National Observer. 2017-ի կինոանակնկալ «Խոստումը» էկրան բարձրացավ ճիշտ ժամանակին

11/05/2017 schedule15:44

National Observer-ը հրապարակել է եգիպտահայ իրավաբան, երգահան Րաֆֆի Գավուքյանի հոդվածը «Խոստումը» ֆիլմի մասին: 

«Խոստումը» կարող է համարվել 2017-ի կինոանակնկալը. այն Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի կոտորածի՝ Հայոց ցեղասպանության մասին է, որը Թուրքիան մինչև այսօր հերքում է: 

Հարյուր տարի առաջ իմ ծնողների ընտանիքները մահից փրկվելու համար դիմել են փախուստի: Դա ինձ դարձնում է Հոլոքոստից փրկվածների նման: Իմ մի մասը չի ուզում նորից անդրադառնալ 1915-ի սարսափին, բայց ես գիտեմ, որ ամեն նոր անդրադարձը նշանակում է ավելի հասկանալի դառնալ աշխարհին: Ինչ ընտրություն մենք ունենք մարդկային նման դաժանությանն առերեսվելուց բացի, հատկապես հիմա, երբ նույն դաժանությունը նորից գլուխ է բարձրացրել: 

Իմ ընտանիքը Ցեղասպանությունը վերապրել է տասնամյակներ առաջ, իսկ ես հիմա պարտավոր եմ կրկին ու կրկին պատմել նրանց պատմությունը: «Խոստումը» ֆիլմը բացեց իմ հին վերքը. ձերբակալված և սպանված հայ մտավորականներ, տարհանված ամբողջ գյուղեր, այդ սարսափների էկրանավորումն ինձ հիշեցրեց ծնողներիս պատմական ցավի մասին, որով նրանք ապրում են ամեն օր:

Այս ֆիլմը ինձ հուզեց մինչև արցունքներ: Եվ ես զգում եմ, եթե միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում դիտեն այս ֆիլմը, նրանք կհասկանան՝ կարո՞ղ էր միջազգային հանրությունը օգնել հայերին 1915-ին: Այդ դեպքում գուցե կանխվեր Հոլոքոստը: Պատկերացրեք՝ ինչպես կփոխվեր պատմությունը...

Ես հորդորում եմ ձեզ դիտել այս բացառիկ ֆիլմը. որը հայերի ողբերգության դրսևորումն է արվեստի լեզվով: Դրանից հետո դուք Հայոց ցեղասպանության մասին կիմանաք գրեթե ամեն ինչ և կինոթատրոնից կհեռանաք թաց աչքերով»: 

 

Տպել
2034 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք