Ծառուկյանը ջենտլմենական խոսքի տերն է եղել. ձայն չեն բերել` մանդատ չպետք է ստանային

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է իշխանական կայքերից մեկի հարցերին եւ մեծապես լույս սփռել երեկ «Ծառուկյան» դաշինքի հետ կատարված սկանդալային իրադարձությունների վրա:

Տոնոյանը բացարձակ սուտ է անվանել ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուների այն հայտարարությունները, թե իրենք չեն գրել այդ դիմումները եւ իրենց հետ նույնիսկ չեն համաձայնեցվել նման դիմումներ ԿԸՀ տանելը:

Ըստ Տոնոյանի, իրավապահներն անգամ կարող են սուտ մատնության մեղեդրանք ներկայացնել այդ անձանց, եւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար կլինի դա ապացուցելու համար: «Նրանք բոլորն են գրել ու ստորագրել այդ դիմումները, և այդ գործընթացը այնպես չէ, որ տեղի է ունեցել գաղտագողի կամ ծածուկ, մարդիկ են ներկա եղել և, կարծում եմ, պրիմիտիվ սուտ է կամ սեփական գործողություններն արդարացնելու ինչ-որ փորձ, ոչ ավելին»,-ասել է Տոնոյանը: 

Իսկ այդ գործողությունները, ըստ Տոնոյանի, «քաղաքական պայմանավորվածությունների խախտում են»: 

Խոսքը այն աղմուկի մասին է, որ դաշինի 12 թեկնածուներ բարձրացրին ինքնաբացարկի դիմումների հետ կապված եւ ԿԸՀ-ին նոր դիմումներ ներկայացրին, որով հայտնում էին, որ որ ցանկանում են մանդատը ստանալ: 

Հարցին, թե ինչպես է լինելու խորհրդարանում մանդատ ստացած 8 հոգու հետո համագործակցությունը, Տոնոյանը պատասխանել է. «Դրա մասին պետք է մտահոգվեն այն մարդիկ, ովքեր, ոտնահարելով թե´ քաղաքական պայմանավորվածությունները, թե´ մարդկային բոլոր հարաբերությունները՝ նման որոշում են կայացրել եւ նման քայլի են գնացել»: 

Իսկ հարցին, թե ինչպիսին է Ծառուկյանի գնահատականը այս աղմուկի վերաբերյալ, խոսնակը պատասխանել է. «Բայց պարոն Ծառուկյանի ու բոլոր թեկնածուների միջեւ եղել է քաղաքական պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել նախընտրական շրջանում, կոնկրետ, թե թեկնածուներից յուրաքանչյուրը դաշինքի համար ընտրողների ինչ քանակի վստահության քվե է ակնկալում ու պատրաստ է ձեռք բերել այդ վստահության քվեն, և ընտրությունների արդյունքները վկայեցին այն մասին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել, այնպես որ՝ այս բոլոր իրադարձությունները այդ պայմանավորվածության խախտման հետևանք ու արդյունք են»։ 

Տոնոյանի պատասխաններից բխում է, որ ընտրություններից առաջ Գագիկ Ծառուկյանը թեկնածուներից յուրաքանչյուրի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի հիմքում դրվել են նրանց հավաքած ձայները: Այսինքն, յուրաքանչյուրի համար ձայներ բերելու որոշակի շեմ է սահմանվել: 

Նապոլեոն Ազիզյանն այսօր հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն ինքն է իրեն ֆինանսական միջոցներ տվել եւ ասել՝ գնա, մասնակցիր ընտրություններին: 

Ստացվում է՝ Ծառուկյանը ֆինանսավորել է սույն թեկնածուներին, նրանք ստանձնել են X թվով ձայներ ստանալու պարտավորություն: Եվ այս մարդիկ մանդատ պետք է ստանային այս երկու գործոնների հաջող համադրության արդյունքում: 

Բայց, ինչպես Տոնոյանն է արձանագրում, «ընտրությունների արդյունքները վկայեցին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել»: Այսինքն, Ծառուկյանը կատարել է իր ստանձնած պարտավորությունը՝ ընդգրկել է նրանց ցուցակում, ֆինանսավորել է, իսկ նրանք տապալել են իրենց ստանձնած պարտավորությունը եւ քիչ ձայն են ստացել:

Հայտնի չէ, թե ով որքան քվե է «ստանձնել», սակայն ընտրությունների պաշտոնական արդյունքներով Արարատ Զուրաբյանն, օրինակ, ստացել է  1870 քվե, Սերգեյ Բագրատյանը՝  4033, Նապոլեոն Ազիզյանը՝ 4348,  Խաչիկ Մանուկյանը՝ 5675: 

Եթե մի կողմ թողնենք ինքնաբացարկի դիմումները նախապես գրելու կամ դատարկ թղթերի տակ ստորագրելու արատավոր պրակտիկան, այս պայմանավորվածությունը միանգամայն տրամաբանական է եւ քաղաքական:

Մի փոքր ավելի բարձր քաղաքական կուլտուրայի դեպքում նույնիսկ նախապես թղթեր ստորագրելու կարիք չէր լինի, բավարար էր միայն խոսքը՝ այսինքն քաղաքական համաձայնությունը: Հայաստանում, իհարկե, ամեն ինչ այլ է, եւ ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, ոչ միայն խոսքը, այլեւ ստորագրությունը երաշխիք չէ. կարելի է հեշտությամբ հրաժարվել դրանից:

Տոնոյանի գաղտնազերծած տեղեկատվությունը էլ ավելի է ամրապնդում այն վարկածը, որ Ծառուկյանի դեմ դուրս եկած անձինք կազմակերպված են գործել եւ ուղղորդվել են: 

Հակառակ դեպքում՝  ի՞նչը կարող էր նրանց ստիպել դրժել քաղաքական եւ ջենտլմենական պայմանավորվածությունները: Միայն մանդատ ստանալու ցանկությունը, որքան էլ այն անսահման լինի, չէր կարող  հանգեցնել նման որոշման: Կամ կարող էր, բայց մեկ-երկու հոգու դեպքում, ոչ՝ 12-ի: Ի վերջո, այդ մարդիկ շարունակելու են ապրել եւ գործել Հայաստանում, Գագիկ Ծառուկյանի հետ առնչվել: 

Ինչ վերաբերում է ինքնաբացարկի դիմումներին, այս մասով այնքան էլ հստակ չէ՝  թեկնածուները դատա՞րկ թղթի տակ են ստորագրել, թե՞ նախապես իրենց ձեռքով նաեւ այդ դիմումներն են լրացրել: Երեկ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աննա Աբրահամյանի խոսքից կարելի էր եզրակացնել որ ինքը հաստատել է միայն այդ մարդանց ստորագրությունները դատարկ թղթերի տակ, իսկ Իվետա Տոնոյանն այսօր պնդում է, որ նրանք իրենց ձեռքով լրացրել են նաեւ դիմումի տեքստը: 

Ծառուկյան դաշինքում  անորոշություն է, թե ի՞նչ ընթացք կստանա այս գործը: Քաղաքագետները երեկվանից նշում են, որ հայտարարությունները, թե դաշինքը տարբեր թեկնածուների անունից  ինքնաբացարկի դիմումներ է ներկայցրել ԿԸՀ, իրավական գործընթաց հարուցելու հիմք են:

 Հարցին, թե կստացվի՞ համաձայնության գալ, թե՞ հարցը կտեղափոխվի իրավական դաշտ, Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև չգիտեմ, թե գործընթացը ինչ հունով է գնալու»: 

Ծառուկյանը փաստորեն չի բացառում, որ գործը կարող է նաեւ իրավական ընթացք ստանալ: Դա իհարկե քաղաքական որոշման հարց է, սակայն ինքը Ծառուկյանը, ըստ ամենայնի, այդ որոշման վրա ազդելու մեծ հնարավորություններ չունի: Վստահ ենք, որ նման դեպքերի համար նույնպես նա քաղաքական եւ ջենտլմենական պայմանավորվածություններ ունի: Տպավորություն է, սակայն, որ դրանք նույնպես այլեւս ուժի մեջ չեն:

Տպել
7834 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ