Բանակը պետք է զգոն լինի՝ հակառակորդի ներթափանցումը անմիջապես կանխելու համար. Բադասյան

Ադրբեջանում այսօրվանից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկու նպատակ ունեն. այս կարծիքին է Մարտական խաչի ասպետ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը.

«Առաջին նպատակն այն է, որ զորքը տեղեկացված լինի տակտիկային, սպառազինությանը: Երկրորդը քարոզչական-քաղաքական նպատակն է, ինչպիսիք ունենում են ռազմական շքերթները, որոնք ժողովրդի մեջ ոգեւորություն են առաջացնում, բայց մյուս կողմից ի ցույց դնում տվյալ երկրի ռազմական տեխնիկան: Այս զորավարժությունները եւս հակառակորդի ուժի ցուցադրության մի ձեւ են»,- մեր զրույցում նշեց նա:

Խոսելով ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարության մասին, թե Արցախի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստության՝ Բադասյանն ասաց, որ դա նորմալ է՝ նույնիսկ եթե որեւէ վտանգ չլինի, որովհետեւ բանակի կողմից պետք է ամեն ինչ արվի՝ զգոն լինելու եւ հակառակորդի ներթափանցումը կամ ռազմական գործողությունները անմիջապես կանխելու համար:

Բայց սա, ըստ նրա, չի նշանակում, թե Ադրբեջանն անպայման պատրաստվում է այդպիսի գործողություններ իրականացնել. «Ապրիլյան դեպքերից հետո մեր առաջնագիծը կահավորվել է, տեխնիկապես հագեցվել, ինչի մասին գիտի նաեւ հակառակորդը»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ այսօրվանից սկսած մինչեւ մայիսի 5-ը Ադրբեջանում անցկացվելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր հայտարարել է, որ Արցախի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստականության, ուշի ուշով հետեւում են Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին:

Տպել
19220 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ