ՊԵԿ-ը փոքր ու երկչոտ քայլեր է անում, առանց խորը ու համակարգային փոփոխությունների

 

ՀՀ պետեկամուտների  կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը երեկ ամփոփում էր անցած մի քանի ամիսներին իր ղեկավարած գերատեսչության գործունեությունը:

Զուտ թվաբանական իմաստով հպարտանալու հիմքեր Հարությունյանը ունի: Խոսքը, օրինակ, հարկերի հավաքագրման մասին է: Բայց ինչպիսին էլ լինեն թվերը, բոլոր այդպիսի ձեռքբերումները դառնում են անիմաստ, երբ հաշվի ենք առնում ադրբեջանական խնձորի պատմությունը: Խնդիրը ամենեւին այն չէ, որ Ադրբեջանից խնձոր է բերվել: Խնդիրն այն է, որ մաքսային սահմանը կատարելապես անվերահսկելի է: Եթե խնձորը ադրբեջանական չլիներ, այդ իրավիճակը չէր բացահայտվի: Եվ այդ միջադեպը ակնհայտորեն նյարդայնացնում էր նաեւ Վարդան Հարությունյանին: «Էսքան լավ բանը չեք ուզում տեսնել, էդ մի բանն եք տեսնո՞ւմ...»,- մի քանի անգամ դիմելով լրագրողներին՝ ասաց ՊԵԿ նախագահը:

Հիմա տեսնենք «լավ բաները»: Այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 255 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսված ծրագրային առաջադրանքը եղել է 242.4 միլիարդ դրամ: Այսինքն, ՊԵԿ-ը մոտ 12.6 միլիարդով կամ 5.2 տոկոսով գերակատարել է առաջադրանքը: Լա՞վ է սա, թե վատ: Առաջին հայացքից շատ լավ է: Իրականում, սակայն, քննարկելու թեմա է: Հարց է, թե ինչպես է ՊԵԿ-ը հավաքագրել այդ գումարը, կամ եթե ավելի պարզ ասենք՝ ով է վճարել այդ հարկը: ՊԵԿ նախագահը պնդում էր, որ հավաքագրումների ավելացումը հիմնականում ստվերի կրճատման հաշվին է: Մենք բերեցինք մի պարզ օրինակ, որով կասկածի տակ է դրվում այդ պնդումը:

Այսպես, Հայաստանում շաքարավազը թանկանում է, իսկ համաշխարհային շուկաներում` էժանանում: Շաքարի ներկրման եւ մեծածախ վաճառքի բացարձակ մոնոպոլիային տիրապետող «Ալեքս գրիգ», կամ ինչպես հիմա է կոչվում «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, ունեցել է, մեղմ ասած, գերշահույթներ: Շաքարավազի վաճառքի գնի ուղիղ 20 տոկոսը` ավելացված արժեքի հարկը, վճարում է ոչ թե տնտեսվարողը, այլ այդ շաքարավազը գնողը: Եթե շաքարավազի մեկ կիլոգրամը արժե 300 դրամ, ապա դրա 20 տոկոսը, կամ 60 դրամը ավելացված արժեքի հարկն է: Եթե շաքարավազի մեկ կիլոգրամը արժե 400 դրամ, ապա այդ դեպքում ԱԱՀ-ն 80 դրամ է: Այսինքն, շաքարավազը թանկ վաճառելու դեպքում յուրաքանչյուր կիլոգրամից Ալեքսանյանը պետբյուջե կվճարի 20 դրամ ավելի գումար: Եթե հաշվի առնենք, որ տարեկան շաքարի սպառումը Հայաստանում կազմում է մոտ 60 միլիոն կիլոգրամ, ապա ապրանքը արհեստականորեն թանկացնելու շնորհիվ կարձանագրվի, թե Ալեքսանյանը վճարել է 1.2 միլիարդ դրամով ավելի հարկ: Իրականում դա վճարում ենք մենք` սպառողներս, իսկ տնտեսվարողի եկամուտները ամենեւին չեն նվազում, ստվերը՝ նույնպես:

Վարդան Հարությունյանը մեր ներկայացրած այս սխեմայի «կենսունակությունը» ամենեւին էլ չհերքեց եւ առաջարկեց միասին նստել եւ հաշվարկել: Առաջարկը հաճույքով ընդունեցինք: Միայն շաքարավազով, սակայն, պատկերը ամբողջական չի դառնա: Պետք է մանրամասն ուսումնասիրել հարյուրավոր ու հազարավոր ապրանքների շրջանառության սխեմաները, որը «միասին նստել»-ով հնարավոր չէ ուսումնասիրել: Դա հենց ՊԵԿ-ի հիմնական գործառույթն է:

Գոնե հենց այն փաստը, որ հարկերի հավաքագրման «պլանը» գերակատարելուն զուգահեռ՝ Հայաստանում գրանցվել է պարենային ապրանքների ավելի քան 5 տոկոս գնաճ, թերեւս արդեն մտահոգիչ է: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ, շատ կոպիտ ասած, տնտեսվարողները ՊԵԿ-ի պահանջած հարկերը տալու նպատակով ուղղակի բարձրացրել են ապրանքների գները: Այդ դեպքում հարկերը ավելացել են ոչ թե տնտեսվարողների ստվերի կրճատման շնորհիվ, այլ սպառողներից ավելի շատ գումարներ «քերելու» արդյունքում: Իսկ սա վատ է, շատ վատ: Իհարկե, կարող է եւ նման երեւույթ չկա, եւ ստվերը իրոք կրճատվել է: Իսկ դա պարզ կդառնա առաջիկայում:

Բայց պետք է նկատել, որ կան զարգացումներ, որոնք կարելի է առանց վերապահումների դրական գնահատել: Դրանցից է ՊԵԿ-ի ներկայացրած մի նախագիծ, ըստ որի՝ Հայաստան ներկրվող հումքը եւ մեքենա-սարքավորումները սահմանի վրա այլեւս չեն հարկվելու ԱԱՀ-ով: Տեսականորեն հենց ՊԵԿ-ը պետք է դեմ լիներ այս նախաձեռնությանը, քանի որ այդ նախագիծը ընդունելու դեպքում կարճաժամկետ հեռանկարում պետբյուջեի եկամուտները կնվազեն, սակայն երկարատեւ ժամանակահատվածում դա կարող է զգալիորեն աշխուժացնել արտադրությունը Հայաստանում: Այս տեսանկյունից ամենաուշագրավն այն է որ ՊԵԿ-ը ոչ միայն դեմ չէ նման նախագծին, այլ հենց ինքն է դա նախաձեռնել:            

Բայց նույնիսկ սա քիչ է: Իրավիճակը ամբողջ պետական կառուցվածքի, ու նաեւ ՊԵԿ-ի գործառույթների իրականացման առումով այնքան լուրջ է, որ մեկ-երկու դրական քայլերով դժվար է էական շտկումներ մտցնել: Եթե ստվերային տնտեսության մասնաբաժինը մի քանի տոկոսով նվազի, դա քիչ է, շատ քիչ, որովհետեւ ստվերային տնտեսության մասնաբաժինը չափազանց մեծ է: Եթե Հայաստանում օլիգոպոլիաների դերն ու ազդեցությունը մի քիչ նվազի, դա քիչ է: Շատ քիչ: Դրանց ազդեցությունը պետք է ձգտի զրոյի, որպեսզի երկրում շոշափելի փոփոխություններ լինեն: Իսկ այս հարցերը քաղաքական են, եւ դրանց լուծումը համակարգային պետք է լինի: Առայժմ առավելագույնը, ինչից կարող ենք ուրախանալ, փոքր, երկչոտ, ավելի շատ կոսմետիկ մի քանի փոփոխություններ են: Իսկ դա քիչ է` շատ քիչ: Նույնիսկ չեղածի հաշիվ է:

 

Տպել
4745 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը