Մանկուց լսել եմ՝ «женщина в 45, ягодка опять». Ալիկը զգացմունքով ամուսնության ազդի մասին

02/05/2017 schedule16:08

Համացանցում տարածվել է ամուսնության առաջարկի մասին մի հայտարարություն, որտեղ 52-ամյա տղամարդը գրում է, որ նախկինում ամուսնացած չէ, 35 տարեկանի տեսք ունի եւ զգացմունքով կամուսնանա 18-45 տարեկան հարսնացուի հետ: Աչքերը շագանակագույն են, բայց քամելիոնի պես փոփոխվող: Հասակը 179 սմ է: Ցանկանում է, որ ապագա կինն էլ բարձրահասակ լինի, նույնիսկ իրենից ավելի: Ներկայացվող պահանջն է` 175-195 սմ:

Այսօր հեռախոսով զրուցեցինք նրա հետ: Լոռու մարզի Բազում գյուղում ապրող Ալիկ Գրիգորյանն ընդհուպ պատրաստ է հեքիաթային կյանք ապահովել իր կնոջ համար:   

- Ալիկ, ձեր հայտարարությանն արձագանքողներ արդեն եղե՞լ են:

- Եղել են, բայց ոչ մեկից հետո էլ լուրջ զգացմունք չի եղել: Անցած տարվանից ես հայտարարություն եմ տալիս: Սա իմ վերջին հայտարարությունն է, էլ չեմ դիմելու հայտարարության օգնությանը: Անցած տարվանից զանգեր ստացել եմ, բոլորին չեմ հանդիպել, մենակ մի աղջկա եմ հանդիպել, էն էլ բարձրահասակ էլ չի եղել:

- Հասակը խանգարե՞ց, որ հարաբերությունները լրջանան: Այդքան խի՞ստ են ձեր պահանջները:

- Հասակն էլ խանգարեց, մի քիչ էլ շատ էր ջահել: Ինձ համապատասխան է պետք` լուրջ զգացմունքի համար: Բայց ես իրեն հարգում եմ քրոջ նման: Ինչպես քրոջ, ես իրեն մեր տուն էլ եմ հրավիրել, եկել է:

- Հայտարարությունը վանաձորյան թերթում եք տվել, դա նշանակում է` ուզում եք ձեր ընտրյա՞լն էլ անպայման Վանաձորից լինի:

- Չէ, էդ թերթը տարբեր տեղեր են կարդում: Ամենակարեւորը` բարձրահասակ լինի, հետո կանացի լինի ու մեկ էլ մեր կյանքից լինի, էլի, մեր այս սովորական կյանքից: Հեքիաթային կյանքերից չլինի:

- Ուզում եք` շատ ռոմանտիկ չլինի, ձեզնից էլ հեքիաթ չսպասի՞:

- Ռոմանտիկը չի խանգարում մեր իրական կյանքը հասկանալու համար: Հեքիաթ սպասելն էլ վնաս չի, մարդիկ կան կարողանում են իրագործել: Ես էլ չեմ ասում` չի ստացվի հեքիաթային կյանք: Ավելի հավանական է` կստացվի շատ ուզենալու դեպքում: Քո հեքիաթային կյանքն էլ պետք է կարողանաս պաշտպանել. նախանձ ես առաջացնում, հարձակվում են, խանգարում են: Մենք ապրել ենք հեքիաթային կյանքով հորս պապի, դեռ նույնիսկ հորս ժամանակ: Ես կողքից էլ լսել եմ` ապրում է ինչպես հեքիաթում: Ես ապրել եմ ինչպես հեքիաթում, բայց դա դժկամություն է առաջանում այն մարդկանց մոտ, ում մոտ դա չի ստացվում: Պետք է մարդը միշտ պայքարի ամեն դեպքում: Ես հիմա էլ կարող եմ ասել հեքիաթային կյանքով եմ ապրում: Դրա համար էլ ուզում եմ զգացմունքով ամուսնանամ: Դա էլ է նպաստում, որ հեքիաթը մնա:

- Հայտարարության մեջ տարիքային սահմանափակում եք նշել, ասում եք` 18-45 տարեկան լինի: Այսինքն` բացառո՞ւմ եք, որ...

- Դա հումորով է, բայց ճիշտ էլ է: Մարդ կա շուտ է հասունանում, մարդ էլ կա ուշ է հասունանում: Հետո դեռ փոքր ժամանակ լսել եմ, որ կինը 45 տարեկանում դառնում է նորից 18 տարեկան: Երկրորդ ջահելություն է: Ռուսների մոտ էլ եմ լսել. «женщина в 45 ягодка опять»: Դա էլ հիշեցի, էդպես նշեցի, բայց ինձ համար կարեւորը զգացմունքն է: Եթե մանկատան աղջիկ լինի, զգացմունք ունեցա, ես իրեն եմ ընտրելու, միլիարդատեր աղջիկ եղավ, զգացմունք չունեցա, ես հեռու եմ մնալու ամեն կերպ:

-Իսկ ձե՞ր զգացմունքն է կարեւոր, թե՞ անպայման դա պետք է փոխադարձ լինի:

- Ինձ համար կարեւորը իմ զգացմունքն է: Իհարկե, ինձ եթե սառը աչքերով է նայում, դա էլ նշանակություն ունի: Եթե գայլի աչքերով նայեց, ինձ ուտող գայլը ինձ պետք չի:

Ես ընդհանրապես նկատում եմ բարձրահասակ, ընդգծված կանացի աղջիկներին, ուզում եմ էդպես լինի: Կողքիդ եթե հաճելի մարդ է լինում, լավ ես զգում: Ես ուզում եմ իր միայն տեսքից, ձայնից հաճույք ստանամ: Դե, ես կանանց հանրագիտարան կարդացած եմ, ես գիտեմ` ինչ դժվարություններ կան կանանց համար: Չեխական հրատարակություն էր, ռուսերեն թարգմանություն: Եվ տղամարդկանց մասին եմ կարդացել անգլո-ամերիկական հրատարակություն` հայերեն թարգմանությամբ: Այս երկրորդը իմ կյանքում կարդացած ամենակարեւոր, ամենախելացի գիրքն էր: Դրանից հետո կանանց նկատմամբ իմ վարքում վստահություն առաջացավ: Մինչեւ հիմա չեմ ամուսնացել, որովհետեւ հիմնականը զգացմունք չեմ ունեցել, հաջորդը` զգացմունք ունենալու համար ես ուղեղով հասուն չեմ եղել: 

Հ.Գ. Ալիկ Գրիգորյանն ասաց, որ սովորել է Կիրովի անվան անտառտնտեսության ակադեմիայում: Անտառտնտեսության մասնագետ է:  

Տպել
4157 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին