Ֆինանսների նախարարությունը կորած փողեր է գտել` մի քանի միլիոն դոլար

2013-2015 թվականների ընթացքում հողօգտագործողներին տրամադրված սուբսիդավորվող դիզվառելիքի եւ պարարտանյութի չիրացված քանակության դիմաց բյուջեից վճարված հսկայական գումարներ տարիներով չեն վերադարձվել պետբյուջե: Այսինքն՝ պետբյուջեից որպես սուբսիդիա հսկայական գումարներ են հատկացվել «Ֆլեշ», «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ԱՄ եւ «Հրաշք այգի» ՍՊԸ-ներին, որոնք պետք է ավելի էժան գնով վառելիք ու պարարտանյութեր տրամադրեին գյուղացիներին: Դրանց մի զգալի մասը չի իրացվել, եւ գումարը պետք է վերադառնար պետբյուջե, սակայն դրանք մնացել են ՍՊԸ-ներին հաջորդ տարիներին ծրագիրը շարունակելու համար: Փաստորեն, ՀՀ պետբյուջեից նշված ՍՊԸ-ները հսկայական` մի քանի միլիոն դոլարի անտոկոս շրջանառու միջոցներ են ստացել:

Այս մասին նշված է կառավարության այսօրվա նիստին ներկայացված մի հաշվետվության մեջ, որը կազմել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Պատկերացնելու համար թե ինչ գումարների մասին է խոսքը, ներկայացնենք երկու մեջբերում նշված հաշվետվությունից:

««ՀՀ հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով որպես պետական աջակցություն» ծրագրով 2013-2015թթ. ՀՀ պետական բյուջեից «Ֆլեշ» ՍՊԸ-ին վճարված սուբսիդիաների դիմաց չի բաշխվել 2013թ.-ի գարնանը` 5255.2 հազ.լիտր, 2013թ.-ի աշնանը` 3316.1 հազ.լիտր, 2014թ.-ին` 6542.9 հազ. լիտր, 2015թ.-ին` 3364.9 հազ.լիտր դիզվառելիք: Չիրացված դիզելային վառելանյութերի դիմաց «Ֆլեշ» ՍՊԸ-ին վճարված համապատասխանաբար 551795.5 հազ. դրամ, 298446.2 հազ. դրամ, 575771.6 հազ. դրամ սուբսիդիայի գումարները նախարարության և «Ֆլեշ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել և ՀՀ կառավարության որոշումներով թողնվել են ՍՊԸ-ին հաջորդ տարվա ծրագրերի իրականացման համար»:

««ՀՀ հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռք բերման նպատակով որպես պետական աջակցություն» ծրագրով 2013-2015թթ. ՀՀ պետական բյուջեից «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք Այգի» ՍՊԸ-ներին վճարված սուբսիդիաների դիմաց ՀՀ հողօգտագործողներին չի բաշխվել 2013թ.-ի գարնանը` 855.2 տոննա պարարտանյութ, 2013թ.-ի աշնանը` 700.6 տոննա պարարտանյութ, 2014թ.-ին` 4550.0 տոննա պարարտանյութ, 2015թ.-ին` 4087.9 տոննա պարարտանյութ: Չիրացված պարարտանյութերի համար տրամադրված սուբսիդիաները և այդ խմբաքանակների բեռնափոխադրման համար հատկացված դրամաշնորհները (կազմում են` 2013թ.-ի գարուն ծրագրով` 38633.7 հազ. դրամ, 2013թ.-ի աշուն ծրագրով` 31597.1 հազ. դրամ, 2014թ.-ին` 315302.1 հազ. դրամ և 2015թ.-ին` 356685.3 հազ. դրամ) նախարարության և ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերի հիմքով ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել և ՀՀ կառավարության որոշումներով թողնվել են ՍՊԸ-ներին հաջորդ տարվա ծրագրերի իրականացման համար»:   

Այդ ընկերությունները ի դեպ, ոչ միայն անտոկոս հսկայական շրջանառու միջոցներ են ստացել, այլ նաեւ սուբսիդավորման այդ ծրագրում ներգրավվել են առանց մրցույթի, կառավարության մի որոշմամբ:

Տպել
9954 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր