Համաձայն եմ ես նորեն... ՀՅԴ-ի ճակատին գրված է ՕԵԿ

13/05/2017 schedule15:50

ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու երկարամյա ավանդույթ ունի, այնպես որ, նախօրեին տեղի ունեցած կոալիցիայի հերթական արարողությունը շատ արագ ավարտվեց. կողմերը վարժ, ծանոթ շարժումներով, առանց նոր էմոցիաների կատարեցին անհրաժեշտ ակտը: ՀՅԴ անդամների ջերմ ձեռքսեղմումները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ առավել ամրապնդեցին կոալիցիայի բարոյական հենքը:

Այս կոալիցիայի ինտրիգը ԲՀԿ-ն էր, որն, իր սովորության համաձայն, իներցիայով շարունակում է ընդդիմություն ձեւանալ՝ վստահ, թե ոչ ոք չի հիշում 2015-ի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի արտասանած ցավեցնող խոսքերը Գ. Ծառուկյանի հասցեին եւ Ծառուկյանի վերադարձը «մեծ» քաղաքականություն՝ ժողովրդի եւ բացառապես ժողովրդի պահանջով:

Սակայն կա մեկ այլ խնդիր՝ ԲՀԿ-ն չցանկացա՞վ կոալիցիայի մեջ մտնել, թե՞ ՀՀԿ-ն չառաջարկեց: ԲՀԿ ներկայացուցիչները ավելի վաղ նկատել էին, թե ոչ մի պարագայում չեն կարող դաշինք կազմել մի իշխանության հետ, որին մերժում են: Արժե վերհիշել 2012 թ. մայիսի 8-ի «Առավոտ.ամ» կայքին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունը, երբ ԲՀԿ-ն դարձյալ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց. «Ցանկալի չի (ԲՀԿ-ի անդամակցությունը կոլիցիային- Լ.Ա.), բայց չեմ իմանում, դեռ հայտնի չի: Մենք նրա կարիքը չունենք: Հանրապետականը կոալիցիայի կարիք չունի: Եթե շատ խնդրի, միգուցե թույլ տանք: Եթե շատ խնդրեն, աղաչեն, որ` տվեք մեզ շանս` արդարացնենք մեզ, կարող է: Բայց չգիտեմ դեռ` հանրապետականները թույլ կտա՞ն» www.aravot.am/2012/05/08/296842/:

 Սակայն ՀՀԿ-ի համար կյանքի բոլոր իրավիճակներում կա լուծում, եւ այդ լուծումը ՀՅԴ-ն է: ՀՅԴ-ն իշխանությունների կողքին է: Իշխանությունների հետ: Թիկունքին... Կամ՝ ինչպես կուզեք:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարաբերությունները հիշեցնում են Չեխովի «Գերն ու նիհարը» պատմվածքը: Նիհարը եւ գերը՝ մանկության ընկերներ, հանդիպում են կայարանում: Նիհարը սկսում է պատմել իր հաջողություններից, հրաշալի ընտանիքից՝ կին, երեխաներ: Նիհարի որդին էլ հոր ընկերոջ առաջ անմիջապես գլխարկը չի հանում, մինչեւ չի համոզվում, որ նա իր չինով հորը չի զիջում: Այդպես ընկերաբար զրուցում են, մինչեւ նիհարն իմանում է, որ գերը գաղտնի խորհրդական է եւ երկու աստղ ունի: Այդ ժամանակ արդեն նիհարի ձայնը սկսում է կերկերալ: Սկսում է գերին դիմել «Ձերդ գերազանցություն», անմիջապես անցնում է «Դուք»-ի: Երեկ, ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի ժամանակ ՀՅԴ-ն Արմեն Աշոտյանին պայմանականորեն ասաց. «Ձերդ գերազանցություն»:

Հետաքրքիր էր նաեւ կոալիցիոն հուշագրի տեքստը: Առհասարակ, ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերների հետ հուշագրեր ստորագրելու հետաքրքիր ավանդույթ ունի: Հուշագրերի տեքստերն այնքան ծանոթ են, գրեթե հարազատ:

Ահա մի հատված 2003-ի հուշագրից, ուր սեւով սպիտակին նշված են կոալիցիայի առաջնահերթությունները. «Ընդգծված սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականության իրականացում, հակամենաշնորհային քաղաքականություն եւ ազատ մրցակցային տնտեսության երաշխավորում, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքար»:

2007թ. Հուշագրի տեքստից` «Քաղաքական կոալիցիան եւ Համագործակցությունն իրենց ծրագրային առաջնահերթություններ են հռչակել տնտեսության կայուն եւ անվտանգ զարգացումը` ստվերային տնտեսության էական կրճատմամբ, եկամուտների բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացումը, իշխանության թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների լիարժեք համակարգի ձեւավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումը երկրի օրենսդրության մեջ եւ քաղաքական համակարգում…»: Եվ այլն, եւ այլն:

2011-ի փետրվարին ստորագրված Հուշագրի տեքստում եւս հանդիպում են այնքան հին ու ծանոթ մտքերի` կոռուպցիայի դեմ համընդգրկուն պայքար, ստվերային տնտեսության էական կրճատման գերակայություն:

Քաղաքական այս նոր, բայց եւ հին կոալիցիան առաջնահերթություններ ունի: Նոր հուշագրում եղած առաջնահերթություններն առաջնահերթ էին նաեւ նախորդ հուշագրերի առաջնահերթություններում: ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ «շարունակելու է կատարելագործել ընտրական համակարգը»: Նրանք պատրաստվում են նաեւ «Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին եւ արժանիքահենք կադրային քաղաքականությանը»:  Հուշագրերի տեքստեր կազմող մարդիկ կա՛մ ծույլ են, կա՛մ սրամիտ: Թեեւ չի բացառվում` երկուսը միասին:

Խոսքն, ինչպես դասականն է ասում, գործ է. մինչ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իրենց հուշագիրն էին ստորագրում, թանաքը չչորացած՝ ԱԱԾ-ն կաշառք վերցնելու կասկածով ձերբակալեց Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատավորի: Թե Հայաստանում դատաիրավական համակարգն ինչ հեղինակություն ունի, գիտեն բոլորը: Այդ հեղինակությունն ամփոփում է կլոր թիվ՝ զրոն: ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով՝ իր վրա է վերցնում ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի կերտած արատավոր համակարգի պատասխանատվությունը: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի այս դատավորը կաշառակե՞ր է: Իսկ ո՞վ է մոռացել ժամանակին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրապարակած տարեկան զեկույցը, որտեղ պարզ գրված էր՝ Հայաստանում դատաիրավական համակարգը վերից վար կոռումպացված է:

Ընդ որում, կոռումպացված է խիստ համակարգված, կոնկրետ գնացուցակով: «Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը` նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ»:

Սա տարբերակներից մեկն է: Իսկ եթե դատավորը պարտավորվում է պահել իր վճիռը` այսինքն` երաշխավորում է, որ իր կայացրած վճիռը չի բեկանվի հաջորդ ատյանների կողմից, «ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ»:

Առաջին ատյանում, ըստ ՄԻՊ զեկույցի, կաշառքի չափը 500-10.000 ԱՄՆ դոլար է, Վերաքննիչ դատարանում` 2000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում` 10.000-50.000 ԱՄՆ դոլար:

Սակայն սա այլ թեմա է, որը չի կարող մթագնել այն ուրախությունը, որը պատճառեց ՀՅԴ-ն՝ ընդունելով ՀՀԿ-ի՝ «Արի՛ կոալիցիա կազմենք» առաջարկը:

Լիլիթ Ավագյան

Տպել
5525 դիտում

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից