Ալիև. Ադրբեջանում հինգերորդ շարասյուն է գործում

11/05/2017 schedule09:49
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Հեյդար Ալիևի 94-ամյակի միջոցառմանը և հայտարարել, որ երկրում հինգերորդ շարասյուն է գործում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ադրբեջանում գործող հինգերորդ շարասյունը, հատկապես ապազգային դավաճան ուժերը, որոնք փորձում են ներկայանալ որպես ընդդիմություն, ուզում են հարվածի տակ դնել Ադրբեջանի համար ամենասուրբ արժեքները: Փորձում են, բայց նրանց ոչինչ չի հաջողվի: Միայն իրենք իրենց կխայտառակեն: Նրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ինչքան վատ լինի Ադրբեջանի պետականության համար, այնքան լավ կլինի իրենց համար»,- ասել է Ալիևը: 
 
Նա ընդգծել է, թե Ադրբեջանի քաղաքական գործընթացներում ընդդիմությունը ապակառուցողական դեր է ստանձնել: «Ադրբեջանի ժողովուրդը 1993-ին այդ ապազգային ուժերին զրկել է իշխանությունից և մինչև այսօր նրանք ոչինչ չեն կարողանում անել: Արտասահմանից ստացված ուղղորդումներով նրանք գործի են անցնում, իսկ երբ ուղղորդումներ չեն լինում, նստում են և սպասում: Նրանց հանրահավաքներին, եթե կարելի է դրանք հանրահավաքներ կոչել, իրենց հարազատներից բացի ոչ ոք չի գալիս: Եվ նույնիսկ հարազատները չեն գալիս»,-ասել է Ալիևը և հավելել, այդ ուժերը մարգինալացված են և չեն կարող ազդել իր գործունեության վրա: 
Տպել
1895 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները