ՊԵԿ-ի գործողությունները կհանգեցնեն բողոքի զանգվածային դրսեւորումների

Տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաները, որի ականատեսն էինք վերջին օրերին, կարծես ծավալվելու միտում չունեն: Համենայն դեպս այդ օրերի ընթացքում այն չընդլայնվեց եւ նույնիսկ, կարելի է ասել, գնալով ակցիաների էներգետիկան նվազում էր:

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե իրենք գոնե առայժմ ոչ մեկին չեն տուգանել եւ իրենց գործողությունները դեռ կրում են նախազգուշական բնույթ: Ներկայումս «հակամարտության կողմերը» կարծես հրադադար են կնքել եւ «դիրքային» ճշգրտումներ են անում: Եթե ՊԵԿ-ը ամբողջ թափով գործի անցնի ու սկսի աջուձախ տուգանել տոնավաճառների ՀԴՄ կտրոն չտրամադրող առեւտրականներին, դա, անկասկած, կհանգեցնի բողոքի հզոր դրսեւորումների: Եթե շարունակի ընդամենը «նախազգուշական բնույթ կրող» գործողությունները, դա որեւէ իմաստ չի ունենա:

Զուտ գաղափարական տեսանկյունից, ցանկացած գնում պետք է զուգորդվի ՀԴՄ կտրոնի տրամադրմամբ եւ դա, թերեւս, անվիճելի է: Սակայն ամբողջ խնդիրն այն է որ այդ գաղափարը ինքն իրենով ապրանքի ներկրման կամ արտադրման հենց սկզբից, մինչեւ իրացում ամբողջ շղթան է: Եթե շղթայի որեւէ օղակ բացակայում է, ապա դա այլեւս շղթա չէ: Այլ կերպ ասած, ՊԵԿ-ը նախ պետք է կառուցի այդ շղթան իր բոլոր օղակներով, դրանք կպցնի իրար եւ դրանով գաղափարը կիրականանա: Բայց, չգիտես ինչու, մեր հարկային մարմինները միշտ սկսում են շղթայի վերջին օղակից` իրացումից: Այնինչ պարզ տարամաբանությունը հուշում է, որ նշված գաղափարը կյանքի կոչելու համար պետք է սկսել ամենասկզբից, տվյալ դեպքում` ներմուծումից, կամ ավելի պարզ ասած` սահմանից:

Եթե դուք ներկրում եք, ասենք, հազար հատ գրիչ, որը պետք է մաքսազերծվի, ապա հենց սահմանի վրա պետք է արձանագրվի դրա մաքսային արժեքը, եւ ըստ դրա՝ դուք պետք է վճարեք բոլոր հարկերը` մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը: Հետագայում, երբ այդ գրիչը կբերեք եւ կիրացնեք, ապա ձեր ստացած եկամուտից նույնպես պետք է հարկեր վճարեք: Բայց այդ հարկերից պետք է նվազեցվեն սահմանի վրա ձեր կողմից վճարված գումարները: Սա է վերը նշված գաղափարի էությունը: Իդեալական առումով հենց այդպես էլ պետք է լինի:

Բայց իրականում ամեն ինչ արվում է բոլորովին այլ կերպ: Այդ հազար հատ գրիչը ներկրելիս դուք կհանդիպեք բազմաթիվ անակնկալների: Ձեզ այնքան կտանեն ու կբերեն, որ ի վերջո դուք կնախընտեք, որ այդ ապրանքը ներկրի, այսպես կոչված, որեւէ բեռնափոխադրող ընկերություն` «կարգո», որը իր վրա է վերցնում բեռի տեղափոխումը, դրա մաքսազերծումը եւ ապրանքը արդեն Հայաստանում հանձնում է ձեզ: Սակայն փաստաթղթերը ուսումնասիրելով՝ կհայտնաբերեք, որ ներկրել եք ոչ թե հազար հատ գրիչ, այլ, ասենք, 100 կիլոգրամ գրիչ: Կարող եք նույնիսկ հայտնաբերել, որ ձեր ապրանքը փաստաթղթերով ոչ թե գրիչ է, այլ, ասենք, գազար:

Ընդ որում, դուք չեք կարող փաստաթղթեր ունենալ, թե որքան եք վճարել  այդ «կարգոյին», որպեսզի հետագայում դա ձեւակերպեք որպես ծախս եւ նվազեցնեք հետագայում առաջանալիք հարկերից: Ու այստեղ շղթան կտրվում է: Եթե դուք չունեք փաստաթուղթ, որ ձեր ներկրածը հազար հատ գրիչ է, այսինչ ֆիրմայի, այսինչ երկրի արտադրության, ապա հետագայում խուսափելու եք ՀԴՄ կտրոն տրամադրել դրա մանրածախ վաճառքի ժամանակ: Եթե շատ կոպիտ ու պատկերավոր արտահայտվենք, ապա կլինի հետեւյալը. հարցեր կառաջանան, թե եթե ձեր ներկրածը գազար է, ապա որտեղի՞ց  ձեզ գրիչները: Գործնականում, իհարկե, պատկերը այլ է, եւ շատ ու շատ այլ հարցեր էլ են առաջանում: Բայց ընդհանուր առմամբ հիմա վիճակը մոտավորապես այսպիսին է:  

Իրավիճակը շտկելու համար պետք է, որ պարզ ասած, ձեր ներկրած յուրաքանչյուր գրիչը ունենա իր համապատասխան հաշիվ ապրանքագիրը: Այդ դեպքում շատ ավելի հեշտ է վերահսկել, որպեսզի այդ գրիչի մանրածախ վաճառքի ժամանակ դրա հետ տրվի ՀԴՄ կտրոն: Զուտ տեխնիկապես էլ շատ ավելի հեշտ է սկզբում կարգի բերել մաքսային սահմանը: Այդ սահմանին կան ընդամենը մի քանի անցակետեր: Իսկ եթե մենք ուզում ենք սկսել վերջից, այսինքն մանրածախ առեւտրից, ապա պետք է կարողանանք վերահսկել մի քանի տասնյակ հազար առեւտրականների:

Եթե ՊԵԿ-ը գնում է առաջին հերթին սահմանը կարգի բերելու ուղղությամբ, ապա պետք է արձանագրենք,  որ հաջողությունները, մեղմ ասած, այնքան էլ ակնառու չեն: Գոնե ադրբեջանական խնձորի այն հսկայական խմբաքանակը, որը մաքսանենգ ճանապարհով մտել էր Հայաստան, ասվածի լավագույն ապացույցն է: Իրականում խնդիրը խնձորի ծագման երկիրը չէ` տեխնիկական առումով խնձորը մնում է խնձոր, անկախ նրանից, թե որ երկրում է աճել: Այդ խնձորի ներկրումը ցույց տվեց, որ մեր մաքսային սահմանը կարգի բերելու խոստումները կամ նպատակները, եթե այդպիսիք կան, գոնե առայժմ չեն իրականացել:       

 Որեւէ ապրանք մաքսանենգ ճանապարհով ներկրելը, պաշտոնապես ապացուցվեց, որ խնդիր չէ: Կան արտոնյալ ներկրողներ, կան կաշառակեր մաքսավորներ...: Եվ այս պայմաններում, սահմանի վրա արմատական փոփոխություններ չանելով՝ փորձել ՀԴՄ կտրոնների վրա կենտրոնանալ, թերեւս ռեսուրսների անիմաստ վատնում է, որը միաժամանակ ներքին լարվածություն է ստեղծելու:

Տպել
6735 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի