի լայնածավալ քաղաքացիական խռովության ու քաղաքացիների ապստամբության: Անցած տարվա «Սասնա Ծռեր» ապստամբությունը, որը ճնշվեց ոստիկանության կողմից բացառիկ ուժի կիրառմամբ, վայելում էր ողջ հայ ժողովրդի համակրանքը:

ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ցինիզմի դրսևորումն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ ի ցույց դրվեց:

Առաջինը` Երևանի ավագանու ընտրության օրը` մայիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, երբ կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ հայտարարությունը և դրանց վերաբերյալ ապացույցները քննության առարկա դառնալու փոխարեն, հայտարարություն ներկայացնող քաղաքապետի թեկնածուին և նրա վստահված անձին ուղիղ եթերով բռնության են ենթարկում և ապօրինի զրկում ազատությունից, իսկ կազմակերպված, լայնածավալ ընտակեղծարարություն հանցագործությունը` պարտակում:

Երկրորդը` կեղծված ընտրությունների հետևանքով խորհրդարանի ամբիոնից մայիսի 18-ին ուղիղ եթեր հեռարձակված Սերժ Սարգսյանի ցինիկ հայտարարությունն էր` ուղղված իր յուրայիններին` Վեհափառ Տեր-ին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը», որով շնորհավորում էր իշխանության բռնազավթման միջոցով իր դավաճանական ծրագիրը գալիք տարիներում իրականացնելու համար` հայրենի տարածքների հանձնում Ադրբեջանին, հայերի վերջնական դեպորտացիա հայկական հողից, որի դիմաց ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը կստանան միլիարդավոր դոլարներ և երաշխիք` շարունակելու պահպանել բռնազավթած իշխանությունը:

Հարգելի հայրենակիցներ,

2017 թվականի մայիսի 14-ի կայացած Երևանի ավագանու ընտրությունները  ընթացել են ընտրական օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարմամբ:

Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, որից կարծես թե պետք է զգուշանային ընտրակեղծարարները` «Երկիր Ծիրանի»  կուսակցությունն արձանագրել է, որ երեք ոստիկան, ովքեր ներկայացնում էին հատուկ ոստիկանական ծառայությունը,  ապօրինի մուտք են գործել թիվ 9/46 ընտրատեղմաս, բացել և անտեսանելի վայր են տեղափոխել չհրկիզվող պահարանը, որի մեջ պահվում էին ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և միջոցները: Այս չհրկիզվող պահարանի տեղափոխությունն արձանագրելուց հետո «Երկիր Ծիրանի»  կուսակցությունը նաև արձանագրել է, որ շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում տեսանելի չեն` բացակայում են չհրկիզվող պահարանները:

Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը, իմ և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն ոչ միայն անտեսվել են, այլև դեռ ավելին` ոստիկանական մեծաթիվ ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել: Ոստիկանության կողմից իմ և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, մեզ ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել: Մեր նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, մեզ մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո  ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը,  իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն:

2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը ես և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն:

Ես հրապարակավ հայտնել եմ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի  ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 7 օր, ո’չ ինձ և ո’չ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել:

2017 թվականի մայիսի  14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ, իր հերթին, նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:

Հարգելի հայրենակիցներ,

Մեր պայքարն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը, որը կտապալի ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին: Ես, ունենալով բազմամյա փաստաբանական և քաղաքական գործչի գործունեության փորձ, հասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում ավտորիտար և դավաճան ռեժիմը, այնուամենայնիվ, կարևորում եմ ներպետական ազգային ընթացակարգերով բողոքներ և պահանջներ ներկայացնելը, որից հետո հնարավոր կլինի դիմել միջազգային ատյաններ:

ԿԸՀ-ից պահանջում եմ 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր:

Իրավապահ մարմիններից` հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող»:

Տպել
19460 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան