Քաղաքապետը տրանսպորտ չի նստում՝ ո՞նց է իմանում, թե ինչ վիճակում է տրանսպորտը. Ն. Փաշինյան

«Սիրելի հայրենակիցներ, Երեւանի հպարտ քաղաքացիներ, խոսում է «Ելք» դաշինքի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, եւ մենք այստեղ ենք «Ելք» դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչներով: Մենք եկել ենք ասելու, որ մայիսի 14-ին դուք հնարավորություն ունեք նոր թափ հաղորդելու դրական փոփոխությունների այն գործընթացին, որը ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին սկսվել է «Ելք»-ի փոքր, բայց կարեւոր արդյունքի արձանագրմամբ: Եվ ուրեմն, մայիսի 14-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ Երեւան քաղաքում նոր քաղաքապետ եւ ավագանի ընտրելով՝ ձեւավորեք իրական հակակշիռ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ միահեծան իշխանության նկատմամբ»,- Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այս եւ նմանատիպ կոչեր այսօր հնչում էին Երեւանի Արաբկիր համայնքում, որովհետեւ «Ելք» դաշինքն այսօր քարոզարշավի շրջանակներում այնտեղ էր:

Դիմելով արաբկիրցիներին՝ Փաշինյանը նշում էր, որ նրանք հնարավորություն ունեն հաղթանակ արձանագրելու, իրենց իշխանությունը հաստատելու Երեւան քաղաքում:

«Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ համարը ներկայացնող Արայիկ Հարությունյանն էլ վստահեցնում էր, որ իրենք վերահսկելու են բոլոր տեղամասերը, որպեսզի ապահովեն մարդկանց ազատ ընտրելու իրավունքը:

«Գլխավոր հարցը այն է, թե ում է պատկանում Երեւանը: Երեւանը պատկանում է ինչ-որ մեկի՞ն, ինչ-որ մի կուսակցությա՞ն, թե՞ Երեւանի բնակիչներին: Մենք «Ելք» դաշինքով, մեր քաղաքական թիմով պատրաստ ենք ստանձնելու Երեւանի կառավարման պատասխանատվությունը եւ հայտարարում ենք, որ ձեր քվեի միջոցով հնարավորություն կունենանք Երեւանի բոլոր բնակիչներին հավասարապես ներկայացնելու Երեւան քաղաքի կառավարման տարբեր մարմիններում: Դրա համար կոչ ենք անում՝ մայիսի 14-ին գլուխներդ բարձր, դուխներդ տեղը քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- իր հերթին արաբկիրցիներին դիմում էր ավագանու թեկնածուներից Վիկտոր Ենգիբարյանը:

Նա նաեւ առաջարկում էր մայիսի 14-ին գնալ ընտրական տեղամաս եւ տուգանել Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ քանդված փողոցների եւ տգեղ բակերի համար: 

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքապետարանը տարեկան 1 միլիոն դոլար է ծախսում ծառայողական ավտոմեքենաների համար: «Այդպիսի բազմաթիվ ծախսեր կան: Երեւանի քաղաքապետարանի համակարգը ուռճացված է, ինչքան թաղային ընտրակեղծարար կա, տարել են պաշտոն են տվել կամ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, կամ քաղաքապետարանում: Որ ասում են՝ ավելի լավ Երեւան, ես բերեմ օրինակ. Երեւան քաղաքում կա 810 կանգառ, որոնց կեսից շատը կանգառասրահ չունի, մի մասը կանգառի ցուցանակ էլ չունի: էդ ի՞նչ արդյունավետ կառավարում է, որ Տարոն Մարգարյանը 2010 թվից քաղաքապետ է, նույնիսկ հնարավորություն չի ստեղծել, որ մարդիկ ավտոբուսի սպասելիս անձրեւի տակ չկանգնեն: Այդպիսի բազմաթիվ օրինակներ. Երեւանում օդի կոնցենտրացիան նորման գերազանցում է, Երեւանում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների թիվը միջազգային տրամանաբանական ստանդարտին կրկնակի զիջում է»,- ընդգծեց նա:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղաքապետ ընտրվելու պարագայում Փաշինյանը երթուղային տրանսպորտով է երթեւեկելու.

«Մեր նախընտրական ծրագիրը կա, ծառայողական ավտոմեքենաների թիվը 70 տոկոսով կկրճատվի, դուք պարբերաբար ինձ կտեսնեք հասարակական տրանսպորտով երթեւեկելիս, ինչը կարող եք տեսնել պատգամավոր եղած ժամանակ: Առավել եւս քաղաքապետ եղած ժամանակ, որովհետեւ եթե քաղաքապետը տրանսպորտ չի նստում, ո՞նց է իմանում, թե ինչ վիճակում է քաղաքային տրանսպորտը: Օգնականները ծառայողական մեքենաներով գալիս են, լիֆտով բարձրանում են կաբինետ եւ զեկուցում, թե ժողովուրդը ոնց է երթեւեկում հասարակական  տրանսպորտով»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը:

Տպել
17391 դիտում

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան