Նորընտիր խորհրդարանն այսօր պետք է սկսեր նիստերը, Կառավարությունը հրաժարական տար, բայց...

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրվանից (ապրիլի 9-ից) հաշված այսօր երրորդ հինգշաբթին է, ինչը նշանակում է, որ այսօր պետք է գումարվեր 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:

Սա բխում է 2005 թվականի Սահմանադրության (նոր՝ 2015 թ. ընդունված Սահմանադրությունն այս մասով կսկսի գործել միայն ԱԺ ներկայիս 6-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից) 68-րդ հոդվածի 4-րդ մասից, ըստ որի՝ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի ընտրությունից հետո՝ 3-րդ հինգշաբթի օրը:

Ըստ նույն Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի՝ այսօր նաեւ պետք է հրաժարական տար կառավարությունը: Կառավարության հրաժարականը ընդունելուց հետո հանրապետության նախագահը պետք է 10-օրյա ժամկետում վարչապետ նշանակեր, իսկ դրանից 20 օր հետո կազմավորվեր Կառավարությունը:

Սակայն, ինչպես ավելի վաղ armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ նորընտիր ԱԺ-ն իր առաջին նիստը կգումարեր ձեւավորվելուց հետո 3-րդ հինգշաբթի օրը, եթե, իհարկե, Սահմանադրական դատարանը չստանար ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում:

Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարան նման դիմում ներկայացվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից, ստացվում է, որ նորընտիր ԱԺ-ն իր նիստերը գումարելու համար պետք է սպասի ՍԴ որոշմանը: ՍԴ-ն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի վերաբերյալ որոշում կարող է կայացնել 14 օրվա ընթացքում: Դրանից հետո երրորդ հինգշաբթի օրն էլ նոր խորհրդարանը կստանձնի իր լիազորությունները եւ կգումարի առաջին նիստը: Եթե այդ որոշումը հրապարակվեր մինչեւ այսօր՝ ԱԺ նիստերը կմեկնարկեին մայիսի 11-ին, այսինքն՝ մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները: ՍԴ որոշումը մինչեւ առաջիկա հինգշաբթի (մայիսի 4-ը) հրապարակվելու դեպքում նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18-ին:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները հատուկ էին ձգձգում ՍԴ որոշման հրապարակումը, որպեսզի ԱԺ նիստերը չմեկնարկեին մինչեւ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ ըստ այդ տեղեկությունների՝ իշխանական վերնախավը հատկապես Երեւան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին հանձնարարել է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար: Միայն դրանից հետո Սերժ Սարգսյանը կորոշի, թե Երեւան քաղաքում գտնվող չորս ընտրատարածքներից հատկապես որ թեկնածուին կտանի ԱԺ:

Տպել
22640 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում