Արփինե Հովհաննիսյանը կլքի նախարարի պաշտոնը, Աշոտյանի հետ կգնա ԱԺ. անսպասելի ինքնաբացարկներ

ԿԸՀ-ն այսօր հրապարակեց այն անձանց ցանկը, որոնք հրաժարվել են ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ստացած մանդատներից: Մանդատից հրաժարվելու դիմումներ չի ներկայացրել միայն «Ելք» դաշինքը: Մյուս քաղաքական ուժերի ինքնաբացարկի ցուցակներում բավական հետաքրքիր անուններ կան: Տարօրինակն այն է, որ մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացվել նաեւ այն անձանց անունից, որոնք մինչ այդ պնդում էին, թե իրենք գնալու են ԱԺ: 

«Ծառուկյան» դաշինքի դեպքում տարօրինակ են ՀՀՇ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանի, Նապոլեոն Ազիզյանի, Վահան Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի, Լյովա Խաչատրյանի, Խաչիկ Մանուկյանի, Արթուր Մամոյանի ինքնաբացարկները:

Նապոլեոն Ազիզյանն, օրինակ, իր հետ կապված սկանդալային դիմումի հրապարակումից հետո պնդում էր, թե ինքնաբացարկի դիմում չի գրելու:

Գործարար Խաչիկ Մանուկյանը ընդամենը ընտրություններից առաջ էր դուրս եկել ՀՀԿ-ից եւ որոշել «Ծառուկյան դաշինքի» Արագածոտնի մարզի տարածքային ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ 

Ինչ վերաբերում է Արթուր Մամոյանին՝ դեռ ընտրություններից առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ նա չի ուզում հրաժարվել մանդատից եւ որպես բողոքի նշան պատրաստվում է լքել «Ծառուկյան» դաշինքը:

ՀՀԿ-ի դեպքում մանդատից հրաժարվողները նրանք են, որոնք մեծ հավանականությամբ գործադիրում պահպանելու են իրենց պաշտոնը կամ նոր են պաշտոն ստանալու: Խոսքն, օրինակ, Վիգեն Սարգսյանի եւ Արմեն Ամիրյանի մասին է. առաջինը, ըստ երեւույթին կպահպանի պաշտպանության, երկրորդը՝ մշակույթի նախարարի պաշտոնը:

Սամվել Սանամյանի վերաբերյալ այս ընթացքում մամուլում հրապարակումներ են եղել, որ նա պաշտոն կստանա պետական եկամուտների կոմիտեում: Արտակ Զաքարյանն արդեն աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում: Կարեն Բոթոյանի շուրջ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ, իսկ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պատգամավորի մանդատ է ստանալու: Ինքնաբացարկ հայտնողների թվում է նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Վերջինս եւս հավանաբար կմնա իր պաշտոնում: 

Մանդատից հրաժարվողների թվում չկա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը: Սա նշանակում է, որ նա վերադառնում է Ազգային ժողով՝ հավանաբար որեւէ հանձնաժողովի նախագահի կարգավիճակով: Մանդատից չի հրաժարվել նաեւ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ ինքնաբացարկներին, այստեղ ամեն ինչ գրեթե պարզ է: Ինքնաբացարկ են ներկայացրել դաշնակցական նախարարները: Խոսքը վերաբերում է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Ամենայն հավանականությամբ, նրանք կպահպանեն իրենց պաշտոնները:

Հիշեցնենք. armtimes.com-ը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հրապարակել էր Ազգային ժողովի նախնական պատկերը՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի հնարավոր կազմը. ովքե՞ր են 4 խմբակցության 101 պատգամավորը

Վերը նշված ինքնաբացարկներով պայմանավորված պատկերը փոքր-ինչ կփոխվի:

Տպել
14749 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը