ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու հավանականությունը փոքր է. քաղաքագետ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը օրերս հայտարարություն էր տարածել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ, որում նշել էր, որ Մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը մեծագույն կարեւորություն ունի, եւ կոչ էր արել կողմերին հավելյալ կամք դրսեւորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ: Այսինքն՝ կա՞ գոնե մի փոքր հավանականություն, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մանդատը կերկարաձգվի, ու այն կշարունակի աշխատել: Այս հարցն ուղղեցինք ՀՀ պատգամավոր Թեւան Պողոսյանին:

«ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը կշարունակի գործել այնքան ժամանակ, քանի դեռ ընթացքի մեջ են նախկինում հաստատված ծրագրերը»,- մեզ հետ զրույցում նշեց Պողոսյանը: Նա չի հավատում այն չնչին հավանականությանը, թե գրասենյակի փակման գործընթացը որեւէ կերպ հնարավոր է կասեցվել: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի հետ հետագա համագործակցությանը, ապա այն հավանաբար կշարունակվի որեւէ այլ ֆորմատով, բայց ոչ այլեւս պաշտոնական գրասենյակի մակարդակով: «Հարավային Կովկասում գրասենյակ կորցնելը հարված է ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ իմիջին»,- ասաց Պողոսյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ վստահ է, որ եթե գերտերությունները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, «Ռուսաստանն ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն, ապա Ադրբեջանը չի կարողանա հասնել իր նպատակին: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը գոնե արձագանքեցին դեպքերին, եւ ափսոսանք հայտնեցին, ԱՄՆ ներկայացուցչությունը կոչ արեց ԵԱՀԿ-ին գտնել Հայաստանում գործունեությունը շարունակելու եւ պետության ժողովրդավարական զարգացման գործին աջակցելու նոր ձեւաչափեր ու տարբերակներ: Այնինչ Ռուսաստանը որեւէ կերպ չարձագանքեց»,- ասում է Գրիգորյանը:

Ինչո՞ւ է լռում Ռուսաստանը հարցին, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետեւ Ռուսաստանն առաջնորդվում է ոչ թե սկզբունքներով, այլ՝ շահերով: Ռուսաստանի լռությունը փոքրացնում է գրասենյակի աշխատանքը շարունակելու շանսերը»:  

Կշարունակվե՞ն արդյոք Հայաստանի հետ ծրագրերը եւ եթե այո, ապա ինչ ձեւաչափով կամ ինչ ներկայացվածությամբ` հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Դա կախված է ԵԱՀԿ կանոնադրությունից. ԵԱՀԿ-ն Հայաստանում ներկայացված էր ամենաբարձր կարգավիճակով: Կան, իհարկե, ներկայացվածության ավելի թեթեւ տարբերակներ, սակայն եթե Ադրբեջանը չհանի իր դիտողությունները եւ չհրաժարվի վետոյից, ոչինչ էլ չի ստացվի: Ծրագրերը Հայաստանի հետ, իհարկե կիրականացվեն, սակայն դրանք ղեկավարել օրինակ, Վիեննայից, թե Հայաստանից, նույնը չէ: Անկասկած, Հայաստանը կշարունակի աշխատել ու ծրագրեր իրականացնել ԵԱՀԿ-ի հետ, Ադրբեջանը դա չի կարող արգելել»:

Այսօր «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին եւ ՀՀ ԵԱՀԿ հնարավոր հետագա համագործակցության մասին խոսել է նաեւ  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այնուամենայնիվ, հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում, որովհետև Հայաստանը դրա կարիքն ունի: Կարող եմ հաստատ ասել, որ ԵԱՀԿ-ն էլ դրա կարիքն ունի, ուստի իմ կարծիքով գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար»,- ասել է ԵՄ դեսպանը:

Տպել
2268 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան