Մենք կարող ենք վերջնականապես լուծել տրանսպորտի խնդիրը. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետ, մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ավագանու ՀՀԿ-ական թեկնածուների հետ այսօր քարոզչություն իրականացրեց Նոր Նորք վարչական շրջանում: Նանսենի անվան այգու սկզբնամասում տեղակայված հարթակից նախ ելույթ ունեցավ Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը:

«Վստահաբար կարող ենք ասել, որ 4 տարի առաջ ձեր կողմից տրված վստահության քվեն մենք չենք չարաշահել եւ արել ենք առավելագույնը Երեւանը եւ առավել եւս Նոր Նորքը ավելի լավը դարձնելու համար»,- հայտարարեց Վահե Նիկոյանը:

Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ ՀՀԿ-ի «Հանուն Երեւանի» ծրագիրը իրատեսական է, այնտեղ չկան խոստումներ: «4 տարի շարունակ մեր թիմը աշխատել է «Ավելի լավ Երեւան» ծրագիրը կյանքի կոչելու համար եւ մենք բոլորս տեսել ենք օր օրի զարգացող Երեւանը, բայց դա չի նշանակում, որ Երեւանը չունի խնդիրներ»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ նկատելով, որ Երեւանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար հարկավոր է ժամանակ, վստահություն եւ միասին կառուցելու կամք:

Երեւանի քաղաքապետը, թվարկելով առկա խնդիրները, անդրադարձավ մայրաքաղաքի գլխավոր խնդիրներից մեկին՝ տրանսպորտի խնդրին: «Մենք մի քանի տարի առաջ մեր թիմով փորձեցինք մասամբ լուծումներ տալ, բայց դա չհաջողվեց: Մեր ընդդիմախոսները միշտ բարձրաձայնում էին, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ հետագայում տրանսպորտն ավելի կվատանա, ճգնաժամ կլինի այդ ոլորտում: Մենք գիտակցում էինք, որ օր օրի տրանսպորտի վիճակը վատանալու է եւ դրա համար ժամանակավոր լուծումներ էինք խնդրում եւ փորձում էինք տալ»,- հայտարարեց Տարոն Մարգարյանը եւ խոսեց հնարավոր լուծման մասին:

Երեւանի քաղաքապետի խոսքով՝ իրենք այդ ընթացքում ձեռքները ծալած չեն նստել եւ այս տարիների ընթացքում զարգացած քաղաքների փորձն են ուսումնասիրել: «Մոտակա ամիսների ընթացքում խորհրդատուն մեզ կտա այն բոլոր խորհուրդները եւ մենք վստահ ենք, որ մենք կարող ենք Երեւան քաղաքում վերջնականապես լուծել քաղաքային տրանսպորտի խնդիրը, հաշվի առնելով մեր սոցիալական բոլոր խմբերին»,- նշեց նա:

Խորհրդատվական ծառայությունից հետո, երբ կյանքի կոչվի մայրաքաղաքի տրանսպորտի նոր համակարգը, կգործի միասնական տոմս, սոցիալական որոշ շերտերի համար արտոնություններ, կլինի տրանսպորտային միջոցների թարմացում եւ այլն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
2881 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին