Երեւանը Մինսկի խմբին ստիպեց հասցեական հայտարարություն անել. պահած տեսանյութի գաղտնիքը

Ղարաբաղյան հակամարտության վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որտեղ հստակ նշված է, թե կողմերից որն է առաջինը խախտել զինադադարի ռեժիմը: Երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ կայքում հրապարակվել է ՄԽ հետեւյալ հայտարարությունը.

«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։

Մայիսի 16-ի երեկոյան եւ մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով»։

Ի՞նչ պատահեց, նման դեպքերում ժողովրդական լավ խոսք կա`ՄԽ համանախագահների ջերմությունը չի՞ բարձրացել: Սա չտեսնված եւ չլսված արձագանքն է համանախագահների կողմից: ՄԽ համանախագահները եւ առանձին համանախագահող երկրները ապրիլյան պատերազմի ժամանակ անգամ չհայտարարեցին, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակում է գործել, այն դեպքում, երբ առնվազն արբանյակային տվյալներից չէին կարող չտիրապետել այդ ինֆորմացիային: Որեւէ հասցեական հայտարարություն չեղավ հայկական ուղղաթիռները խոցելուն, տասնյակ դիվերսիաներին, Թալիշում ծերունիների դիերը խոշտանգելուն, զինվորների գլխատմանը եւ գլխատողներին նախագահի մակարդակով շքանշաններ հանձնելուն:

Ի՞նչ է փոխվել, որ հիմա ՄԽ-ն սեւով սպիտակի վրա գրում է, որ «Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»: Այսօր վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ պաշտոնական Ստեփանակերտի մեկնաբանությունների մեխն այն է, որ փորձելով ոչնչացնել ՀՕՊ համակարգը Ադրբեջանը ավիացիայի կիրառմամբ նոր հարձակում էր նախապատրասում, այսինքն` ռազմական իրավիճակի նոր էսկալացիա, իսկ ՄԽ անդամ երկրները չեն պատրաստվում դա հանդուրժել:

Սույն մեկնաբանությունը, թերեւս, զուրկ չէ հիմքից: Կարելի է դրան ավելացնել նաեւ Ադրբեջանի եւ ՄԽ անդամ երկրներից առնվազն երկուսի` ՌԴ-ի եւ ԱՄն-ի հետ Ադրբեջանի վերջերս լարված հարաբերությունները:

Սակայն ակնհայտ է, որ հասցեական այս հայտարարության համար Հայաստանի եւ Արցախի համար շատ կարեւոր այլ նախապայմաններ են ստեղծվել:

Ապրիլյան պատերազմից հետո շփման գծում զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը, մասնավորապես, միակողմանիորեն իրականացվում է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը առայժմ չի համաձայնում դրան, սակայն ակնհայտ է, որ հայկական կողմում այդ մեխանիզմները վերջին ամիսներին հաջողությամբ տեղադրվում եւ գործում են:

«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել....»,- նշված է ՄԽ հայտարարության մեջ:

Ի՞նչ հավաստի աղբյուրներ են հասանելի դարձել ՄԽ համանախագահներին, որ մինչեւ այժմ հասանելի չէին: Կարծում ենք, միակ նման աղբյուրը կարող են լինել շփման գծում հայկական կողմում հայտնված համապատասխան սարքավորումները, որոնց արձանագրած տվյալները հայկական կողմը փոխանցել է ՄԽ-ին:

Հակամարտության կողմերից մեկից նման փաստական տվյալ ստանալուց հետո համապատասխան հայտարարություն չանելով, կամ հերթական ոչ հասցեական հայտարարությունն անելով, ՄԽ-ն լուրջ վտանգի տակ կդներ իր մանդատն ու հետագա գործունեությունը:

Հայկական կողմը չի էլ թաքցնում այս ամենը: Մայիսի 16-ին ՊԲ-ն պատժիչ գործողություններից տեսանյութ հրապարակեց, որտեղ հստակ երեւում է, ինչպես են ոչնչացվում ադրբեջանական ՌԷՊ կայանը, ՀՕՊ-ի կետն ու կապի համակարգը: Ընդ որում, շատ արագ նույն տեսանյութը տարածվեց ՝նաեւ անգլերեն թեգերով:

Ենթադրվում է, որ ՊԲ ձեռքի տակ է նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռով խոցում հայկական «Օսա» հակաօդային համակարգը: Բնականաբար երեւում է, որ դա նախահարձակ գործողություն է եւ այլն: Եւ ոչինչ չէր խանգարելու, որ ՊԲ-ն հրապարակի նաեւ այդ տեսանյութը, ինչից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի լռությունը, կամ երկու կողմերին ուղղված ավանդական հորդորը բոլորովին այլ ենթատեքստ կստանար:

Հիմա արդեն երկրորդ տեսանյութը հրապարակելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ առաջինի հրապարակումից մեկ օր անց ՄԽ-ի անդրանիկ հասցեական հայտարարությունը հնչեց:

Անցած դեկտեմբերի Չինարիի ուղղությամբ հերթական դիվերսիայից հետո Երեւանից պաշտոնական կարծիքներ էին հնչում, որ Մինսկի խմբի համանախագահները կոշկակարներ չեն, որ չտիրապետեն ինչ է կատարվում: Պաշտոնական Երեւանը սպասում էր, ըստ էության, հայտարարությունների: Բնականաբար, կոշկակարներ չէին եւ տիրապետում էին, թե որ կողմը, երբ, ինչ է անում, սակայն երբ հերթը հասնում էր հրապարակային հայտարարություններին, կոշկակարությունն ավելի էին գերադասում:

Հ.Գ. ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԵԱՀԿ կայքում ՄԽ հայտարարությունը հրապարակվելուց երկու ժամ առաջ ճեպազրույցում, ըստ էության, ընթերցեց այդ հայտարարության առաջին կտորը: Սա նրա համար, որպեսզի բոլորը արձանագրեն, որ ՌԴ-ն Մինսկի խմբում դոմինանտ դեր ունի:

Զախարովան երեկվա ճեպազրույցում անդրադարձավ նաեւ «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն փակելու մասին ՌԴ Գերագույն դատարանի որոշման շուրջ Բաքվի բարձրացրած աղմուկին։ «Ափսոսում ենք, որ հայկական սփյուռքն այսպիսի մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա: Դա կանդրադառնա ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերությունների վրա: Նման անսպասելի եւ անհասկանալի որոշումը բազմակողմանի գործակցության դինամիկ զարգացման փուլում ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր կարող է լինել հայկական քաղաքականության հարվածը ռուս-ադրբեջանական հարաբերություններին»,- այդ առիթով հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն: Սույն հայտարարությունը Զախարովան գնահատեց անտեղի եւ տարօրինակ:

Թե ինչ ազդեցություն ունի հայկական սփյուռքը ՌԴ արտաքին եւ ներքին քաղաքականության վրա եւ հայկական քաղաքականությունը ինչ հարված կարող է հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին, դեռ կերեւա, բայց որ պաշտոնական Երեւանին հաջողվել է ղարաբաղյան գործընթացներում լուրջ խաղաքարտեր ձեռք բերել, արդեն երեւում է:

Տպել
20469 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել