ԿԳՆ-ն կոչ է անում ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի կնոջ աշխատանքը չխոչընդոտել

16/05/2017 schedule21:31

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց»ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ դպրոցի կոլեկտիվի կողմից անհանդուրժողական վերաբերմունքի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 28.1-րդ կետի պահանջներով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մայիսի 12-ի N137-Ա1 հրամանով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը։ Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել է մրցույթը, որոնք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով:
Հիմք ընդունելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» 18.1 կետի պահանջները` խորհրդի քարտուղարը ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը՝ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած հավակնորդները երեքն են՝ Վերգինե Եսայանը (Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալ), Հայարփի Մինասյանը («Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ` նախկին տնօրենի դուստրը) և Մարինե Աղաջանյանը («Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատության տնօրեն): Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով տնօրեն է նշանակվել Վ. Եսայանը:
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» տնօրենի ընտրության հետ կապված շահարկումներն ու մեկնաբանությունները, ՀՀ ԿԳՆ տեղակացնում է, որ մայիսի 16-ին նորանշանակ տնօրեն Վ. Եսայանի և ՀՀ ԿԳՆ հանրակրթության ոլորտի պատասխանատուների մուտքը դպրոց խոչընդոտվել է փոխտնօրենի և դպրոցի կոլեկտիվի որոշ անդամների կողմից:
ՀՀ ԿԳՆ-ն մտահոգություն է հայտնում կատարվածի առնչությամբ` արձանագրելով, որ նման վարքագիծը հարիր չէ մանկավարժական գործունեությանը, առավել ևս, որ խոսքը հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատության մասին է:
Միաժամանակ տեղակացնում ենք, որ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցը» գործում է ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ և առաջիկայում նախատեսվում է իրականացնել աուդիտորական ուսումնասիրություն` ԿԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից: «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» կոլեկտիվի որոշ անդամների մերժողական և հակամանկավարժական պահվածքը ըստ ամենայնի պայմանավորված է նաև սպասվող աուդիտորական ստուգումներով, ինչպես նաև նախկին տնօրենի հետ մերձավոր հարազատական կապեր ունեցող որոշ անդամների ինքնագործունեությամբ:
ՀՀ ԿԳՆ-ն կոչ է անում դպրոցի մանկավարժական կոլեկտիվին չխոչընդոտել ԿԳՆ օրենքով սահմանված լիազորությունների իրագործմանը, առաջնորդվել բացառապես ուսումնական հաստատությունում սովորողների շահերով և ապահովել կրթական գործընթացի կազմակերպման բնականոն հնարավորություններ»:

Վերգինե Եսայանը ՀՀ ԿԳ նախարար ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի ՀՅԴ-ական խորհրդական Բագրատ Եսայանի կինն է:

Տպել
5028 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը