Տպավորություն է՝ Տ.Մարգարյանի թիմը տեղեկացվածության պակաս ունի.Փաշինյանը՝ Արման Սահակյանին

«Ի գիտություն Արման Սահակյանի՝ Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք Մարաշ վարչական շրջաններից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Եթե Արման Սահակյանը չգիտի՝ կարող եք տեղեկացնել: Եվ ընդհանրապես ինձ մոտ տպավորություն է, որ Տարոն Մարգարյանի թիմը տեղեկացվածության լուրջ պակաս ունի». քարոզարշավի շրջանակներում այսօր Ավանում անցկացվող երթի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի երեկվա հայտարարությանը:

Մեկ այլ հարցի շուրջ խոսելիս Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում այդպիսի կետ չկա, որ իր հայրենիքը չի: «Իմ քաղաքական գործունեության մեծագույն խնդիրներից մեկը համարում եմ լոկալ քուչայական տրամաբանությունից դուրս գալը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, երբ լրագրողն ասել էր, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Տարոն Մարգարյանը մնացել է Ավանի թաղապետ, Սահակյանը հայտարարել էր.

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է ասում, բայց ես խորհուրդ կտամ, որ սկզբից Նիկոլ Փաշինյանը մտածի այդ ճանապարհը անցնելու մասին, էն ճանապարհը, որ անցել է Տարոն Մարգարյանը: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պիտի սկսի Իջեւան քաղաքից, սկզբից որպես ավագանու անդամ փորձի, հետո փորձի որպես Իջեւանի քաղաքապետ»:

Տպել
3660 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում