Արթիկի քաղաքապետի «Շակալ» մականունով տեղակալը ժուչոկ է դրել մանկապարտեզի տնօրենի սենյակում

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հետընտրական կրքերը չեն հանգստանում: Սկանդալային իրավիճակների մեջ են հայտնվել մանկապարտեզների որոշ տնօրեններ: Ապրիլի 25-ին Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրենը:

«Աշխատասենյակում նստած էինք, պատահական սարքը պոկվեց, ընկավ հատակին: Սարքը դրված էր պահարանի վրա: Այդ պահարանն այնպիսին է, որ վերում եւ մեջտեղում բաց հատվածներ ունի, իսկ մեջտեղում՝ դռներ: Պահարանի դռների տակի հատվածում կպցրած էր ժուչոկը: Երբ ընկավ՝ ինձ թվաց, թե հաշվապահի պայուսակից բան ընկավ: Հաշվապահը տեղում չէր, եկավ, վերցրեց, ասեց, որ սա գաղտնալսող սարք է: Բացեցինք սարքը, տեսանք, որ մեջը «Վիվասելի» քարտ կա, կարմիր լույսը միացված: Մենք քարտը հանեցինք, դրեցինք հեռախոսի մեջ, ստացանք զանգեր: Ես գիտեմ ում քարտն է, ինչ նպատակով է դրվել, բայց անուններ չեմ կարող տալ, քանի որ քրեական գործ կա»,- armtimes.com-ի հետ զրույցը մանրամասնեց Աջամօղլյան:  

Վերջինս չցանկացավ մանրամասնել, թե ո՞ւմ հետ են խոսել, եւ ի՞նչ խոսակցություն է տեղի ունեցել: Մանկապարտեզի տնօրենն ասում է, որ այս ամենը կատարվում է այն պատճառով, որ ինքը ՏԻՄ եւ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է ՀՀԿ-ի թեկնածու Մուշեղ Պետոյանին:

Պետոսյանը ԱԺ եւ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, եղել է Արթիկի քաղաքապետ՝ Մխիթար Վարագյանի հակառակորդը, ինչն էլ քաղաքապետին դուր չի եկել: Մանկապարտեզի տնօրենն ասում է, որ Վարագյանը այս կերպ փորձում է իրեն վատություն անել՝արհեստական խաչընդոտներ ստեղծելով:

Հասմիկ Աջամօղլյանի խոսքով՝ մինչ ձայնագրող սարքի ի հայտ գալը, Արթիկի քաղաքապետարանը 15 օր շարունակ իր կողմից ղեկավարվող կառույցում ստուգումներ է իրականացրել: Քաղաքապետարանի աշխատակիցները տարել են գնումների գործընթացները հաստատող փաստաթղթերը, սննդի պահեստի գրանցամատյանը, աշխատավարձի ցուցակը, կատարված փոխանցումների տեղեկանքները:

«Ինձ մոտ ոչ մի փաստաթուղթ չկա: Արթիկի քաղաքապետարանի կազմը եկել եւ 2014-2017 թվականների բոլոր փաստաթղթերը տարել է: Նրանց մեջ եղել են կրթության բաժնի գլխավոր մասնագետը, աուդիտի բաժնի պետը եւ մասնագետը, քաղաքապետի խորհրդականը, ֆինանսականի բաժնի վարիչը: Ուզում են, որ մի խախտում գտնեն, ինձ ազատեն»,- ասաց մանկապարտեզի տնօրենը:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն` քաղաքապետարանը ստուգումներ է անցկացնում միայն թիվ 4 եւ թիվ 1 մանկապարտեզներում: Ի դեպ, թիվ 1 մանկապարտեզում 15-օրյա ստուգումներն ավարտելուց հետո, քաղաքապետարանը որոշել է եւս 7 օր շարունակել աուդիտը: Այս կառույցը ղեկավարվում է Արթիկի քաղաքապետի հակառակորդ Մուշեղ Պետոյանի հորեղբոր աղջկա՝ Արմինե Պետոյանի կողմից: Վերջինս չհերքեց մեր տեղեկությունը, բայց հրաժարվեց որեւէ բան ասել:

Արթիկի երկու մանկապարտեզների լարված իրավիճակի եւ հայտնաբերված ձայնալսող սարքի թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցեց նաեւ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` «ժուչոկը» տնօրենի աշխատասենյակում տեղադրել է քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը, ով արթիկցիներին հայտնի է «Շակալ» մականվամբ:

Քաղաքապետի  հետ ունեցած մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Վարագյան, քաղաքապետարանը Արթիկի որոշ մանկապարտեզներում երկարատեւ ստուգումնե՞ր է իրականացնում:

- Այո: Հերթական աուդիտն է: Քաղաքապետարանը իրավունք չունի՞ իրա հիմնարկներում ստուգում անի:

- Բոլոր մանկապարտեզներո՞ւմ է իրականացվում:

- Այո:

- Կան տեղեկություններ, որ քաղաքապետարանը կենտրոնացել է միայն թիվ 1 եւ թիվ 4 մանկապարտեզների վրա…

-Ոչ: Դա սխալ տեղեկություն է:

- Պարոն Վարագյան, թիվ 4 մանկապարտեզում ձայնալսող սարք է հայտնաբերվել: Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է:

- Մենք էդ թեմաներում չկանք:

- Տեղեկություններ են շրջանառվում, որ դա Ձեր տեղակալ Արտակ Հարությունյանն է տեղադրել: Այդպե՞ս է:

- Ոնց կարա ըդենց բան ըլնի: Փոխքաղաքապետի ինչի՞ն էր պետք:

- Թիվ 4 մանկապարտեզի տնօրենի հետ տարաձայնություն ունեցե՞լ եք:

- Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ:

Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ հայտնաբերված ձայնալսող սարքի դեպքի վերաբերյալ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության լրատվության պատասխանատու Արեւիկ Խաչատրյանը:

Տպել
15659 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է