Ապրիլյան պատերազմի մասնակիցը դժվարությամբ է շնչում. թոքերում ականի բեկորներ կան. տեսանյութ

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Միքայել Սահակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ նա եղել է Ջեբրայիլում: Պատմում է, որ իրենից ընդամենը 5 մետր այն կողմ հակառակորդի ականն է ընկել: Պայթյունի հետեւանքով՝ ականի բեկորները ներթափանցել են Միքայելի թոքերի մեջ: Նա այժմ դժվարությամբ է շնչում, իսկ ֆիզիկական ծանր աշխատանքներ չի կարողանում իրականացնել:

«Կռիվների ժամանակ եղել եմ Ջեբրայիլում: Ապրիլի 4-ին ստացել եմ մարմնական վնասվածքներ՝ ականի բեկորների պատճառով: Նույն պահին տեղափոխվել եմ Ջեբրայիլի, իսկ հետո Երեւանի զինվորական հոսպիտալ»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմում է Միքայել Սահակյանը:

Միքայելը շուրջ երկու ամիս Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում է ստացել: Իր խոսքով՝ բժիշկները տեղեկացրել են, որ Հայաստանում հնարավոր չէ թոքերից բեկորները հեռացնել: Բուժման նպատակով Միքայելին խորհուրդ են տվել մեկնել Գերմանիա:

«Գերմանիայում բուժումս շարունակելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք, որը իմ ընտանիքը չունի: Դիմել ենք նախարարություն, բայց չեն օգնել: Հովանավորներ ենք փնտրում…»,- ասում է պատերազմի մասնակիցը:

Առողջական խնդիրների պատճառով Միքայելը պարտադիր զինվորական ծառայությունը չի շարունակել: Զինվորական հոսպիտալում բուժման կուրսն ավարտելուց հետո վերադարձել է տուն:

«Ես մինչեւ հիմա չեմ ստացել զինվորական գրքույկ: Չգիտեմ, թե երբ են տալու, բայց եթե տան գրելու են, որ պիտանի չեմ ծառայությանը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Միքայել Սահակյանը:

Միքայելը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2015 թվականին: Ծննդով Շիրակի մարզից է, ապրում է Հովիտ գյուղում: Ներկայում սովորում է Շիրակի պետական համալսարանում:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
8303 դիտում

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ