Հովիկ Աբրահամյանը նորից վրիպեց եւ Ծառուկյանին անիմաստ հարվածի տակ դրեց

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական պարտությունը կրեց Սերժ Սարգսյանից: Աբրահամյանը համարվում է խորամանկ քաղաքական գործիչ, որն ընդունակ է ճկունություն դրսեւորել եւ ցանկացած իրավիճակից շահած դուրս գալ: Սակայն, թերեւս ժամանակն է, որպեսզի նախկին վարչապետը ընդունի իր պարտությունը, կամ ավելի ճիշտ՝ պարտությունները:

Թե քանի անգամ եւ ինչ ճանապարհներով է Հովիկ Աբրահամյանը նախկինում փորձել հողը տանել Սերժ Սարգսյանի ոտքերի տակից, հայտնի է: Նման բոլոր փորձերը ձախողվել են: Բայց եւ այնպես, 2017-ի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը չվարանեց կրկնակի զգուշավորություն ցուցաբերել եւ իրեն ազատել Աբրահամյանի հետագա նման փորձերին դիմակայելու ավելորդ գլխացավանքից:

Պարզվում է, սակայն Սերժ Սարգսյանը սխալվել էր: Հովիկ Աբրահամյանը այն գործիչներից չէ, որ այդքան շուտ զենքերը վայր դնի: Խորհրդարանական ընտրությունների հետընտրական փուլում, երբ թվում էր, թե քաղաքական ուժերը դանդաղկոտություն են դրսեւորում պատգամավորների ցուցակները վերջնական տեսքի բերելու, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու եւ այլ ընթացիկ հարցերում, իրականում բուռն պրոցեսներ էին ընթանում, որտեղ գլխավոր գործող անձանցից մեկը Հովիկ Աբրահամյանն էր:

Մենք` լրատվամիջոցներս, ավանդույթի համաձայն, իհարկե, չենք տիրապետում` ինչ է կատարվում, որտեղ եւ ում հետ, եւ ստիպված ենք բավարարվել միայն ինֆորմացիոն այն արտահոսքերով, որոնք անհրաժեշտ են այդ պրոցեսները կառավարելու եւ իրարից հեռացած քաղաքական գործիչների «շփումն» ապահովելու համար: Գուցե հայկական ԶԼՄ-ների համար լավագույն ժամանակները դեռ առջեւում են, կամ մնացել են 90-ականներում, սակայն առայժմ ունենք այն, ինչ ունենք:

Հարգելի պատճառներով, ուրեմն, չենք կարող ասել, երբ եւ ինչպես է սկսվել Հովիկ Աբրահամյանի հերթական քաղաքական խաղը, ինչ է այն իրենից ենթադրել, սակայն կարող ենք արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքի մանդատների սկանդալը վերջակետ դրեց այդ պրոցեսին:

Նախկին վարչապետն այս ընթացքում պաշտոնանկությունից հետո աննախադեպ ակտիվություն էր դրսեւորում, լրատվամիջոցների հետ էր շփվում: Ընդամենը մեկ ամիս առաջ նա Պանթեոնում հարցազրույցի ժամանակ բաց թողեց հարցը` արդյոք հնարավոր է իրեն տեսնեն նոր կառավարության կազմում: «Դեռ ոչինչ պարզ չէ»,-ասաց: Կառավարության մասին խոսեց շատ ջերմ զգացումներով, եւ առհասարակ նրա կեցվածքը մեծ ակնկալիքներ ունեցող անձի կեցվածք էր: Միաժամանակ մամուլին «էքսկլյուզիվ ինֆորմացիա» տվեց, որ ինքը կարող է նշանակվել ԱԱԽ քարտուղար:

Թե սրանից հետո ինչ եղավ, ինչ չեղավ, կրկին չենք կարող իմանալ, սակայն մայիսի 3-ին արդեն հերթական լուրը եկավ` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Ամենակարեւորը, սակայն հիմնավորումն է: «Մերժել է այն հիմնավորմամբ, որ դեռ անհայտ է, թե 2018 թ. ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը»,- փոխանցեցին աղբյուրները: Սա ակնհայտ սպառնալիք էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին, հիշեցմամբ, որ նրա իշխանությունն էլ հավերժ չէ, եւ Աբրահամյանի փողոցում էլ տոն կլինի:

Եվ կրկին Աբրահամյանը վրիպեց: Այն նույն օրը, երբ հայտնի դարձավ, թե Աբրահամյանը նշյալ հիմնավորմամբ մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը, սկսվեց ԿԸՀ հայտնի նիստը, որտեղ «Ծառուկյան» դաշինքը եւ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլորի աչքի առաջ փլուզվեցին: Հաջորդ օրն էլ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին չի առաջարկել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Եվ խոսակցությունն ավարտվեց: Գոնե՝ մինչեւ 2018 թվականը:

Սակայն արդեն լուրջ կասկածներ կան, որ Հովիկ Աբրահամյանը այդքան երկար չի համբերի եւ նոր որեւէ ծրագիր կմտածի: Այս անգամ գուցե խորհրդարանում կամ պետական նշանակության այլ կառույցներում եւ դրանց մոտ: Բայց դրա համար պետք է որոշ ժամանակ անցնի, վերջին տապալումը մանրակրկիտ վերլուծվի եւ հաղթահարվի:

Երեկ Հաղթանակի զբոսայգում Աբրահամյանը կրկին պատասխանել է լրագրողների հարցերին, սակայն արդեն բոլորովին այլ տրամադրություններով: «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մանդատները կստանան, կառավարությունն էլ կձեւավորվի, եւ մեր երկիրը կզարգանա, իմ հույսը եւ ցանկությունը դա է»,- ասել է նա, իսկ հարցին, թե հնարավո՞ր է` վերադառնա պաշտոնի, պատասխանել. «Առայժմ նման մտադրություն չունեմ, հիմա հանգստանում եմ»:

Մեկ ամիս առաջ հարցին, թե հնարավո՞ր է վերադառնա պաշտոնի Աբրահամյանը պատասխանեց. «Դեռ ոչինչ պարզ չէ»: Հիմա փաստորեն, պարզություն է մտել այս հարցում. նախկին վարչապետը պաշտոն ստանալու մտադրություն այլեւս չունի:

Այս մեկ ամսվա ընթացքում Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հանդիպում չի կայացել, տեղեկություն էլ չկա, թե նախկին վարչապետը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստերին: Հովիկ Աբրահամյանի մտադրությունները ձեւավորվում էին ոչ թե ՀՀԿ թիմում, այլ զուգահեռ գործընթացների արդյունքում: Իսկ զուգահեռ գործընթաց հարուցելու հնարավորություն նախկին վարչապետը կարող էր ունենալ միայն «Ծառուկյան» դաշինքի միջոցով, որի առաջնորդին Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը արդեն մի քանի տարի այսուայնկողմ են քաշքշում:

Տպել
9974 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա