«Ելք»-ին ընտրելով կլանային իշխանությունը կփոխարինվի ժողովրդի իշխանությամբ

«Տարոն Մարգարյանը Երեւան քաղաքում կլանների կողմից նշանակված կամակատար է, նա քաղաքապետ չէ,-Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում այսօր անցկացված «Ելք» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե երեւանցիները ցանկանում են ունենալ քաղաքական կամք ունեցող եւ ժողովրդին ծառայող քաղաքապետ, ընդամենը պետք է մայիսի 14-ին գնան ընտրությունների եւ քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին։

«Ելք» դաշինքի մի քանի անդամների ելույթներից հետո «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումների ներքո մեկնարկած իր ելույթում, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց ապրիլին կայացած Ազգային ժողովի ընտրություններում Երեւան քաղաքի չորս ընտրատարածքներից ընտրված «Ելք» դաշինքի չորս ներկայացուցիչներին ու հավելեց, որ Երեւանի ընտրողներն ունեն հնարավորություն՝ անելու եւս մեկ քայլ եւ Երեւանում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանության, կոռումպացված իշխանությունը՝ հաշվետու եւ արդյունավետ իշխանության։

«Այս քարոզարշավի ընթացքում մենք կարողացանք պարտադրել մեր օրակարգը Հանրապետական կուսակցությանը, իրենց թվում էր, որ քարոզարշավն անցնելու էր իրենց ծափ-ծլնգոցով, զուռնա դհոլով, բայց այսօր նրանք ստիպված են խոսել քաղաքական օրակարգի մասին, խոսել քաղաքային օրակարգի մասին եւ խոստովանել որ իրենք ձախողել են Երեւան քաղաքի կառավարումը»,-նշեց Փաշինյանը։

Այնուհետեւ քաղաքապետի թեկնածուն որոշ տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց, օրինակ՝ 2011-2015-ին վերելակների համար ծախսվել է բավականին մեծ գումար, մասնավորապես Ավան վարչական շրջանի, որտեղից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, մեկ վերելակի հաշվարկով 620 հազար դրամ է ծախսվել, մինչդեռ Շենգավիթում՝ ընդամենը 1400 դրամ։

«Ավանը Երեւան է, Շենգավիթը Երեւան չէ՞ Տարոն Մարգարյան։ Ես Երեւան քաղաքը գիտեմ բակ առ բակ։ Տարոն Մարգարյանի համար Երեւան քաղաքն իրենց բեսեդկայի շրջակայքն է եւ այն, ինչ կարող է երեւալ «Մերսեդես 600»-ի պատուհանից,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ թեեւ Տարոն Մարգարյանը եղել է բացառապես պետական պաշտոնյա, բայց միլիոնատեր է,-հայտարագրին նայում ես մարմինդ փշաքաղվում է, իհարկե, իրենց համար եթե մարդը միլիոնատեր չի՝ բեզդելնիկ ա, ով չի թալանում ու չի գռփում՝ բեզդելնիկ ա»։

Ըստ Փաշինյանի՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ենթարկվում է Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքի անդամներին։

«Երեւանի քաղաքապետարանը տարեկան ձեր գումարներից 500մլն է վճարում Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի «Փյունիկ» հիմնադրամին կանաչապատման համար։ Երեւանի 826 կանգառներից 478-ը կանգառասրահ չունի, տասը տարի Երեւան քաղաքի կանգառները կանգառասրահով չեն կարողացել ապահովել ու հիմա խոսում են փորձից»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու կոչ արեց  քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, ինչը թույլ կտա ունենալ բոլորովին ուրիշ Երեւան, բոլորովին ուրիշ Հայաստան, ուրիշ ապագա։

«Երեւանն ուղղակի քաղաք չէ, Երեւանը հայ ժողովրդի, Հայաստանի սիրտն է, մեր ճակատագիրը եւ մեր խաչմերուկը, մենք մեր ժողովրդի ճակատագիրը պետք է փոխենք Երեւանից»։

Տպել
3510 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին