Ո՞վ է կանգնած Ծառուկյանին պատերազմ հայտարարած խմբի թիկունքում. նորից ապտակ

ԲՀԿ-ում շատ խառն են: Երեկվանից բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:

Այսօր արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան:

Մանդատ չեն ստանա Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Մանուկ Սուքիասյանը, Հրանտ Դավթյանը: Տիգրան Մուկուչյանի մեկնաբանությամբ նրանց մանդատ չհասավ «Ծառուկյան» դաշինքի ստացած ձայների հաշվարկի արդյունքում:

Սակայն այս պահին դա չէ կարեւորը: Ավելի կարեւոր է այն պրոցեսը, որ տեղի ունեցավ երեկվանից սկսած:

Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:

Եվ դա հաստատվեց նաեւ վերջին երկու օրվա իրադարձությունների ժամանակ:  «Մանդատից հրաժարվելու համար կամ պետք է գնալ, նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում գրել, կամ գնալ ԿԸՀ: Եթե ես ոչ մի տեղն եմ գնացել, ոչ մի տեղը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել էր Նապոլեոն Ազիզյանը armtimes.com-ին: Մոտավորապես, նույն հայտարարությունն էին արել նաեւ Խաչիկ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Սերգեյ Բագրատյանը: 

Իսկ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը «1in.am»-ի հարցին, թե ինչպես է պատահել, որ այս մարդիկ չեն եկել նոտարի մոտ եւ նման դիմում չեն ներկայացրել, սակայն նրանց անունից նոտարական հաստատում ունեցող դիմումներ են հանձնվել ԿԸՀ, այսօր պատասխանել է.

- Նախ՝ ասեմ, որ ես հաստատել եմ նրանց ստորագրության իսկությունը: Մնացածի հետ ես կապ չունեմ:

- Այսինքն՝ ստորագրությունները հաստատել եք, հետո՞ են դիմումները գրվել:

- Այո, մարդիկ ներկա են եղել, երբ ես ստորագրությունները հաստատել եմ: Ես բոլորի անձը տեսել եմ և նոր միայն վավերացրել եմ նրանց ստորագրությունը: Իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ես արդեն փաստաթղթում շարադրված  բովանդակության համար պատասխանատու չեմ:

Ավելի լավ հնարավոր չէ հայտարարել, որ պատգամավորի թեկնածուները դատարկ թղթերի տակ են ստորագրել, որոնց մեջ հետագայում լրացվել է դիմում՝ մանդատից հրաժարվելու մասին: Ընդ որում՝  առանց այդ մարդկանց գիտության:

Այսօր ԿԸՀ-ում Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Ծառուկյան» դաշինքը պառակտման եզրին է. «Եթե այս իրավիճակը ճիշտ եւ արագ չվերլուծվի, պատճառները վեր չհանվեն, մեղավորները չպատժվեն, իհարկե  պառակտում կա: Ընթացքում կտեսնենք, դեռ որոշում չունեմ (ԲՀԿ-ն լքել-չլքելու վերաբերյալ-խմբ): Մեզ հետ չեն զրուցել ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց: Դա առիթ է տվել, որ մենք էլ իրենց չներկայանանք: Սա անհարգալից վերաբերմունք է բոլորիս հանդեպ: Փորձել եմ պարզաբանում ստանալ, փորձել եմ կապվել, չի հաջողվել»,- ասել է նա:

Հայաստանյան քաղաքական իրականության մեջ, սակայն, սովորական երեւույթ է, երբ նախապես ստորագրված դատարկ թղթերում դիմումները լրացվում են առանց այդ մարդկանց հետ զրուցելու:

Եվ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկված անձինք պետք է որ սա շատ լավ իմանային: Սովորական չէ, երբ նրանք զարմանում են, որ իրենց անունից դիմում է ներկայացվել, ընդվզում են, նույնիսկ հասնում են ԿԸՀ եւ ի հեճուկս Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորական մանդատի տեր դառնում: Ամեն անգամ չէ, որ դատարկ թղթերի պատմությունը նման հանգուցալուծում է ստանում: 

12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձեւով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, եւ ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն:

Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Գագիկ Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաեւ Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը: Սաղաթելյանն այսօր առավոտյան armtimes.com-ին ասել էր, որ Շիրակում է եւ դժվար թե գա Երեւան՝ ԿԸՀ նոր դիմում տալու համար, բայց առաջինը հայտվեց ԿԸՀ նիստին:

Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ներգրավմամբ: Արդյո՞ք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, եւ Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները:

Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին: Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ եւ այսպիսի ապտակներ հասցնել:

Հ.Գ. Այս ամբողջ ընթացքում «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակը որեւէ մեկնաբանություն չի արել: ԲՀԿ-ից իրավիճակը բավական անլուրջ մեկնաբանեց միայն Վարդան Բոստանջյանը՝ «Tert.am»-ի հետ զրույցում ասելով՝  ինչ կա որ, հնարավոր է մարդիկ սկզբում մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, հետո փոշմանել են: ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը:

Տպել
31019 դիտում

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն