Հեպատիտ Ց-ով հիվանդների համար Վրաստանը Հայաստանին դեղ է նվիրաբերել, թե որքան, հայտնի չէ

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է ընդունել Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանին նվիրաբերած «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը` հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց առողջական վիճակը բարելավելու նպատակով օգտագործելու պայմանով:

Օրենսդրությամբ սահմանված կարգով դեղն անհատույց  պետք է տրամադրվի համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին:

Համաձայն կառավարության որոշման հիմնավորման, ներկայումս 450 միլիոն մարդ աշխարհում համարվում է ինֆեկցված վիրուսային հեպատիտ Բ-ով կամ Ց-ով: Մահացությունը կազմում է ավելի քան 1.5 միլիոն մարդ եւ դեռեւս գրանցվում են վարակելիության նոր դեպքեր ամբողջ աշխարհում (հեպատիտ Ց-ով վարակելիության 3-4 միլիոն նոր դեպք):

Հայաստանը  վիրուսային հեպատիտների առումով համարվում է միջին տարածվածության երկիր, որովհետեւ, ըստ նախնական հետազոտությունների, ազգաբնակչության 2 %-ը համարվում է վիրուսային  հեպատիտ Բ-ով ինֆեկցվածներ, իսկ 4-5%-ը` վիրուսային հեպատիտ Ց-ով ինֆեկցվածներ: Ելնելով վերոհիշյալից՝ 2.5 միլիոն ազգաբնակչության պայմաններում հեպատիտ Բ վիրուսակիրների թիվը կկազմի 50.000 մարդ, որոնցից  95 % ի մոտ ինֆեկցիան չի պահանջում հակավիրուսային բուժում, այլ զուտ մշտական դիսպանսեր հսկողություն: Եվ միայն մոտավորապես 5%-ի դեպքում է, որ հակավիրուսային բուժման կարիք է զգացվում:

2016 թվականի Եվրոպական ասոցացիայի ուղեցույցի համաձայն (որով  առաջնորդվում են նաեւ Հայաստանում) հեպատիտ Ց-ով հիվանդների հակավիրուսային  բուժումը կազմակերպվում է միայն վերջին սերնդի ուղիղ ազդեցության  դեղամիջոցների օգնությամբ, այդ թվում «Սովալդի»-ով: Աշխարհում գոյություն ունեն վերջիններիս պատենտային ձեւեր եւ գեներիկներ: Հայաստանում այդ պրեպարատները գրանցված չեն: Եվ հիվանդների բուժումը կազմակերպվում է իրենց իսկ միջոցներով ձեռք բերված դեղամիջոցներով:

Բայց թե Վրաստանը Հայաստանին որքան դեղ է նվիրաբերել, կառավարության որոշման մեջ չի նշվում:

 

Տպել
3447 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան