ԵՏՄ-ն փորձում է կրկնօրինակել ԵՄ-ին. բայց՝ միայն սահմանափակումների հարցում

06/05/2017 schedule11:13

Եվրասիական տնտեսական միությունում, ըստ ամենայնի, շեշտակի կնվազի անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքների այն առավելագույն չափը, որը ենթակա չէ մաքսազերծման:

Ներկայումս ԵՏՄ-ում գործող նորմատիվներով անձը կարող է ներմուծել մինչեւ 1500 դոլար արժեքով անձնական օգտագործման ապրանքներ, եւ դա ենթակա չէ մաքսազերծման: ԵՏՄ մաքսային սահմանով «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողնման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին»  համաձայնագրով, որին, բնականաբար, միացել է նաեւ Հայաստանը, սահմանված է այդպիսի ապրանքների ցանկը:

Այդ համաձայնագրով նշված է, թե յուրաքանչյուր ապրանքից քանի հատ կարելի է ներմուծել որպես անձնական օգտագործման իր, եւ դրանց գումարը չպետք է գերազանցի 1500 դոլարը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն, մշակել է մի նախագիծ, ըստ որի՝ այդ 1500 դոլարը աստիճանաբար պետք է նվազի: 2019-ին առավելագույն սահմանաչափը կդառնա 1000 դոլար, 2020 թվականին կդառնա 750, իսկ 2021 թվականից այդ սահմանաչափը կնվազի մինչեւ 500 դոլար:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում տեսականորեն գործում են նույն սահմանափակումները: Սակայն գործնականում ամեն ինչ այդքան պարզ չէ: 2015 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը իր 865 որոշմամբ սահմանեց  ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները: Առավելագույն արժեքի մասին այդ ցանկում նշված չէր: Փոխարենը որոշմամբ հղում է արվում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ  օրենքին, որտեղ առավելագույն չափաքանակը, որը ենթակա չէ մաքսազերծման, ամսական 200 հազար դրամն է: Սա վերաբերվում է փոստային առաքումներով ներկրվող ապրանքներին:    

Իրենց հետ ուղեբեռով Հայաստան անձնական ապրանքներ ներկրողների նկատմամբ մեծ մասամբ կիրառվում է վերը նշված  ցանկը: Մի խոսքով, ամեն ինչ չէ, որ հստակ է եւ կանոնակարգված: Սակայն եթե սկսեն փոխել ԵՏՄ-ի սահմանով անձնական օգտագործման ապրանքների ներկրման գործող սահմանափակումները, ապա այդ խնդիրը գնալով ավելի խիստ կկանոնակարգվի: Եվ հիմնական հարցն այն է, թե արդյոք սահմանաչափի նվազեցումը դրակա՞ն կանդրադառնա մեզ վրա:

Հարցը բավականին նուրբ է: Մի կողմից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսազերծումը նպատակ ունի համալրել ՀՀ պետական բյուջեն: Սահմանելով մաքսազերծման ոչ ենթակա անձնական ապրանքների շատ բարձր շեմ, վնաս կհասցվի բյուջեին: Հաշվի առնելով առցանց առեւտրի տված հնարավորությունները, քաղաքացիները կսկսեն իրենց անհրաժեշտ ապրանքները կամաց կամաց ներկրել արտերկրից, շրջանցելով մաքսազերծումը: Դրանից կտուժեն ներմուծումներով զբաղվող առաջին հերթին փոքր ու միջին ընկերությունները, կտուժի բյուջեն եւ այլն:  

Մյուս կողմից, սահմանը հատող ամեն ապրանք մաքսազերծելն էլ տրամաբանությունից դուրս է: Այլ երկրներում նույնպես կիրառվում են սահմանաչափեր անձնական օգտագործման ապրանքների ներմուծման վրա: Օրինակ, Եվրոպայում այս սահմանաչափը հիմա մոտ 500 դոլար է: Ու այս իմաստով ԵՏՄ-ն թերեւս փորձում է կրկնօրինակել Եվրամիությանը: Սակայն ԵՄ-ին կրկնօրինակելիս ԵՏՄ-ում նախապատվությունը տալիս են սահմանափակումներին: Այլ հարցերում, ինչպես օրինակ տնտեսական մրցակցությունը, տնտեսության զարգացումը, անկախ դատարանները, կոռուպցիայի խիստ ցածր մակարդակը եւ այլն, ԵՏՄ-ի համար կրկնօրինակման առարկա չեն հանդիսանում:

Սա շատ կարեւոր նրբություն է, որը սովորաբար անտեսվում է արեւմուտքի սկզբունքները կրկնօրինակելիս: Երբ Եվրամիությունը սահմանափակումներ է դնում իր մաքսային սահմանին անձնական օգտագործման ապրանքների վրա, դա ցավոտ չէ այդ երկրների բնակիչների համար: Նախ այն ամենը, ինչ կարող ենք համարել անձնական օգտագործման իր, արտադրվում է հենց այդ երկրներում: Համակարգիչներից ու տեսախցիկներից սկսած՝ մինչեւ հեռուստացույցներ ու սառնարաններ: Արտադրվում շատ բարձր որակի եւ գինն էլ համապատասխանում է բնակչության եկամուտներին ու գնողունակությանը: Եվ դրան արեւմտյան երկրները հասել են տնտեսության զարգացման խոչընդոտները վերացնելու շնորհիվ` մրցակցության, կոռուպցիայի նվազեցման, անկախ դատարանների, բիզնեսի ու իշխանության տարանջատման շնորհիվ:

ԵՏՄ երկրներում կոռուպցիան չափազանց բարձր է, տնտեսությունը եւ հարստությունը կենտրոնացած է մի քանի խումբ օլիգարխների ձեռքերին, ամենահաջողակ բիզնեսմենները ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են, դատարանները, մեղմ ասած, անկախ չեն...: Հենց այդ պատճառով ԵՏՄ-ում չեն արտադրվում որակյալ ու ժամանակակից չափանիշներին համապատասխանող հեռուստացույցներ, սառնարաններ, համակարգիչներ, տեսախցիկներ, ավտոմեքենաներ եւ այլն: Ու ԵՏՄ բնակիչները, պատկերավոր ասած, պետք է ավելի շատ հնարավորություններ ունենան իրենց անձնական օգտագործման համար ապրանքներ ներկրել այն երկրներից, որտեղ դրանք արտադրվում են:

ԵՏՄ-ն տնտեսական տեսանկյունից ընդհանուր առմամբ հումք արտահանող տարածք է: Եվ այս իսկ պատճառով մաքսային սահմանին կիրառվող սահմանափակումների առումով այդ «հումքային բազան» չպետք է կրկնօրինակի մեր չափանիշներով գրեթե կատարելության հասցրած տնտեսություն ունեցող, արտադրող ու ստեղծող երկրներին: Արեւմտյան երկրները նման սահմանափակումները մտցնում են իրենց արտադրողին պաշտպանելու, ապրանքների շարժը վերահսկելու նպատակով միայն: Ի տարբերություն սրան, ԵՏՄ-ի սահմանին անձնական օգտագործման ապրանքների ներմուծման սահմանափակումների խստացումը ունի միայն ու միայն մի նպատակ` հնարավորինս շատ փող հավաքել: Այդ երկրներում ինչպես չկային տեսախցիկ ու համակարգիչ արտադրողներ, այնպես էլ չեն լինելու հետագայում: Ցավոք, մենք էլ այդ երկրների շարքում ենք:

 

Տպել
3539 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար